Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ հրեշտակն ասեց ինձ. Ինչո՞ւ համար զարմացար»

«Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով ապանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը»

Մայիսի 4, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստվածաշնչում կա վերջին քաղաքակրթության երկու օրինակ՝ Եգիպտոսն ու Բաբելոնը։ Հայտնության գիրքը միավորում է այս երկուսը մեկում, որովհետեւ նեռի վերջին ժամանակաշրջանի քաղաքակրթությունը ներառելու է եգիպտական ակուլտիզմն ու բաբելոնյան անառակությունը։ Եվ լինելու են աստվածային զայրույթից բխող պատիժներ ու դատապարտումներ, այնպես որ անհնար է լինելու ապրել, գոյատեւել այդպիսի աշխարհում։

Նշել էինք, որ Հովհաննես առաքյալը զարմացել է. «Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ»։ Հ. 17։6։ Հրեշտակը պատասխանում է մարգարեի զարմանքին. «Եւ հրեշտակն ասեց ինձ. Ինչո՞ւ համար զարմացար. ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը։ Գազանը որ տեսար, կար եւ չկայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կզարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չկայ, թէեւ է»։ Հայտնություն 17։7-8

Ճիշտ է, գազանը կարճ ժամանակով է հայտնվելու, բայց այնպիսի վստահությամբ ու հաստատակամությամբ, որ գրեթե ոչ ոք չի հավատալու նրա ժամանակավոր բնույթին. «Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այն գազանի նման. կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել»։ Հայտնություն 13։4

Իրականում նրան շատ քիչ ժամանակ է տրվելու, բայց այդ ժամանակը լինելու է սրբերի համբերության ու հավատքի ժամանակը. «Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով ապանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը»։ Հայտնություն 13։10

Երբ մտորում ենք մեծ տերությունների, գերտերությունների մասին, մտքներովս չի անցնում, թե մի օր կարող են դրանք կործանվել, սակայն պատմությունը նման բազմաթիվ օրինակներ է տալիս։ Մի փոքրիկ կայծից մեծ հրդեհ կարող է բռնկվել։

«Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթը սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. եւ եօթը թագաւորներ են»: Հայտնություն 17։9

Աշխարհում շատ մեգապոլիսներ կան, որոնք հիմնված են յոթ սարերի վրա՝ Մոսկվան, Հռոմը, Վաշինգտոնը… բազմաթիվ են դրանք։ Մենք չենք կարող ստույգ գուշակել, թե ո՞ր քաղաքի մասին է խոսքը, սակայն հստակ կարող ենք ասել, թե ո՛ր քաղաքները չեն դառնալու չարի վերջնական որջը, որոնք յոթ սարի վրա չեն, օրինակ՝ Վանաձորը, որ ձորում է կառուցված, Երեւանը, որ հարթավայրում է կառուցված, Կահիրեն, որ անապատային վայրում է կառուցված եւ այլն։

Հայտնի աստվածաբան Անդրեաս Կեսարացու կարծիքով, օրինակ, այդ յոթ սարերը աշխարհի յոթ հզոր թագավորություններն էին։ Այն երկրները, որոնք տուրք են տալիս քաղաքների խոշորացմանը, նրանք տուրք են տալիս գազանի ծրագրին, որովհետեւ խոշոր քաղաքներում է, որ հնարավոր է դառնում սահմանել համատարած վերահսկողություն, կախման մեջ պահել հոսանքից, գազից, տրանսպորտից… գյուղական վայրերում, մասնավոր տներում հեշտ է դիմակայել երեքուկես տարվա դժվարություններին։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի խոշոր քաղաքներում, եթե մեկ շաբաթ, էլ չենք ասում տարով հոսանքազրկում լինի, չաշխատեն հեռուստացույցները, չաշխատեն էլեկտրականությունից կախված սարքավորումներն ու կապուղիները, անջատվի համացանցը…

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ճանապարհ դեպի կատարելություն

Ճանապարհ դեպի կատարելություն

Երբ քո ազգային գանձերով հմայում ես օտարին

Երբ քո ազգային գանձերով հմայում ես օտարին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist