Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դիմակայությունը նոր փուլ է մտնում

Միացյալ Նահանգները ազգային պաշտպանության նոր ռազմավարություն է մշակում

Հունիսի 25, 2021
Միջազգային
Դիմակայությունը նոր փուլ է մտնում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
288
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միացյալ Նահանգները նոր վարչակազմի օրոք որդեգրել է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն։ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը նախօրեին Վաշինգտոնի Կարնեգիի հիմնադրամի առցանց խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինի Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության ռազմավարության լրամշակված տարբերակը։

Նախորդ փաստաթուղթը կազմվել էր ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, եւ հրապարակվել 2018 թ. հունվարի 19-ին: Միացյալ Նահանգների այդ ժամանակվա պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նշել էր, որ իրենց ներկայացրած ռազմավարությունը կենտրոնացած է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցության վրա:

Ներկայումս նույնպես ամերիկյան դեմոկրատ վարչակազմը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայությունը համարում է առանցքային։ Ի դեպ, այդ մոտեցումներն է որդեգրել նաեւ ՆԱՏՕ-ն։ Քոլին Քոլը, անդրադառնալով Չինաստանին, ընդգծել է, որ վերջինս, հավանաբար, սկսում է հեռանալ «նվազագույն զսպման» իր միջուկային դոկտրինից՝ հակվելով տարածաշրջանային հակամարտությունում միջուկային զենք օգտագործելու հնարավորության կողմը: Նա կիսել է ամերիկացի այլ պաշտոնյաների կարծիքը, նշելով, որ Պեկինն ունակ է կրկնապատկել իր զինանոցը տասնամյակի վերջին, եւ որ Չինաստանը մշակում է նոր տեսակի միջուկային զենք: Օրինակ, ԱՄՆ պաշտպանության հետախուզության վարչության (DIA) տնօրեն, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Սքոթ Բերիերը այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ հաջորդ տասնամյակի ընթացքում իրենց միջուկային զինանոցների չափերը զգալիորեն մեծացնելու են Ռուսաստանը եւ Չինաստանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Քոլին Քոլի խոսքով, «Ռուսաստանը շարունակում է նոր միջուկային զենքի մշակումը» եւ «ավելացնում է ոչ ռազմավարական միջուկային զենքի զինանոցը»: «Բացի այդ, մենք տեսնում ենք, որ միջուկային զենքի դերը ռուսական դոկտրինայում բավականին բարձրացել է: Այն իմաստով, որ Ռուսաստանը, իմ կարծիքով, շատ ավելի մեծ նպատակ է տեսնում միջուկային զենքի մեջ, քան ցանկացած այլ երկիր»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով Պուտին-Բայդեն ժնեւյան հանդիպմանը, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կքննարկվեն ռազմավարական կայունության վրա ազդող բոլոր ռազմական տեխնոլոգիաները: Երկխոսության առանցքում դրվելու է միջուկային բաղադրիչը։ Արդյունքում, նման հայտարարությունները թույլ կտան Միացյալ Նահանգներին ձեւակերպելու նոր մարտահրավերները եւ հիմնավորելու մոտեցումների եւ քաղաքականության հետագա «կոշտացումները»։

Միացյալ Նահանգներին անհանգստացնում են նաեւ Լիբիայում Ռուսաստանի ազդեցության աշխարհաքաղաքական հետեւանքները, քանի որ գտնվում է հյուսիսատլանտյան դաշինքի հարավային շրջանում։ Այդ դիրքը հնարավորություն է ընձեռում ազդեցության տակ պահել Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրները։ Լինելով նավթի եւ գազի խոշոր մատակարար, Լիբիան շարունակում է գործոն մնալ համաշխարհային տնտեսության մեջ, սակայն քաղաքական անկայունությունը թույլ է տալիս խոշոր խաղացողներին ազդեցության լծակներ ունենալ այդտեղ։ Ռուսաստանը չի պատրաստվում թուլացնել դիրքերը Լիբիայում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտարարել էր, որ Լիբիայի «արեւելքի եւ արեւմուտքի դիմակայության հենց սկզբից Մոսկվան ակտիվ մասնակցություն է ունեցել դրա լուծման միջազգային ջանքերին եւ դա անում է տարբեր միջազգային հարթակներում»: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ շեշտել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նպաստի 2021 թ. Լիբիայում այնպիսի ընտրությունների անցկացմանը, որը կհամապատասխանի երկրի բոլոր քաղաքական ուժերին:

Մյուս կարեւոր ուղղությունը Մերձավոր Արեւելքն է, որտեղ նույնպես կարեւոր նշանակություն ունի միջուկային բաղադրիչը։ Նախօրեին հանդիպել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը եւ Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Ավիվ Կոչավին: Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության համաձայն, Ջո Բայդենը պատրաստ է աջակցել Իսրայելի անվտանգությանը եւ հավատարիմ է երկու երկրների միջեւ պաշտպանական գործընկերության հետագա ամրապնդմանը: Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ նախագահի մտադրությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Իրանի զսպման խնդիրը դնելով առավելապես Իսրայելի վրա, դրանով Միացյալ Նահանգները հնարավորություն է ստանում կենտրոնանալ Ռուսաստանի եւ Չինաստանի վրա։

Թեգեր: ԱՄՆԴոնալդ ԹրամփԼիբիաՉինաստանՌուսաստանՍերգեյ Լավրով
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երկկողմ առեւտրի հարցում ավելի նուրբ մոտեցում կիրառել

Երկկողմ առեւտրի հարցում ավելի նուրբ մոտեցում կիրառել

Եթե բրիտանացիները անսային Նուբար փաշային…

Եթե բրիտանացիները անսային Նուբար փաշային…

Ամենաընթերցվածը

  • Էլի «գարուն» կգա

    Էլի «գարուն» կգա

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Արցախյան մշակույթի ձեռագիր վկաները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist