-1267 թ. մայիսի 9-ին մահացել է Կոնստանդին Ա Բարձրաբերդցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս:
-1740 թ. մայիսի 9-ին ծնվել է Ջովանի Պաիզիելլոն՝ իտալացի կոմպոզիտոր:
-1805 թ. մայիսի 9-ին մահացել է Ֆրիդրիխ Շիլլերը՝ գերմանացի բանաստեղծ, փիլիսոփա, պատմաբան եւ դրամատուրգ, ով կյանքի վերջին տասնյոթ տարիներին (1788-1805 թթ.) եղել է անվանի քնարերգու Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի մոտ ընկերը։ Վերջինիս հետ Շիլլերը համագործակցել է որոշ ստեղծագործություններ գրելիս։ Շիլլերը գրականության մեջ ներկայացնում է ռոմանտիկ ուղղությունը։
-1924 թ. մայիսի 9-ին ծնվել է Բուլատ Օկուջավան՝ հայ-վրացական արմատներով ռուսաստանցի բանաստեղծ, խորհրդային բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան եւ սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից։ Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական եւ ինքնակենսագրական վեպերի հեղինակ է։
-1945 թ. մայիսի 9-ին ծնվել է Ռուզաննա Լիսիցյանը՝ երգչուհի, Պավել Լիսիցյանի դուստրը:
-1992 թ. մայիսի 9-ին հայկական զորամիավորումներն ավարտում են Շուշիի ազատագրումը: