Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հարկավոր է մասնակցել Տապանի շինարարությանը

Մայիսի 11, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Որովհետու նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեխութեան զօրութիւնիցը հարստացան»:

Մղձավանջով ավարտվեց Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի մտադրությունը՝ վերականգնել հին Բաբելոնը։ Բաղդադից իննսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող աշխարհի առաջին կայսրության մայրաքաղաք Բաբելոնի ավերակներին նա ցանկանում էր նոր ծնունդ տալ։ Արդեն վերականգնվել էին պարիսպների պատերն ու այգիները, հիսուն մետր բարձրությամբ բլուր էր ստեղծվել, որի վրա կառուցվել էր Հուսեյնի պալատը… սակայն ամերիկյան հարձակումը ոչնչացրեց այս ամենը, եւ Բաբելոնի հազարամյա փողոցներով սկսեցին «երթեւեկել» ամերիկյան տանկերը։ Նախագծի իրականացումը, բնականաբար, ընդհատվեց եւ հազիվ թե երբեւէ կվերականգնվի. չէ՞ որ աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները խոստանում էին, որ Բաբելոնը չի վերականգնվելու. «Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։ Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուէլու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չնստեցնեն իրանց խաղինքը։ Այլ այնտեղ վայրի գազաններն են մակաղ տալու. եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու։ Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը, եւ մօտ է, որ գայ նորա ժամանակը, եւ նորա օրերը չեն ուշանալու»։ Եսայի 13։19-22

Այսօր Բաբելոնի փողոցներում իրապես լսվում են շնագայլերի ոռնոցն ու կաղկանձը։ Իսկ ինչո՞ւ են ամերիկացիները կարեւորում Բաբելոնը, Բաղդադը, Եփրատը… շատերը թերահավատորեն կմոտենան, կկասկածեն, բայց փաստը մնում է փաստ, նրանք շատ են կարեւորում աստվածաշնչյան դրույթներն ու մարգարեությունները. նրանք կարդու՛մ են Աստվածաշունչ։ Մեր մտավոր թերարժեքությամբ մենք չենք էլ հասկանում, թե որքան մեծ են աստվածաշնչյան մոտիվները ժամանակակից քաղաքականության մեջ։ Նրանք ցանկանում են աստվածաշնչյան դրույթներն իրականացնել մարդու ձեռամբ։

Իսկ ինչո՞վ է տարբերվելու հին ավերված Բաբելոնը նոր Բաբելոնից, որ պիտի ընկնի. «Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։ Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկաւ, ընկաւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ Որովհետու նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեխութեան զօրութիւնիցը հարստացան»։ Հայտնություն 18։1-3

Այս հրեշտակը ցույց է տալիս երկնային ուժերի հզորությունն ու առավելությունները երկրային, մարդկային գոյության ողջ փառքի, մարդկային կենցաղի նկատմամբ։

Խառնակված վիճակը, երբ խառնվել են բոլոր ազգերը, բոլոր լեզուները… դա հենց բաբելոնյան վիճակն է։ Բացի այդ, Բաբելոնը կոլեկտիվ հսկա շինարարություն է, մեգանախագիծ, որը կառուցում են բոլորով։ Այդ շինարարությունից եւ այդ շինությունից հարկավոր է փախչել։

Այսօր ողջ աշխարհն է դարձել մեծ շինհրապարակ, կառուցում ու կառուցում են… բյուր հեկտարներով բարեբեր հողեր են մնացել ասֆալտի ու բետոնի տակ։ Եթե ցանկություն կա մասնակցելու շինարարության, ապա հարկավոր է մասնակցել Տապանի շինարարությանը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Նվիրված Եռատոնին

Նվիրված Եռատոնին

Հայոց Քաշաթաղի գանձերը…

Հայոց Քաշաթաղի գանձերը…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist