Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սադրա՞նք, թե՞…

Վրաստանի եվրոպական ինտեգրումն արտաքին քաղաքական առաջնահերթություն է

Մայիսի 13, 2023
Միջազգային
Սադրա՞նք, թե՞…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ ընդդիմության ներկայացուցիչները բացասաբար են ընդունել Ռուսաստանի որոշումը՝ մայիսի 15-ից, համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի, չեղարկելու վիզային ռեժիմը եւ վերսկսելու ուղիղ ավիահաղորդակցությունը երկրների միջեւ: Այս մասին գրում է «Civil.ge»-ն՝ շեշտելով, որ Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի ՌԴ-ում կարող են մնալ 90 օր: Իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ընդդիմության դիրքորոշումն անվանել են փորձ՝ պատժամիջոցներ կիրառելու իրենց համերկրացիների դեմ:

Բայց պատժամիջոցներից չեն խուսափի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի գնահատականի համաձայն՝ եթե դատենք հումանիտար տեսանկյունից, վիզային ռեժիմը չեղարկելու եւ թռիչքները վերականգնելու Մոսկվայի որոշումն արժանի է «ցանկացած պատասխանատու իշխանության ողջույնին»: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ավելի քան մեկ միլիոն Վրաստանի քաղաքացի է ապրում, ովքեր շատ սերտ կապեր ունեն հայրենիքում ապրող մարդկանց, հարազատների հետ: Մոսկվայի այդ որոշումը կթեթեւացնի նրանց կենցաղային հոգսերը եւ հնարավորություն կտա շփում ունենալ, ճանապարհորդել եւ հարաբերություններ պահպանել միմյանց հետ: «Դա դիտարկվում է այդ համատեքստում եւ այդ հեռանկարում»,- ավելացրել է նա:

Իլյա Դարչիաշվիլին բացատրել է նաեւ, որ «Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված որոշումն ինքնուրույն որոշում է»: «Դա նրանց ինքնիշխան որոշումն է, եւ յուրաքանչյուր երկիր վճռում է՝ որ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ հաստատել, որ երկրների համար՝ չեղարկել: Մենք գործ ունենք հենց այդ իրադարձության հետ»,- շեշտել է նա:

Նախարարը նաեւ շեշտել է, որ «Վրաստանը հավատարիմ է մնում միջազգային գործընկերներին եւ իր գործողությունները սերտորեն կհամակարգի նրանց հետ: Ինչ վերաբերում է չվերթներին, Վրաստանը հավատարիմ է մնում քաղաքականությանը՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ, եւ միջազգային հանրության մոտեցումներին՝ կապված այդ հարցերի հետ»: «Վրաստանն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի որեւէ պատժամիջոցից խուսափում տեղի չունենա, եւ այդ համատեքստում Վրաստանը միանշանակ սերտ կհամագործակցի միջազգային գործընկերների հետ»,- ավելացրել է նա:

Հարցին, թե Մոսկվայի այդ որոշումն արդյոք կազդի՞ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վրա, Դարչիաշվիլին պատասխանել է. «Մենք չենք կարող այդ բոլոր հարցերը կապել Վրաստանի կողմից ԵՄ-ի 12 պահանջների կատարման հետ»: Նախարարը նաեւ անհասկանալի է համարում, թե ինչու հարցեր չեն առաջանում Ռուսաստանի հետ Մոլդովայի ավիահաղորդակցության հարցում, որն արդեն թեկնածուի կարգավիճակ ունի, եւ «ինչու դա կարելի է կասկածի տակ դնել Վրաստանի նկատմամբ»:

«Դա անընդունելի է: Վրաստանը հստակ, նպատակաուղղված ու հետեւողական կերպով իրականացնում է եվրոպական ինտեգրման իր քաղաքականությունը: Մենք գիտենք, որ շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել 12 կետերի կատարման ուղղությամբ: Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն նաեւ հետագայում, որովհետեւ մեզ համար եվրոպական ինտեգրումն արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է»,- ասել է արտգործնախարարը:

«Վրացական հանրությանը նետված մարտահրավեր»

«Ռուսական հերթական սադրանքը»,- թվիթերյան իր էջում այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվայի որոշմանը՝ չեղարկելու վիզային ռեժիմը եւ վերականգնելու ուղիղ ավիահաղորդակցությունը: «Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն ու վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ գտնվում է մեր տարածքում»,- շեշտել է Վրաստանի նախագահը:

Իր դիրքորոշումն արտահայտելուց հետո Վրաստանի նախագահը բրիֆինգ է հրավիրել, որում եւս մեկ անգամ շեշտել է, որ Ռուսաստանի որոշումը սադրանք է եւ նպատակ ունի «մարտահրավեր նետել մեր հանրությանը»: «Ես դա անընդունելի, անտեղի ու ժամանակավրեպ եմ համարում, մեզ ոչ վիզային ռեժիմի չեղարկում է պետք, ոչ էլ չվերթների վերականգնում»,- շեշտել է Զուրաբիշվիլին:

Նախագահը կարծում է, որ Մոսկվայի այդ քայլը երկրի իշխանությունների առջեւ «շատ մեծ մարտահրավեր» է դնում, որովհետեւ «անկասկած, լարվածություն կառաջացնի կուսակցությունների հարաբերություններում»: «Բայց ես վստահ եմ, որ դա ոչ մի լարվածություն չի սադրի հասարակության մեջ, այլ շատ մեծ արձագանքի պատճառ կդառնա: Հանրությունը հիանալի հասկանում է, որ Ռուսաստանը նման քայլեր է կատարում՝ ելնելով իր հետաքրքրություններից»,- շեշտել է նա:

Այնուհետեւ նախագահը նշել է, որ, «ցավոք, իշխանությունը մինչեւ հիմա չի հասկացել եւ չի մտածել մեր անցած պատմության ու բոլոր օրինակների մասին, որ Ռուսաստանն իշխանությունների զիջումներին պատասխանում է ոչ թե զիջումներով, այլ նրանով, որ ավելի շատ է բարդացնում իրավիճակը»:

«Դա նրա պահվածքի մշտական մեթոդն է, եւ իշխանությունը պետք է մտածի այդ մասին: Ես իշխանություններին կոչ եմ անում, որպեսզի հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը: Ժամանակն է, որ Անվտանգության խորհուրդը հավաքվի եւ քննարկի ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզայի ներդրման մասին, որը մեզ պետք է՝ գոնե հաշվի առնելով ներքին մարտահրավերները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պետության կողմից վերահսկողություն է պետք այն ռուսների նկատմամբ, որոնք ժամանում ու մնում են երկրում:

«Անհրաժեշտ է ինչ-ինչ միջոցներ ձեռնարկել՝ այդ ամենը նորմալ, քաղաքակիրթ շրջանակների մեջ դնելու համար: Մենք շատ հանդուրժող պետություն ենք, բայց կան բաներ, որոնք չի կարելի թույլատրել»,- շեշտել է նախագահը՝ ավելացնելով, որ «դա մեր հանրության պաշտպանությունն է եւ այսօրվա սադրանքի ճիշտ պատասխանը»:

«Մեզ համար Ռուսաստանից նվերներ հարկավոր չեն, իբր, զիջում է: Ստեղծված իրավիճակում մենք նույն կողմում ենք, ինչ մեր եվրոպական ընկերները, եւ դա Վրաստանի արժանապատվության պաշտպանությունն է, որպեսզի մենք, ի տարբերություն բոլորի, ինչ-ինչ նոր հարաբերություններ չհաստատենք Ռուսաստանի հետ, ինչը կբարդացնի ամեն ինչ մեզ համար»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը եւս մեկ անգամ իշխանություններին կոչ է արել լսել ոչ թե «Ժողովրդի ուժը» շարժմանը, այլ «ժողովրդի ձայնը»: Նա շեշտել է, որ հարկ է իմանալ, թե որտեղ է գտնվում այդ երկիրը, որի տարածքներն օկուպացված են, եւ որը համերաշք է «մեր ընկեր Ուկրաինայի» հետ: «Դա մեր դիրքորոշումն է, եւ մենք մինչեւ վերջ պետք է հավատարիմ մնանք այդ դիրքորոշմանը: Դա հանրության պահանջն է: Եթե հակառակը կատարվի, իսկ ես շատ մեծ հույս ունեմ, որ նման բան չի լինի, ապա հանրությունը դրան իր պատասխանը կունենա»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այնուհետեւ ռեքվիեմի նման հնչում է Բաբելոնի ողբը

Լույս, դեպի լույս հոգով

Լույս, դեպի լույս հոգով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist