Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արժեւորելով մայիսյան եռատոնը

Մայիսի 16, 2023
Մշակույթ
Արժեւորելով մայիսյան եռատոնը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
223
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սփյուռքահայ անհատ բարերաների եւ միջազգային հիմնադրամների նվիրատվություններով հիմնադրված «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանը պաշտոնապես բացվեց 2022 թ. հոկտեմբերի 21-ին՝ Երեւանում, Իսակովի 40/4 հասցեում։ Այն ծնունդ առավ «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի կողմից՝ միտված 2020 թ. 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից տեղահանված արվեստագետների համար ստեղծագործական միջավայր ապահովելու նպատակով։ Անցած կես տարվա ընթացքում այս ուսումնարանը  դարձել է յուրօրինակ հավաքատեղի արցախցիների եւ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների համար՝ սպասված գործունեություն ծավալելու արդյունքում։

«ԿերամաԶարդի» վարպետները պատրաստում են ամբողջովին ձեռագործ կերամիկական իրեր, որոնց վրա նկարում ու նկարազարդում են հայկական՝ մասնավորապես Արցախ-Սյունիք գորգանախշերը, զարդանախշերը եւ տառարվեստը: Կապված մայիսյան եռատոնի եւ ընդհանրապես մայիսյան բոլոր հաղթանակների հետ՝  «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամը Երեւանում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում գործող ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում, կազմակերպել էր Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության «Արցախը ՄԵՐ մեջ» խորագրով ցուցահանդես-վաճառք, որի նպատակն էր վերարժեւորել մայիսյան եռատոնը եւ աջակցել Արցախի կորուսյալ ժառանգության հիմնահարցին։ Ներկա էին հոգեւորականներ, արվեստասերներ, տեղահանված արցախցիներ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Մելիքյանը, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ստեղծված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդես-վաճառքի բացումն սկսվեց հոգեւոր հոր օրհնանքի խոսքով՝ Տերունական աղոթքով։ Նա իր խոսքում նշեց, որ օրը պատահաբար չէ ընտրված։ Հավելեց, որ «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանում արտադրված կերամիկական արվեստի նմուշների վրա պատկերված են Արցախի հոգեւոր ժառանգության գանձերը, որոնց մեծ մասը մնացել է թշնամու տիրապետության տակ, եւ վտանգված են դրանք։ Եվ Արցախյան պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելը «ԿերամաԶարդում» ստեղծված արվեստի միջոցով է փոխանցվում մեզ։ Տեր հայրը կոչ արեց՝ չհամակերպվել ներկա իրողությանը, որ վտանգված են մեր՝ դարերի պատմություն ունեցող հոգեւոր հուշարձանները, եւ պայքարել յուրաքանչյուրն իր հնարավորություններով։ «Որքան գեղեցիկ է, այնքան էլ անհանգստացնող է այս ցուցահանդեսը»,- ասաց տեր հայրը՝ կարեւորելով  «ԿերամաԶարդի» նախաձեռնությունը, շնորհավորելով կազմակերպիչներին, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանին՝ մաղթելով Արցախի կորուսյալ տարածքների վերադարձ, որն իրականանալու է պայքարի միջոցով։ Այս առումով անդրադարձավ 1988 եւ հետագա տարիների մեր հզոր պայքարին, որի շնորհիվ ազատագրվեցին Արցախը, Ադրբեջանի տիրապետության տակ բռնի անցած մեր հայրենիքի այլ հատվածներ։ Հիշեցրեց նաեւ, որ՝ հենց Արցախի հողում է նահատակվել առաջին հայրապետ Սուրբ Գրիգորիսը՝ Գրիգոր Լուսավորչի թոռը, ով հուղարկավորված է Ամարասում։ Կարեւորեց նաեւ այն, որ այժմ թշնամու տիրապետության տակ անցած Դադիվանքում, վտանգելով իրենց կյանքը, հայ հոգեւորականներն իրենց պարտքն են կատարում։ Խոսքի վերջում տեր հայրն Աստծո օրհնանքը տվեց շրջափակման մեջ մնացած արցախահայությանը։

Ազատուհի Սիմոնյանը շնորհավորեց ներկաներին մայիսյան եռատոնի առթիվ՝ կարեւորելով այն, որն իր մեջ Արցախի հայկականության ու պետականության խորհուրդն ունի։  «ԿերամաԶարդ» արվեստանոցը մի քանի ամիս է, ինչ պատրաստվում էր Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության թեմայով «Արցախը ՄԵՐ մեջ» խորագրով ցուցահանդես-վաճառքին։ Ձեր ներկայությամբ եւ աջակցությամբ մենք կկարողանանք եւս մեկ անգամ բարձրաձայնել Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության հիմնահարցի կարեւորությունը, տեղահանված արցախցիների խնդիրները եւ տարածել մարդուն աշխատանքով օգնելու, նրանց համար աշխատատեղեր բացելու եւ ոչ թե նրանց կարեկցելու կամ բարեգործություն անելու գաղափարը: Եկեք միասին գոտեպնդեք մեր տեղահանված հայրենակիցներին, միասին վերարժեւորենք մայիսի 9-ը»,- իր խոսքում ասաց Ա. Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ 2020 թ. 44-օրյա կործանարար պատերազմի պատճառով թշնամու տիրապետության տակ է անցել Արցախի տարածքի մեծ մասը, որտեղ առկա են մոտ 2000 հնադարյան ու ժամանակակից մշակութային կոթողներ: Նշեց նաեւ, որ թշնամին մեր հոգու վրա ազդելու նպատակով՝ այժմ հայ մարդուց զատ, իր կռիվն է տալիս նաեւ հայոց մշակույթի դեմ՝ ոչնչացնելով դարերի պատմություն ունեցող քարե վկայությունները մեր պատմական հայրենիքում, որն անցել է իր տիրապետության տակ, եւ դրանք ցուցադրում է սոցցանցերում, այլ ուղիներով։ Հավելեց նաեւ, որ մենք չպետք է թույլ տանք Արցախի Հադրութի ու Շուշիի, Քաշաթաղի ու Քարվաճառի եւ բռնազավթված այլ տարածքներում գոյություն ունեցող հայոց մշակութային հուշարձանների ոչնչացումը։ Եվ այս մեծ նպատակին հասնելու ճանապարհին փոքր քայլ է ներկա ցուցադրությունը։ Անդրադարձավ ցուցադրված խեցեղեններին, որոնց վրա նկարված են Արցախի տարբեր վայրերում պահպանված հուշակոթողները։ Նշեց՝ ցուցադրված նկարներն ապրելու են երկար եւ փոխանցվելու են սերունդներին։ Խոսքի վերջում Ա. Սիմոնյանն անդրադարձավ «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանի  գործունեությանը եւ ներկաներին հրավիրեց ծանոթանալու ցուցադրությանը։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը եւ քարտուղար Անահիտ Քոսակյանը նույնպես ներկա էին ցուցահանդեսին։

Կ. Մովսեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկա գտնվեցինք «Արցախը մեր մեջ» ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էր Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կերամիկական իրերի վրա: Մեծ բավականություն ստացանք: Նաեւ, անկախ մեզանից հուզվեցինք: Առավել, երբ գտանք Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ տաճարը, Մելիքատունը: Շնորհակալություն կազմակերպիչներին եւ Ազատուհի Սիմոնյանին հրավերի համար: Մայիսյան հաղթանակները, անկախ ներկա իրավիճակից, պետք է միշտ վառ պահենք մեր մեջ, փոխանցենք սերունդներին։ Եվ այս առումով կարեւոր են նման միջոցառումները եւ պետք է շատ կազմակերպվեն՝ միշտ հնչեցնելու զգոն մնալու զանգը»։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երբ հոգին բարձրանում է մեղքի մեգից, վերաիմաստավորում կյանքը, ճանաչում Տիրոջը

Մարդկանց սրտերը ջերմացնող սեր

Մարդկանց սրտերը ջերմացնող սեր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist