Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Մայիսի 16, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Դիտարկել բանակցությունները որպես խաղի տեսակ, որում հնարավոր է հաղթել, նշանակում է մշտապես բանակցությունները վարել զուտ մրցակցային ոգով: Նման պարագայում պայքար է մղվում որոշակի նպատակի համար, որին բանակցությունների մասնակիցը հույս ունի միայնակ հասնելու: Եթե նույնիսկ նրան հաջողվի համոզել հակառակ կողմին «խաղալու» նման խաղ, ապա նա ինքն իրեն ռիսկի է ենթարկում ոչ թե հաղթել, այլ լիակատար պարտություն կրել…. Նպատակը պետք է լինի համաձայնությունը, այլ ոչ թե լիակատար հաղթանակը: Երկու կողմն էլ պետք է զգան, որ ինչ-որ բան շահեցին» (Ջերալդ Նիրենբերգ):

* «Եթե ձեռնարկատերը ստիպում է աշխատակիցներին առավելագույն լարվածությամբ գործել, իսկ նրանք որոշ ժամանակ անց համոզվում են, որ դրան համարժեք վարձատրություն չեն ստանում, ապա միանգամայն բնական է, որ նրանք սկսում են գլուխ պահել: Մինչդեռ երբ նրանք իրենց աշխատանքի արգասիքը տեսնում են հաշվեմատյանում, տեսնում են այն բանի ապացույցը, որ արտադրողականության բարձրացումը նշանակում է նաեւ վարձատրության աճ, ապա նրանք սկսում են ըմբռնել, որ իրենք ներառված են կազմակերպության մեջ, եւ գործի հաջողությունը կախված է իրենցից, իսկ իրենց բարեկեցությունը՝ գործի հաջողությունից» (Հենրի Ֆորդ):

* «Արդյոք ես դժբա՞խտ եմ, քանի որ ինձ ինչ-որ բան է պատահել. բնավ ո՛չ: Ընդհակառակը, ես եր­ջանիկ եմ, քանի որ թեպետ դա ինձ պատահել է, բայց ես, այդուհանդերձ, չեմ տրվել թախիծին, ո՛չ կոտրվել եմ, ո՛չ էլ սար­սափում եմ գա­լի­քից: Չէ՞ որ դա կարող էր պա­տա­հել մեկ ու­րիշին, բայց ամեն մեկը չէ, որ չէր տրվի թախիծի: Ուրեմն, ին­չո՞ւ է առա­ջինն ա­վելի շատ դժբախտություն ընկալվում, քան երկրորդը՝ երջան­կություն» (Մարկոս Ավրելիոս):

* «Մարդիկ պետք է համաքայլ ընթանան ժամանակակից տեխնոլոգիաներին, բայց երբեք չպետք է կորցնեն իրենց գլխավոր արժեքները: Գիտությունը եւ տեխնիկան վճռորոշ դեր են խաղում առաջընթացի հեռանկարի մեջ: Բայց չպետք է թույլ տալ, որ դրանք քայքայեն ընտանիքները, որտեղ պիտի դաստիարակվեն հասարակության առջեւ պատասխանատվության զգացումով եւ լավն ու վատը տարբերող երեխաներ (Լի Կուան Յու)»:

* «Մարդկանց եւ իրադարձու­թյուն­ների վրա մեր իշխանության բացակայության զգացողությունը մեզ համար սովորաբար անտանելի է, եւ անզորությունը ստի­պում է մեզ դժբախտ զգալ: Ոչ ոք չի ձգտում այն բանին, որ ավելի քիչ իշխանություն ու­նենա. ամեն ոք ձգտում է ավելի մեծ իշխանության: Բայց չա­փազանց իշխա­նատենչությունը,  իշխանության բացահայտ ձգտումը ժամանա­կակից աշխարհում այնքան էլ անվտանգ չեն: Մենք հարկադր­ված ենք ձեւանալու օրինավոր, ազնիվ ու հա­մեստ» (Ռո­բերտ Գրին):

* «Ես միշտ ասում եմ, որ չի կարելի գործն սկսել առանց նախապատրաստվելու: Համարձակության եւ հիմարության միջեւ սահմանը շատ բարակ է: Մինչեւ գլխիվայր ջուրը նետվելը՝ պարզեք մակընթացության եւ տեղատվության ժամերը: Նույնիսկ ծանծաղ գետախորշի մեջ միշտ վտանգ կա, կամ եթե ուզում եք, անհայտություն: Հորձանուտներ կան, լինում են եւ շնաձկներ: Երբեմն դրանք նկատում ես, երբ արդեն շատ ուշ է: Հիշեցեք այս մասին, որքան էլ արտակարգ կամ հուսալի թվա ձեզ ձեր գաղափարը» (Դոնալդ Թրամպ):   

* «Ինքներդ ձեզ հարց տվեք, թե կարելի՞ է արդյոք ասել, որ դուք կարողանում եք կառավարել մարդկանց: Դուք եք բաշխում նրանց աշխատանքային ժամանակը, ամեն ինչ գիտեք ձեր ենթակաների տված արտադրանքի մասին եւ այլն: Բայց կարողանո՞ւմ եք արդյոք հասկանալ ուրիշին, տեղեկանալ նրա ցանկությունների մասին, դրանք ագուցել ձեր սեփականին, որպեսզի օգնեք նրան հասնելու իր նպատակներին՝ միաժամանակ հասնելով ձեր նպատակներին: Հրաշալի է, եթե դա ձեզ հաջողվում է» (Ջոն Չեստարա):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հասանելիության, մատչելիության ապահովում

Հասանելիության, մատչելիության ապահովում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist