Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Առաջնահերթ ու պարտադիր

Մայիսի 17, 2023
Մշակույթ
Առաջնահերթ ու պարտադիր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բարձրագույն կրթության ու գիտության զարգացման պատմության մեջ առանձնահատուկ դեր եւ նշանակություն ունի 1970 թվականից Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում գործող «Գրադարանագիտության եւ մատենագիտության», իսկ 2014-ից՝ «Թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության» ամբիոնը՝ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ», «Թանգարանային գործ եւ հուշարձանների պահպանություն» մասնագիտական բաժիններով։

Անդրադառնալով «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» բաժնին, որի շրջանավարտների թիվը միայն 2001-2015 թթ. 200-ից ավելի էր, պետք է նշել, որ վերջին տարիներին բաժնում ընդունված ուսանողների թիվը նվազել է, ինչն անհանգստացնող է։ Հաշվի առնելով այդ եզակի բաժնի խիստ կարեւորությունը եւ ամբիոնի դերը գրադարանագիտության, մատենագիտության ու գրքագիտության զարգացման գործում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ գիտակրթական նոր պահանջներով ուսանողներին հաղորդակից է դարձվում տեսական, պատմական ու մեթոդական հիմնարար գիտելիքներին, ժամանակակից տեսանկյունից լուսաբանվում են տեսության եւ պրակտիկայի փոխադարձ կապերը։ Խնդիր է դրվել խորացնել գրադարանային գործի, մատենագիտության ու գրքի պատմության ուղղությամբ գիտական հետաքրքրությունը, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Ուսումնական գործընթացի զարգացման ուղղությամբ բազմաթիվ հիմնահարցեր արտացոլվել են ամբիոնի դասախոսների եւ ասպիրանտների հրապարակումներում, գիտաժողովներում կայացած նրանց զեկուցումներում։ Ի դեպ, 2010 թ. ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված գիտաժողով, որը ՀՊՄՀ-ի 100-ամյա պատմության հիշարժան էջերից է։

Առաջ է քաշվել նոր մասնագիտացումներ ու որակավորումներ շնորհելու հարցը, որը գրադարանային-մատենագիտական եւ փաստաթղթային-տեղեկատվական կենտրոնների զարգացման համար չափազանց կարեւոր է։ Օրինակ՝ վիճակագրական տվյալներով՝ 2020-2021 ուստարում ՀՀ-ում գործել է 1402 դպրոց եւ նույնքան գրադարան, իսկ միայն հանրային բնույթի գրադարանների թիվը 2021 թ. 651 էր՝ հազարավոր ընթերցողներով։ Բնականաբար, գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական բուհական կրթությամբ մասնագետների պատրաստումն ու նշված ոլորտներում նրանց ընդգրկումը պետք է լինեն առաջնահերթ եւ պարտադիր։

Հետեւաբար, ելնելով հիմնահարցի արդիական նշանակությունից եւ երկաստիճան ուսուցման զարգացման նպատակով նախատեսվող որակական փոփոխություններից՝ առաջարկվում է գրադարանային-տեղեկատվական գործունեություն մասնագիտությամբ բակալավրի ծրագրով շրջանավարտներին տալ հետեւյալ մասնագիտացումներ՝ գրադարանավար-մատենագետ, մանկավարժ, գրադարանային-տեղեկատվական եւ գրքային գործի մենեջեր, գրադարանավար-հոգեբան։ Իսկ մագիստրոսական ծրագրով շրջանավարտներին՝ գրադարանագետ, մատենագետ, գրքագետ, գրադարանային-մատենագիտական եւ փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրների վերլուծաբան-խորհրդատու, գրադարանային-տեղեկատվական եւ գրքային մշակույթը համակարգող մասնագետ։

Ըստ պահանջարկի եւ անհրաժեշտության ապագա շրջանավարտները լայն հնարավորություն կունենան աշխատելու բոլոր տեսակի գրադարաններում (մարզերում, քաղաքներում, համայնքներում), մատենադարաններում, արխիվներում, թանգարաններում, գիտատեխնիկական ինֆորմացիայի օրգաններում,  խմբագրական-հրատարակչական եւ գրավաճառային հիմնարկ-կազմակերպություններում, կրթական հաստատություններում (դպրոցներում, քոլեջներում, բուհերում), տեղեկատվատեխնոլոգիական եւ սոցիալական հաղորդակցությունների համակարգերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Անհրաժեշտ է ավելացնել, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները կարող են ստանալ «Հակոբ Մեղապարտ» անվանական կրթաթոշակ՝ հաստատված ՀՊՄՀ գիտխորհրդի 2011 թ. ապրիլի 29-ի որոշումով։

Այսպիսով՝ ցանկացած հաստատության գործունեության արդյունավետությունը կապված է նաեւ նրանում գործող գրադարանից եւ համապատասխան մասնագիտական որակավորում ստացած մասնագետների առկայությունից, որոնց կարիքը Հայաստանում խիստ անհրաժեշտ է։

Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր  

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Երաժշտարվեստի երախտավորը՝ Շուշիից

Երաժշտարվեստի երախտավորը՝ Շուշիից

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist