Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հնդկաստանի պալատական երաժիշտ հայուհին

Հունիսի 26, 2021
Սոցիում
Հնդկաստանի պալատական երաժիշտ հայուհին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
380
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական ծագմամբ այս երգչուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է շուրջ 600 երգ՝ ավելի քան 10 լեզուներով, որոնց թվում՝ բենգալերեն, հինդի, գուջարաթի, թամիլերեն, մարաթհի, արաբերեն, պարսկերեն, փուշթուն, ֆրանսերեն, անգլերեն եւ այլն: Իսկ իր ձայնագրությունները մշտապես ավարտել է «Իմ անունը Գուհար Ջաան է» արտահայտությամբ՝ ասես ակամայից ունկնդրին հուշելով հայկական իր արյան մասին…

Իսկ ո՞վ է նա իրականում, որտե՞ղ է բացել աչքերը, ի՞նչ ընտանիքում եւ ի՞նչ ճանապարհ է անցել:

Իրական անունով Անջելինա Յոուվարդը՝ երգչուհի եւ պարուհի Գուհար Ջաանը, ծնվել է Հնդկաստանի Ազամգարհ քաղաքում: Նրա հայարյուն հայրը՝ Ուիլյամ Ռոբերտ Յոուվարդը, որ ճարտարագետ էր, ամուսնացել էր հնդկուհի, երգ ու պար ուսանած Վիկտորիա Հեմինգսի հետ: Կարճատեւ ամուսնական կյանքի խաթարումից հետո Վիկտորիան ամուսնանում է մուսուլման ազնվական Խուրշիդի հետ՝ հետագայում ընդունելով իսլամ, փոխում է իր անունը՝ դառնալով Մալկա Ջաան, իսկ դուստրը՝ Գուհար Ջաան: Ժամանակի ընթացքում Վիկտորիա-Մալկան մեծ ճանաչում եւ համբավ է ձեռք բերում որպես երգչուհի, որպես հնդկական դասական կատակ պարային ոճի կատարող: 1883-ին նրանց ընտանիքը տեղափոխվում է Կալկաթա, սկսում է ստեղծել գազելներ, տիրապետում աշխարհահռչակ Ռաբինդրանաթ Թագորի երգերին:

Այս տաղանդավոր հնդկուհու հայազարմ շնորհառատ դուստր Գուհար Ջաանն իր առաջին ելույթն ունենում է Ռաջ Դարբհանգա արքայատոհմի պալատում: Բենարեսում երաժշտական ու պրոֆեսիոնալ պարային կրթություն ստանալուց հետո սկսում է հանդես գալ որպես պալատական երաժիշտ: 1896-ից հաճախակի է ելույթներ ունենում հայաշատ Կալկաթայում՝ արժանանալով «Առաջին պարուհի» տիտղոսին: Այնուհետեւ այցելում է Մադրաս, համերգներով հանդես գալիս Վիկտորիայի հասարակական դահլիճում: Այդ ելույթներից հետո նրա հինդի եւ ուրդու լեզուներով երգերը տեղ են գտնում թամիլերեն երաժշտական գրքում: 1911 թ. երգչուհուն հրավիրում են ելույթ ունենալու մայրաքաղաք Դելիում գտնվող Դելի դուրբար թագավորական պալատում, Ջորջ 5-րդի թագադրման արարողության ժամանակ, որտեղ հանդես է գալիս զուգերգերով: Իրողություն է, որ հնդիկ հայտնի երգչուհի Բեգում Ախտարը, վաղ տարիքում լսելով Գուհար Ջաանի երգերը, փոխել է հնդկական ֆիլմերում հանդես գալու իր որոշումը եւ նվիրվել հնդկական դասական երաժշտության ուսումնասիրման գործին:

Հնդկաստանով մեկ ճանաչված ու սիրված երգչուհու կյանքի վերջին տարիներն անցել են Մայսուր քաղաքում: Այստեղ  նրան հրավիրել էր մահառաջա Կրիշնա Ռաջա Վադիյար 4-րդը: 1928 թ. օգոստոսի 1-ին Գուհար Ջաանը նշանակվում  է «պալատական երաժիշտ»: Պալատական միջավայրում, սակայն, կարճ է տեւում նրա կյանքը՝ ընդամենը մեկ եւ կես տարի: Այդ ժամանակների հնդկական երգերի ու պարերի լավագույն կատարողի աճյունը հանգչում է Մայսուրում: 1873-ին ծնված երգչուհին թեեւ ապրել է ընդամենը 57 գարուն, բայց անժխտելի է նրա վաստակը Հնդկաստանի երաժշտարվեստում: Գուհար Ջաանի շնորհիվ են հայտնի դարձել ու տարածվել հնդկական երաժշտության տարբեր ոճեր ու ժանրեր, ինչպես թհումրին, դադրան, կաջրին, չաիտին, բհաջանը, տարանան: Նա առաջինն էր, որի երգերը առաջին անգամ ձայնագրվել են հնդկական ձայնասկավառակների վրա եւ ունեցել մեծ պահանջարկ:

Հիշենք այս անունը, որը գրեթե հայեցի է ու հայահունչ…

Թեգեր: Գուհար ՋաաներաժշտությունՀնդկաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Միջազգային հանրությունը ներկայանալով խաղաղասերի դիմակով

Միջազգային հանրությունը ներկայանալով խաղաղասերի դիմակով

Բաքվի շրջադարձը խաղաքարտեր է բացում

Բաքվի շրջադարձը խաղաքարտեր է բացում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist