Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

Մայիսի 24, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
279
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ այն ժամանակ կերեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը, եւ կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով»

«Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում»։ Հայտնություն 19։11

Մենք Հայտնության գրքում արդեն հանդիպել ենք ձիավորի, ով առաջինն էր հաղթանակած գալիս չորս ձիավորներից. «Եւ տեսայ երբոր Գառը այն կնիքներից մէկը բացաւ, եւ այն չորս կենդանիներից մէկիցը լսեցի որ որոտմունքի ձայնի պէս ասում էր. Եկ եւ տես։ Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ուներ. եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար»։ Հայտնություն 6։1-2

Երկու կարծիք կա, թե ձիավորը կամ եկեղեցին է, որ Աստծո խոսքի նետերն ուղարկում է աշխարհի բոլոր կողմերը, կամ ինքը՝ Փրկիչը, ով հաղթելու համար էր եկել եւ արդեն իսկ հաղթանակած է։

Երկնքից որոտմունքի ձայնով Փրկչի գալուստը վկայել են նաեւ ավետարանիչները. «Եւ այն ժամանակ կերեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը, եւ կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով»։ Մատթեոս 24։30

«Որովհետեւ մարդկանց սրտերը կնուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կշարժուին։ Եւ այն ժամանակ կտեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով»։ Ղուկաս 21։26-27

Գործք Առաքելոց գրքի սկզբում նկարագրվում է Հիսուսի համբարձվելը, խոստմունքով, որ ինչպես երկինք բարձրացավ, այնպես էլ վերադառնալու է. «Բայց դուք զօրութիւն կառնէք՝ երբ որ Հոգին ձեզ վերայ կգայ, եւ իմ վկաները կլինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։ Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։ Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կգայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս»։ Գործք Առաքելոց 1։7-11

Շատ դիպուկ է բնութագրվում Հիսուսի գալուստը Մատթեոսի 24-րդ գլխում. «Որովհետեւ ինչպէս կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. այնպէս էլ կլինի մարդի Որդուն գալուստը»։ Մատթեոս 24։27

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է։ Նա գալիս է նետերն արձակելու բոլոր անհրաժեշտ ուղղություններով, եւ այլեւս հնարավոր չէ Նրան վերքեր հասցնել։ Սպիտակ ձիավորը Փեսան է, ով շտապում է Հարս եկեղեցու մոտ, իսկ ձիու ճերմակությունը ցուցանում է սրբերին, որովհետեւ Նա հայտնվելու է աշխարհին մեղվի պարսի նման շրջապատված սրբերով։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Հաջորդ Հոդվածը
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Կդառնար 21 տարեկան…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist