Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Շախմատի միջազգային ֆեդերացիայի հունիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են` Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ) եւ Հրանտ Մելքումյանը (96-րդ): Նախորդ ամսվա համեմատ 100 լավագույնների շարքում չէ Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը: