Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար. «Սոցիալական պայթյունն օրերի հարց է»

Հուլիսի 7, 2021
Միջազգային
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար. «Սոցիալական պայթյունն օրերի հարց է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը նախազգուշացրել է երկրում հասունացող լուրջ ընդվզումների վտանգի մասին:

Դիաբը միջազգային համայնքին կոչ է արել օգնել տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին, քանի դեռ կա ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է Բեյրությում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներին:

Համաշխարհային բանկը Լիբանանի իրավիճակն անվանել է «ամենածանր ճգնաժամն արդիական պատմության ընթացքում»:

Լիբանանի ազգային տարադրամն 90 տոկոսով արժեզրկվել է, բնակիչների կեսից ավելի հայտնվել է աղքատության պայմաններում: Վառելիքի եւ մի շարք այլ ապրանքների պակասը լարված կացություն է առաջացրել:

Անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Դիաբը հրաժարական է ներկայացրել եւ դրանից հետո կառավարությունը ղեկավարում է որպես վարչապետի պաշտոնակատար:

Կրոնական համայնքների սկզբունքով գործող քաղաքական ուժերը տարաձայնությունների հետեւանքով չեն կարողանում համաձայնեցնել կառավարության հարցը:

Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լիբանանի քաղաքական վերնախավին է մեղադրում այդ քաոսային իրավիճակի համար, ասելով, որ պետական այրերը չեն կարողանում կառավարություն կազմել եւ բարեփոխումներ իրականացնել:

Միջազգային համայնքը նկատել է տվել, որ Լիբանանին չի սատարի, քանի դեռ այդ երկրում չեն պայքարում համատարած կոռուպցիայի դեմ:

Վարչապետի պաշտոնակատար Դիաբը խնդրում է օգնությունը չկապել կառավարության կազմավորման հետ:

«Ես կոչ եմ անում չպատժել Լիբանանի ժողովրդին կաշառակերների գործողությունների համար: Ո՞ր մեղքի համար շարքային լիբանանցին պետք է վճարի դրա գինը, մի՞թե կոռուպցիոներների հանցանքների համար լիբանանցին պետք է մահանա հիվանդանոցի դռան մոտ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հասան Դիաբի խոսքով, Լիբանանում համազգային ընդվզումը կարող է մեկնարկել առաջիկա օրերին:

«Դա օրերի հարց է»,- նախազգուշացրել է Դիաբը:

Թեգեր: Լիբանան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Տիապ. «Լիբանանը Օրեր Կը Բաժնեն Ընկերային Պայթումէ Մը, Իսկ Այս Կառավարութիւնը Չի Կրնար Զայն Փրկել` Առանց Եղբայր Երկիրներուն Օժանդակութեան»

Տիապ. «Լիբանանը Օրեր Կը Բաժնեն Ընկերային Պայթումէ Մը, Իսկ Այս Կառավարութիւնը Չի Կրնար Զայն Փրկել` Առանց Եղբայր Երկիրներուն Օժանդակութեան»

Արամ Ա. Կաթողիկոսին Դասախօսութիւնը` Տրուած Վատիկանի Մէջ. «Շուտափոյթ Կառավարութեան Կազմութիւնը Ներկայ Վտանգալից Կացութիւնը Դէպի Բարելաւում Առաջնորդող Առաջին Քայլն Է» Արամ Ա. Կաթողիկոս

Արամ Ա. Կաթողիկոսին Դասախօսութիւնը` Տրուած Վատիկանի Մէջ. «Շուտափոյթ Կառավարութեան Կազմութիւնը Ներկայ Վտանգալից Կացութիւնը Դէպի Բարելաւում Առաջնորդող Առաջին Քայլն Է» Արամ Ա. Կաթողիկոս

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist