Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացնելու Facebook, Twitter եւ Google ընկերությունների դեմ: Այս մասին Թրամփը հայտարարել է Բեդմինստեր քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Այսօր America First Policy Institute կազմակերպության հետ ես մեծ կոլեկտիվ հայց եմ ներկայացնում տեխնոլոգիական հսկաների, այդ թվում եւ Facebook-ի, Twitter-ի, Google-ի, ինչպես նաեւ դրանց գլխավոր տնօրենների դեմ»,- հայտնել է նա: