Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ծանրամարտում պայքարը քո ու ծանրաձողի միջև է. Իզաբելա Յայլյան

Հուլիսի 9, 2021
Այլք
Ծանրամարտում պայքարը քո ու ծանրաձողի միջև է. Իզաբելա Յայլյան
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
229
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի օլիմպիական հավաքականի կին մասնակիցները երեքն են: Նրանցից մեկը այս խաղերում մեր երկրի երկու ծանրորդներից մեկն է` Իզաբելա Յայլյանը: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հենց Իզաբելա Յայլյանն է: Նա ծնվել է 1995 թվականին և հանդես է գալիս 59 կգ քաշային կարգում:

-Իզաբելա, պատմեք մեզ, թե ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով:

-Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2007 թվականից: Հայրս ծանրորդ է եղել: Ի սկզբանե եղբայրս էր հաճախում ծանրամարտի, հետո, որ ես էլ տանը չմնայի, սկսեցի իր հետ մարզադահլիճ հաճախել: Քանի որ ճարպիկ էի փոքր տարիքում, ուզում էի ուժերս փորձել նաև այստեղ: Մի քանի անգամ մարզումներին լինելուց հետո, ինձ սկսեց դուր գալ: Հիմա եղբայրս ծանրամարտով հետաքրքրվում է սիրողական մակարդակով, իսկ ես արդեն պրոֆեսիոնալ եմ:

-Կին ծանրամարտիկները սովորաբար կարծրատիպեր են կոտրում Հայաստանում՝ արդյունքներ գրանցելով այս մարզաձևում: Ինչպիսի՞ն էր ձեր ընտանիքի արձագանքը, երբ նրանց ասացիք, որ ծանրամարտով եք զբաղվելու:

-Եթե անկեղծ, դժվար է, քանի որ քննադատությունն է շատ: Ամեն ինչ ավել բարդ է լինում նեղ ընտանեկան շրջանում: Ասում են, որ ծանրամարտը աղջիկների համար չէ, հետո շատ խնդիրներ կունենաս և այլն, և այլն:

-Իսկ ինչպե՞ս եք հաղթահարել այդ փուլը և մնացել մարզաձևում:

-Մայրիկս մինչև հիմա էլ չի նայում ելույթներս: Ամեն անգամ ասում է, եթե այս մրցաշարում մեդալ չունենաս, վերջ ծանրամարտին: Բայց ամեն անգամ մի մեդալ գոնե լինում է: Բայց ես սիրում եմ ծանրամարտը, պարզապես սիրում եմ: Ցանկացած գործ, եթե սիրով չի արվում արդյունք չի լինի:

-Իզաբելա, ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը:

-Ծանրամարտը պայքար է ինքդ քո դեմ և պայքար է ծանրաձողի դեմ: Պայքար է, որն իր մեջ ունի երկուսն էլ: Պետք է կարողանաս պայքար մղել քո դեմ, հոգեբանորեն պատրաստ լինելու համար: Ծանրամարտում մրցակցությունը երբեք անձնական դաշտ չի մտնում: Ծանրամարտում պայքարը քո ու ծանրաձողի միջև է: Գուցե մի քանի ծանրորդները պայքարում են մյուս մարզիկների հետ, բայց ինձ համար այլ մարզիկները չեն կարևոր, այլ իմ արդյունքը:

-Ձեր քաշային կարգում կա՞ն հիմնական մրցակիցներ, որոնց առանձնացնում եք ձեզ համար:

-Այո, կան նման մարզիկներ, որոնք իսկապես մեծ ներուժ ունեն: Բայց ոչինչ անհաղթահարելի չէ:

-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են լինելու: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Խաղերին մասնակցելու ցանկությունս շատ մեծ է: Չեմ կարող ասել, որ գնում եմ մեդալների համար պայքար մղելու, բայց մեծ է ցանկությունս սեփական ռեկորդներս թարմացնելու:

-Դուք մեր նախորդ զրույցներում ասում էիք, որ երբ մրցաշարերի ժամանակ մոտենում եք ծանրաձողին, կարողանում եք ուրիշ ոչինչ չլսել: Ինչպե՞ս  է դա ձեզ հաջողվում:

-Եթե անկեղծ, չեմ կարող ասել: Գուցե բնազդների հաշվին. երբ կենտրոնանում ես աշխատանքիդ վրա, այդպես է լինում: Օրինակ` ինձ մոտ այնպիսի տպավորություն է լինում, որ միայն ես եմ դահլիճում: Լինում է, որ մարզիչների հուշումներից միայն մի քանի բառ ես լսում:

-Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մեր երկիրն ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իսկապես նոր հաղթանակների կարիք ունի: Սա ձեզ համար կարո՞ղ է մոտիվացիա լինել Օլիմպիական խաղերում:

-Սխալ կլինի, եթե չասեմ, բայց առաջ էլ էր ցանկությունս մեծ մեր հայրենիքի համար հաղթանակներ տոնել: Բայց հիմա այն առավել մեծ է, մեծ է պատասխանատվությունը:

-32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային դեռևս անցած տարի, բայց հետաձգվեցին: Ձեր կարծիքով ինչ-որ ազդեցություն թողե՞ց այս հետաձգումը:

-Նախորդ տարի մի շարք մրցաշարեր հետաձգվեցին, նույնիսկ եղավ ժամանակահատված, որ չէինք կարողանում նորմալ մարզվել: Թեպետ ես չեմ ընդհատել մարզումներս և տանն եմ մարզվել: Այս ամենը հաշվի առնելով՝ իհարկե բացասական հետևանք ունեցավ: Բայց եթե անգամ 2020 թվականին լիներ, նույնը կլիներ:

-Մի քանի բլից հարցեր. Լե՞ռ, թե՞ ծով:

-Լեռ:

-Դոլմա՞, թե՞ խորոված:

-Դոլմա:

-Պիցցա՞, թե՞ պաղպաղակ:

-Պաղպաղակ

-Գի՞րք, թե՞ ֆիլմ:

-Գիրք:

-Նարդի՞, թե՞ շախմատ:

-Նարդի:

-Սո՞ւրճ, թե՞ թեյ:

-Սուրճ:

-Թո՞մը, թե՞ Ջերին:

-Ջերին:

-Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 14 օր։

Թեգեր: Իզաբելա ՅայլյանծանրամարտՏոկիո-2020Օլիմպիական խաղեր
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են երկու երկրների մերձեցմանն ուղղված հարցեր

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են երկու երկրների մերձեցմանն ուղղված հարցեր

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասման ապացույցներով

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասման ապացույցներով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist