Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադարձությունները:
Կիեւը երկար ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում Անկարայի հետ մերձեցման հարցում, հատկապես՝ տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կցանկանար հարաբերությունների եւ ապրանքաշրջանառության մակարդակը Թուրքիայի հետ հասցնել այն մակարդակի, որը գերազանցում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ցուցանիշները: