Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Քաղաքական ազդանշան Եվրամիությունից

Տարածաշրջանի տնտեսական վերականգնման համար առաջարկվում է 17 միլիարդ եվրո

Հուլիսի 10, 2021
Տարածաշրջան
Քաղաքական ազդանշան Եվրամիությունից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
83
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցով երեկ Երեւանում էր:

«Արեւելյան գործընկերության» տնտեսական եւ ներդրումային ծրագրով ԵՄ-ն նախատեսում է առնվազն 17 միլիարդ եվրո տրամադրել տարածաշրջանի տնտեսական վերականգնման համար: Դրանից 2.3 միլիարդ եվրոն տրվելու է դրամաշնորհի միջոցով, իսկ մնացածը՝ նախագծերի եւ ներդրումների, որոնք կիրականացվեն միջազգային ֆինանսական գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ:

Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2.6 մլրդ եվրոյից 1.6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղություններով։ Թվիթերյան միկրոբլոգում Օլիվեր Վարհեին նշել է այդ ուղղությունները՝ տրանսպորտային կապերի բարելավում, Հայաստանի հարավային շրջանների կայունություն, էներգիախնայողություն եւ վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում եւ ՓՄՁ-ների աջակցություն։ Այս ուղղությունները, ըստ նրա, էապես եւ գործառական եղանակով կնպաստեն տնտեսության վերականգնմանը: Եվրամիության հանձնակատարը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ մանրամասնել է, որ ցանկանում են ստեղծել առեւտրային ուղիներ եւ կապակցել եվրոպական շուկաների, եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով կկարողանան շատ ավելի արագ մոտեցնել այս տարածաշրջանը Եվրամիությանը:

Տարածաշրջանային այցը Օլիվեր Վարհեին սկսել էր հուլիսի 7-ին՝ Վրաստանից։ Այստեղ իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվում է առնվազն 3.9 մլրդ եվրոյի ներդրում, որը, ըստ ԵՄ ներկայացուցչի, կազմում է Վրաստանի նախաճգնաժամային շրջանի ՀՆԱ-ի գրեթե մեկ երրորդը (նախաճգնաժամային շրջան ասելով նկատի ունի մինչեւ Վրաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական սրացումները.-խմբ.)։ Վրաստանի տնտեսության եւ հասարակության զարգացման հիմնական խոչընդոտը եւ խոցելիությունը համարում է կապի խնդիրը, կլինեն դրանք երկաթգծերի, ճանապարհների, Սեւ ծովի չօգտագործված ներուժի կամ էլեկտրամատակարարման եւ ինտերնետային լայնաշերտ կապի միջոցով մայրաքաղաքի միացման հետ կապված խնդիրները: Վերոնշյալ խնդիրների լուծման համար առաջարկում են աջակցություն ՓՄՁ-ներին, տեղական համայնքներին, թվային ծառայությունների բարելավում եւ լայնաշերտ ինտերնետի հասանելիության մեծացում ամբողջ երկրում եւ այլն։

Ամփոփելով նախօրեին Ադրբեջան կատարած այցը՝ եվրահանձնակատարն այդ երկիրը բնորոշել է որպես բարեկեցիկ երկիր, որը կարող է Եվրամիության ֆինանսական օժանդակության կարիքը չունենալ։ Հետեւաբար, նախատեսում են այլ մոտեցում, այն է՝ տնտեսության ապագայի համատեղ նախագծում՝ տրամադրելով գիտելիքներ, ներդրողներ, ինչպես նաեւ ստեղծելով առեւտրային ուղիներ, որոնք պետք է երկարաժամկետ ծառայեն տարածաշրջանի եւ Եվրոպայի շահերին:

Եվրոպայի համար գերակա հետաքրքրություն է ներկայացնում էներգետիկ գործընկերությունը մատակարարումների դիվերսիֆիկացման եւ ածուխի էներգիայի օգտագործման աստիճանական դադարեցման հարցը, որի հաջորդ փուլը կանաչ էներգետիկ ռեսուրսների վրա հիմնվելն է։ Չնայած ԵՄ-ն Ադրբեջանի տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում ավելի լայն համագործակցության դաշտ է տեսնում, այնուամենայնիվ, տարածաշրջանային զարգացումները դիտարկում է մեկ հարթակում։ Եվրոպական շահերից է բխում, որպեսզի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերվի որպես մեկ տարածաշրջանային միավորի՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերն իրականացնելու համար։ Այդ նպատակով շահագրգռված է, որպեսզի Սեւ ծովը կապվի Կասպից ծովի հետ, եւ Ադրբեջանով՝ Կասպից ծովից Սեւ ծով անցնող առեւտրային ու էներգետիկ ուղիներն ապահով հասնեն Եվրոպա:

Վարհեին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է նաեւ Արցախի հետկոնֆլիկտային իրավիճակը եւ այն աջակցությունը, որը կարող է ցուցաբերել ԵՄ-ն այդ հարցում: Իսկ այդ աջակցությունը «պատերազմի հետեւանքները հաղթահարելու եւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար միասին աշխատելու մեջ է»։ «Եվրամիությունը ողջունում է այս փոխանակումը (գերիների դիմաց ականների քարտեզների.-խմբ.): Մենք նաեւ պատրաստ ենք օգնելու եւ՛ ֆինանսական, եւ՛ այլ ձեւերով, որպեսզի այդ քայլերը շարունակվեն: Այսպիսով՝ ԵՄ ջանքերը թափանցիկ են եւ հասանելի երկու կողմերին՝ օգնելու նրանց առաջ շարժվել եւ վերակառուցել տարածաշրջանը»,- ասել է նա Բաքվում: Սրանով փաստացի ԵՄ-ն ընդունում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները՝ դրա դիմաց առաջարկելով հումանիտար եւ ֆինանսական աջակցություն։

Թեգեր: ԵՄՀայաստանտարածաշրջանՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ես կամուրջները չեմ այրում․․․ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ես կամուրջները չեմ այրում․․․ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հարցազրոյց` Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեանի Հետ

Հարցազրոյց` Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Գործադիր Տնօրէն Զաւէն Խանճեանի Հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist