Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Պատվաստանյութերի դիվանագիտություն»

Թուրքիան դեռեւս անհրաժեշտ է Չինաստանին...

Հուլիսի 13, 2021
Միջազգային
«Պատվաստանյութերի դիվանագիտություն»
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
783
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան ժամանակավորապես կփորձի խուսափել որեւէ կողմ ընտրելուց, սակայն ստիպված կլինի լուրջ որոշում կայացնել, եթե ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մրցակցությունը վատթարանա:

Չինաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ուսումնասիրությունը կարեւոր է փոփոխվող աշխարհակարգում: Վերլուծաբանների ուշադրության կենտրոնում են Պեկինի «Գոտի եւ ճանապարհ» (Belt and Road) եւ Անկարայի «Տրանսկասպյան Արեւելք-Արեւմուտք (Trans-Caspian East-West Middle Corridor Initiative) միջանցքի» նախագծերը, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական «նախապատվությունը» Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ:

2021 թ. գարնանը Չինաստանի արտգործնախարար Վանգ Ինը այցելել է Անկարա, հանդիպել Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանին եւ արտգործնախարար Մ. Չավուշօղլուին` քննարկելով միջպետական հագեցած օրակարգ: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է. «Թուրքիան մշտապես հավատարիմ է եղել Չինաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության պահպանմանն ու խորացմանը: Թուրքիան երբեք չի ներքաշվի հակաչինական գործողությունների մեջ»: Ի պատասխան վերջինիս` Վանգը խոստացել է, որ կխրախուսվի չինական ընկերությունների կողմից թուրքական ապրանքների ներմուծումը, ու կընդլայնվեն ներդրումները Թուրքիայում:

Չինաստանը կարծում է, թե իր շահերից է բխում Թուրքիայի տնտեսության զարգացման խթանումը: 2017 թ. Չինաստանը Թուրքիայում ներդրել է 1.3 մլրդ դոլար, 2019-ին` 2.8 մլրդ դոլար: Պեկինը խոստացել էր 2020-ին ներդրումը հասցնել մինչեւ 5 մլրդ դոլարի` խթանելու երկկողմ տնտեսական, առեւտրային ու ներդրումային համագործակցությունը:

«Covid-19» համավարակը Չինաստանին մեկ այլ հնարավորություն է տվել տնտեսական խթաններ տրամադրելու Թուրքիային, որը, ինչպես Արեւմտյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի շատ երկրներ, պայքարում է պատվաստանյութերի բավարար թվաքանակ ձեռք բերելու համար: Չինաստանն արդեն հսկայական քանակությամբ «Սինովակ» պատվաստանյութ է ուղարկել Թուրքիա: Արդյունքում՝ ավելի քան 7 մլն թուրք ստացել է առաջին, իսկ 2.1 մլն-ն՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Նախագահ Էրդողանը, հրապարակայնորեն պաստվաստվելով, փորձում էր ցույց տալ չինական պատվաստանյութի հուսալի եւ ապահով լինելը: Կարճ ասած` Չինաստանը փորձում է ընդլայնել իր ներգրավվածությունը թուրքական շուկայում` օգտագործելով «պատվաստանյութերի դիվանագիտությունը», կատարելով ներդրումներ տեխնոլոգիական բնագավառում, մեծացնելով իր ազդեցությունը Թուրքիայի վրա: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեխնոլոգիական եւ պատվաստանյութերի համար մրցակցությունը կարող է էլ ավելի թեժանալ, իսկ Չինաստանին անհրաժեշտ են երաշխիքներ, հատկապես` Թուրքիայում. մի երկիր, որը կարող է Պեկինի համար անվտանգային մեծ խնդիրներ հրահրել:

Իր հերթին Թուրքիան հասկանում է, որ առանց Չինաստանի աջակցության Տրանսկասպյան միջանցքի իր նախաձեռնությունը չի կարող կյանքի կոչել, քանի որ այն ռազմավարական ուղիներով կապված է չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ: Թուրքիան դեռեւս անհրաժեշտ է Չինաստանին` զարգացնելու իր Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արեւմտյան Ասիա տնտեսական միջանցքը: Վերջինս այլընտրանքային ճանապարհ է տրամադրում Չինաստանին դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Գլխավոր ցամաքային ճանապարհը Սինցզյանից անցնելու է Կենտրոնական Ասիայով Իրան, այնուհետեւ Թուրքիա, իսկ մուլտիմոդալը` Կենտրոնական Ասիայով եւ Կասպից ծովով դեպի Բաքու, ապա վրացական եւ թուրքական երկաթուղիներով դեպի Միջերկրական, Սեւ եւ Էգեյան ծովերի նավահանգիստներ: «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության ու Տրանսկասպյան միջանցքի ներդաշնակեցման մասին ստորագրվել է հուշագիր, որի ուղղությամբ շատ լավ էր աշխատում թուրքական լոբբին: Արդյունքում Չինաստանը հսկայական ներդրումներ կատարեց Թուրքիայի երկաթուղիների արդիականացման մեջ: Չինական երկաթուղիների կառուցման եւ Չինաստանի ազգային մեքենաշինության ներմուծման ու արտահանման կորպորացիաներն իրավունք ստացան հանձն առնելու արագընթաց երկաթուղու կառուցումը, որը պետք է կապի Անկարան եւ Ստամբուլը: Երկաթուղին հայտնի է որպես Եվրոպան Ասիային կապող օղակ: 2019 թ. չինական երկաթուղու էքսպրես առաջին բեռնատար գնացքը Չինաստանից Եվրոպա ուղեւորվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով եւ Բոսֆորի թունելով: Իսկ Թուրքիայից Չինաստան ապրանքներ տեղափոխող առաջին գնացքն էլ սկսեց գործել նույն երկաթուղով 2020 թ.:

Թուրքիան իր 83 մլն բնակչությամբ մեծ հնարավորություններով շուկա է Չինաստանի համար: Չինաստանի մաքսային գլխավոր վարչության կողմից տրամադրված վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020-ին երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 24 մլրդ դոլարը` նախորդ տարվա 20 մրդ դոլարի համեմատ: Միեւնույն ժամանակ Չինաստանը Թուրքիայից ներմուծել է 16.3 մլրդ դոլարի ապրանք:              

Թուրքիան դեռեւս անհրաժեշտ է Չինաստանին, որպեսզի օգնի ամրապնդելու իր դիրքերը Մերձավոր Արեւելքում, իսկ Թուրքիային շահեկան են Չինաստանի տնտեսական ներդրումները: Այնուամենայնիվ, եթե Թուրքիան կանգնի ընտրության առաջ, ամենայն հավանականությամբ, կմնա Արեւմուտքի ճամբարում, ինչպես վարվեց կորեական պատերազմի ժամանակ, երբ միացավ չին-սովետական դասավորվածության դեմ պայքարին:

Թեգեր: ԹուրքիաՉինաստանՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքական պար… հայկական եկեղեցու պատին

Թուրքական պար... հայկական եկեղեցու պատին

Մեծ քսանյակի երկրները կողմ են բարեփոխումներին

Մեծ քսանյակի երկրները կողմ են բարեփոխումներին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist