Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մեծ քսանյակի երկրները կողմ են բարեփոխումներին

Հուլիսի 13, 2021
Միջազգային
Մեծ քսանյակի երկրները կողմ են բարեփոխումներին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
260
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծ քսանյակի երկրները միակարծիք են, որ պետք է սահմանվի նվազագույն հարկային դրույքաչափ խոշոր կազմակերպությունների համար, այդ մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում։

Այս քննարկումները տեղի են ունեցել աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրների ֆինանսական ինստիտուտների առաջնորդների միջեւ վերջերս Վենետիկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Բայց այս առաջընթացի՝ հարկային նվազագույն դրույքաչափերի վերաբերյալ վերջնական համաձայությունը կարող է ձեռք բերվել միայն G20-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին։

Մեծ քսանյակի ֆինանսների նախարարները վերջին հանդիպմանը ստորագրեցին փաստաթուղթ համաշխարհային խոշորագույն եւ անդրազգային կազմակերպությունների նվազագույն հարկային շեմ սահմանելու վերաբերյալ։ «Այսօր մենք տեսնում ենք, որ այստեղ հավաքված բոլոր երկրները կաջակցեն դեպի նվազագույն հարկումը տանող ճանապարհը գտնելու գործընթացին»,- Վենետիկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շուլցը։

Այժմ, երբ Մեծ քսանյակի երկրներն այս նախագծի շուրջ հանգել են կոնսենսուսի, պետք է հասկանալ, թե ինչպես գործել, որպեսզի գործիքակազմը պատրաստ լինի կիրառման 2023-ին։ «Դա շատ քիչ ժամանակ է, սակայն արդեն իսկ մեծ առաջընթաց ունենք»,- ասել է Շուլցը։ Այս գործընթացներից կարելի է եզրակացնել, որ «հարկային դրախտների» վերջը մոտ է։

ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ չնայած Վաշինգտոնը կփորձի լսել դժկամ երկրների մտահոգությունները, սակայն կարեւոր չէ, որ բոլոր երկրները լինեն նույն տախտակամածում՝ իրենց կողքին։ Այս համաձայնագիրը պարունակում է իմպերատիվ մեխանիզմ, որի շնորհիվ կարող ենք վստահ լինել, որ այն երկրները, որոնք մաս կազմելով «հարկային դրախտներին», դեմ են այս համաձայնագրին, չեն կարող խանգարել դրա իրագործմանը։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Հունգարիան եւ Իռլանդիան, դեմ են համաձայնագրին, քանի որ մի շարք տեխնոլոգիական հսկաների, այդ թվում՝ «Google»-ի եւ «Facebook»-ի, եվրոպական գրասենյակները գտնվում են այնտեղ ցածր հարկերի շնորհիվ։

Ո՞րն է հարկային բարեփոխումների ծրագիրը։ ԱՄՆ-ն առաջարկել է խոշոր տրանսազգային ընկերությունների համար նվազագույն կորպորատիվ եկամտային  հարկը սահմանել 15 տոկոս, որպեսզի դադարեցվի մրցակցությունը «հարկային դրախտների» երկրների միջեւ գերխոշոր կազմակերպություններին դեպի իրենց գրավելու գործում։ Ավելի քան 130 երկիր կողմ է արտահայտվել այդ որոշմանը։ Այս դրույքաչափը կունենա իր ազդեցությունը ավելի քան 10,000 անդրազգային ընկերությունների վրա, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 750 մլն եվրո։

Բարեփոխման երկրորդ բաղադրիչն իրավունք կտա երկրներին, որտեղ գործունեություն են ծավալում անդրազգային ընկերությունները, հարկեր գանձել իրենց երկրում գեներացված շահույթի դիմաց։ Այս կետը լրջորեն կարող է ազդել «Amazon»-ի, «Facebook»-ի, «Google»-ի եւ «Apple»-ի նման հսկաների վրա։

Ակնկալվում է, որ առավելագույն օգուտը կստանան G20-ի երկրները, որոնց համաշխարհային հարկային մուտքերը տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 150 մլրդ դոլարով։

Արեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: FacebookG20GoogleՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պարգեւատրվել է ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը

Պարգեւատրվել է ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը

Յուրաքանչյուր հուշարձան իր պատմությունն ունի

Յուրաքանչյուր հուշարձան իր պատմությունն ունի

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist