ՌԳԱ եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահությունը, «Վ. Ն. Տատիշչեւի անվան աջակցության հիմնադրամի» առաջարկով` ի շահ գիտության, տնտեսության, մշակույթի եւ կրթության գործին աննախադեպ հիմնարար աշխատասիրության համար, բարձրագույն տարբերակման մրցանակի՝ «Հասարակության զարգացմանը նպաստելու համար» շքանշան է շնորհել Նոբելյան մրցանակի 2020 եւ 2021 թթ. էկոնոմիկայի եւ խաղաղության գծով հավակնորդ, ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:
Միչեւ այժմ «Հասարակության զարգացմանը նպաստելու համար» շքանշանին արժանացել եւ տիտղոսի միակ պաշտոնական կրողն էր հետխորհրդային պետություններում իշխանության ղեկին գտնվելու տեւողությամբ ռեկորդակիր, հասարակական. քաղաքական եւ պետական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
Ծանրակշիռ են ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի ներդրումն ու առանձնահատուկ արժանիքները համաշխարհային ժառանգության եւ աշխարհի ժողովուրդների մշակութային արժեքների պաշտպանության, խաղաղ պայմաններում, ռազմական գործողություններից եւ ահաբեկչությունից, քաղաքակրթության ժամանակակից մարտահրավերներից եւ սպառնալիքներից մշակութային ցեղասպանության կանխարգելման, պատմական ժառանգության տնտեսական (կվալիմետրիկ) գնահատման եւ դատական փորձագիտության տեսության եւ մեթոդաբանության մշակման գործում: