Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Օգոստոսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար.մասնագետ

Հուլիսի 15, 2021
Հանրապետություն
Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար.մասնագետ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում վերջին օրերին պատվաստվել ցանկացող օտարերկրացիների հոսքը դիտարկվում է նաև որպես խթան զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելու գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ աշխարհում նոր տերմին է շրջանառվում` պատվաստումային զբոսաշրջություն: Մի շարք երկրներ արդեն իսկ օգտվում են նման հնարավորություններից՝ աշխուժացնելով այն ոլորտը, որն ավելի շատն էր տուժել հենց համավարակի շրջանում:

«Այդ առումով մենք նույնպես միտումներ տեսնում ենք: Վերջին շրջանում հատկապես նկատվում է Իրանից ժամանած քաղաքացիների հոսք: Դա խոսում է այն մասին, որ կա հետաքրքրություն պատվաստման նկատմամբ, ինչը կարող է խթան լինել համավարակից ամենաշատը տուժած ոլորտի՝ զբոսաշրջության ակտիվացման հարցում»,-ասաց Գայանե Այվազյանը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 15-ից Հայաստանում կարող են պատվաստվել այն օտարերկրացիները, որոնք 10 օր և ավելի մնալու են երկրում: Գայանե Այվազյանը նշեց, որ դա գործընթացը կանոնակարգելու, համակարգելու կարևոր քայլերից մեկն է:

«Տասնօրյա ժամկետն իզուր չէ սահմանված: Նպատակն է ավելի համակարգված մոտենալ հարցին և խթանել զբոսաշրջությունը: Նոր փոփոխությունը  հնարավորություն է տալիս զբոսաշրջային ընկերություններին փաթեթներ ձևավորել, 10 օր և ավելի Հայաստանում մնալու պարագայում հնարավորություն տալ ոչ միայն շրջագայել, այլև անվճար պատվաստվել ու վերադառնալ: Այո, սա կարող է նոր խթան հանդիսանալ ոլորտի համար»,-ասաց մասնագետը:

Գայանե Այվազյանի խոսքով՝ գործընթացը նոր երևույթ է, պետությունը  փորձարկում է, սովորում է, շտկում է բացերը: Այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ հնարավոր է պատվաստումային տուրիզմի նոր հետաքրքիր տարբերակներ առաջ քաշել՝  ի նպաստ երկրի տնտեսության, զբոսաշրջության զարգացման: Պատվաստումային տուրիզմի միտումներ նկատվում են Էմիրություններում, ԱՄՆ-ում, մասնավորապես Նյու Յորքում: Բալին նույնպես ցանկանում  է աշխուժացնել այդ ոլորտը: Հայաստանը ևս կարող է օգտվել այս հնարավորությունից: Գայանե Այվազյանի խոսքով՝ այս օրերին Իրանից մեծ հոսք է նկատվում, սակայն պատվաստվողների թվում կան Ռուսաստանի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ:

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացել են օտարերկրացիների հերթեր: Պատկան մարմինները նշում են, որ հերթը պայմանավորված է պատվաստման կարգի փոփոխությամբ: Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով:

Աննա Գզիրյան

Թեգեր: Զբոսաշրջության կոմիտեԶբոսաշրջությունԻրանպատվաստումՏնտեսությունտուրիզմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին

Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    439 Կիսվել են
    Կիսվել 176 Tweet 110
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    68 Կիսվել են
    Կիսվել 27 Tweet 17
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76
  • «Քոնն են որդիքն իմ ջահել…»

    54 Կիսվել են
    Կիսվել 22 Tweet 14
  • Ադրբեջանական դեգերումներ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist