Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

Սեպտեմբերի 11, 2021
Սոցիում
Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իմ ծննդավայր Գեղհովիտը փռված է Մարտունի գետի 2 ափին՝ Քռա եւ Դեմեր բարձրավանդակների արանքում: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի՝ ծովի մակերեւույթից մոտ 2100 մ բարձրության վրա գտնվող Գեղհովիտ գյուղն ունի հազարամյակների պատմություն: Դա են վկայում գյուղի ներսում եւ շրջակայքում պահպանված բազում հուշարձանները՝ ամրոցներ, եկեղեցիներ, հնավայրեր, ժայռապատկերներ, դամբարանադաշտեր:

Ժամանակին եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի կազմում: Ընկած է Սեւանա լճի հարավային կողմում՝ Մարտունի-Եղեգնաձոր մայրուղու վրա: Գյուղի վարչական տարածքում՝ Վարդենիսի լեռնաշղթայի Սեւ սար լեռան ստորոտում, պահպանվել է եզակի հուշարձան՝ աստղադիտարան՝ երկնքի քարտեզը պատկերող ժայռեր: Լինելով բնակլիմայական բարենպաստ տարածք՝ չնայած ցուրտ ձմեռներին, Սեւանա լճի հարավային այս հատվածներում, հատկապես ալպիական գոտում, վաղնջական ժամանակներից մարդն է ապրել ու արարել: Գեղհովիտի վարչական տարածքում է նաեւ Հախբրներ-Աղբյուրներ կոչվող հանդատարածքը, որը հարուստ է խոտհարքներով եւ բազալտ քարի հանքերով: Այս տարածքը նույնպես հարուստ է հնավայրերով: Մորեղբորս որդին՝ Սուրենը, այստեղ խաչքար էր տեսել՝ կողքին մի քանի տապանաքար: Եղբորս որդու՝ Վահագնի մեքենայով տեղ ենք հասնում: Գեւոյի աղբյուրի հարեւանությամբ է հնավայրը:

Բնական է՝ բնակավայրերը հիմնվել են աղբյուրների մոտ: Միջնադարյան գերեզմանատուն է, որտեղ պահպանվել է 1 խաչքար՝ 95x75x25 սմ չափերով: Քիչ հեռու՝ ձախում, հողի մեջ մի ուղղանկյունաձեւ տապանաքար կա՝ երեսին մարդակերպ քանդակով: Չափերն են՝ 106×42 սմ: Գլխակողմում քարն աստիճանաձեւ քանդակ ունի: Երկրորդ տապանաքարի երեսին նույնպես մարդու պատկեր է քանդակված: Եթե առաջինի քանդակը մաշված է, երկրորդինը լավ է պահպանվել: Չափերն են՝ 135×80 սմ: Տապանաքարն ունի 2 եզրագիծ: Ներքեւի մասը կոտրված է, բայց չի խաթարում հուշաքարի էությունը: Մեկ այլ ավելի մեծ չափերով (240×145 սմ) տապանաքարի վրա երկարավուն գծեր են քանդակված: Վերեւի մասում պարանի համար նախատեսված անցք է եղել, որի մի մասը կոտրված է: Մոտակայքում էլի քարեր կան, որոնք եղել են շիրիմների վրա, սակայն քանդակներ գրեթե չունեն: Հնավայրից հյուսիս-արեւմուտք եւ հարավային կողմերում բնակավայրի ավերակներ են պահպանվել: Քիչ վերեւում քարհանք կա, որտեղից մի քանի քարեր են գլորվել, բայց մոտակայքով անցնող առուն չեն անցել: Հյուսիսարեւմտյան կողմի բնակատեղին ավելի հին պատմություն երեւի ունի: Այստեղ մի քանի դամբարաններ կան, որոնք արդեն հեթանոսական շրջանն են հիշեցնում: Առավել հետաքրքիր ու գիտական ուսումնասիրման կարիք ունի այս մասը: Մի քանի բավականին մեծ քարեր ուղիղ շարքի վրա են: Նման տեսարան կա Սեւ սարի հնավայրում, Քաշաթաղի շրջանում եմ հանդիպել:

Տարածքում մոտ 2 մ տրամագծով, կես մետր բարձրությամբ քար կա: Զգացվում է՝ ժամանակին այն մշակվել է, ստացել կլոր հիմք, սակայն արեւմտյան մասն ավելի բարձր է. կարծես մարդկային դեմքի քանդակ լինի: Իմ կարծիքով՝ հեթանոսական շրջանի կուռք է այստեղ պահպանվել: Իհարկե, վերջին խոսքը հնագետ-մասնագետներինն է: Տարածքում գտնվող քարերի մեծ մասի վրա նույնպես քանդակներ կան, ժայռապատկերներ են: Հնարավոր է՝ այս մասում բնակավայրը եղել է շատ վաղուց եւ գոյատեւել մինչեւ միջնադար: Այս հնավայրից ոչ շատ հեռու կան մի քանի ավերակ բնակավայրեր եւս: Երբ փոքր էի, ու մայրիկիս հետ լինում էինք այս կողմերում, հատկապես գարնանը՝ բանջար հավաքելու նպատակով կամ անասուններ պահելու համար: Հայկանդուխտ մայրս, ով մեծ տեղ էր տալիս մեր պատմությանը, մեր հավատքին, մեզ սովորեցնում քրիստոնեական կանոններ, քանդված գյուղատեղիի (խռբեք) տարածքում ցուց էր տալիս մի ավերակ, որի մեջ խաչքար էր պահպանվել: Եկեղեցու ավերակ էր: Ասում էին՝ Լենկ Թեմուրն է այստեղով  անցել. հնարավոր է: Հնարավոր է գյուղն ու եկեղեցին ավերվել են 17-րդ դարում, երբ այստեղով Շահ Աբասն էր անցել… Տարածքում որոշ հնավայրեր էլ խորհրդային տարիներին մաքրվել են քարերից, դարձել արտ ու արոտ: Վերոնշված հնավայրը պահպանման կարիք ունի, պետք է մասնագետները գան, ուսումնասիրեն:

Ալբերդ ամրոց-հնավայրում

Հաջորդ օրը դարձյալ Սուրենի ուղեկցությամբ եւ հարազատներիս երեխաների՝ Էրիկի, Մհերի, Արտյոմի ու Գայանե դստերս հետ եղանք Գեղհովիտի պատմական հուշարձաններից Ալբերդ ամրոցի տարածքում: Ըստ հնագետ-մասնագետների՝ Ալբերդ կիկլոպյան ամրոցը հիմնվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջին կամ 1-ին հազարամյակի սկզբին: Հայոց մատենագիտության մեջ ամրոցի մասին հիշատակում է XI դարի հայ պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Տարոնցի Ասողիկը:  «Տիեզերական պատմության» երրորդ գրքում, որտեղ ներկայացված են 885-1004 թթ. պատմական անցքերը, Թեոփիլոս կայսեր (899 թ.) մասին պատմելիս: Գրում է. «Սա ի խաղալն իւրում յարեւելս կոյս ի սահմանս Հայոց՝ առնու զԾմու բերդն հայոց, զԱսաղին եւ զՄեծկերտ եւ զԱլրերդ ի գավառին Գեղամայ»։ Այսպիսով 9-րդ դարի վերջին 10-րդ դարասկզբին ընկել է Ալբերդը: Ընկած է Գեղհովիտով անցնող Մարտունի (պատմական անունը հայտնի չէ) գետի ձախ ափին՝ գետի աջակողմյան կիկլոպյան ավելի հզոր ու տարածքով մեծ Ջոջ կող (պատմական անունը հայտնի չէ) ամրոցի դիմաց: Ալբերդն իր դիրքով ավելի ցածր է, քան Ջոջ կողի ամրոցը, այնուամենայնիվ, իշխում է լեռնանցքի վրա։

Այս 2 ամրոցներն իրարից ուղիղ գծով հեռու են մոտ 1 կմ, ոչ ավելի եւ հավանական է՝ ժամանակին միմյանց հետ կապ են ունեցել: Ըստ ամրոցը մասնակի պեղող հնագետ Գ. Միքայելյանի՝ Ալբերդ ամրոցը դարերի ընթացքում բազմիցս վերակառուցվել եւ գոյություն է ունեցել մինչեւ մեր թվականության 9-րդ դարը: Ամրոցի շրջանում տեսնում ենք կիկլոպյան ժամանակաշրջանի մնացուկներ, իսկ նրա կողքին՝ մաքուր տաշված քարերով շարված աշտարակներ։ Հարավարեւմտյան կողմում պահպանվել է արդեն միջնադարյան շարվածքը՝ աշտարակի պատը: Աշտարակների քարերը տաշված են, առավել ողորկ կողմերը դարձված են դեպի դուրս։ Շարվածքի տեխնիկան հիշեցնում է Լճաշենի ամրոցի առաջին միջնաբերդի հյուսիսային մուտքի աշտարակը (ըստ հնագետների)։ Աշտարակի պեղված մասի ճակատն ունի մոտ 7 մ երկարություն եւ 3 մ բարձրություն։ Հարավարեւելյան կողմում արդեն մեծ քարերով կիկլոպյան շարվածքն է: Այս կողմում՝ դեպի գետը տանող հատվածում, ամրոցը մուտք է ունեցել: Ամրոցի մակերեսն  ունի մոտ մեկ հեկտար տարածություն, երկարությունը՝ ավելի քան 150 մ, իսկ միջին լայնությունը՝ 65 մ։ Պարիսպները անցնում են բարձունքի եզրերով։ Ամրոցը ունեցել է երեք շարք պարիսպներ, որոնց հեռավորությունը միմյանցից 15-20 մ է։ Հարավային կողմում փոսորակ կա, որի մեջ շատ են բնական բավականին մեծ չափերով ժայռեր: Այս հատվածն այժմ օգտագործվում է որպես խոտհարք:

Պատմական պարիսպների հիմքի վրա նոր ցանկապատ են շարել: Այնուամենայնիվ, հինը նորից տարբերվում է: Վերջին՝ գլխավոր պարսպի չորս անկյունում երեւում են աշտարակների հիմքեր, որոնցից պեղումների նպատակով տարիներ առաջ բացվել է միայն հարավարեւմտյանը: Տարածքում կան խեցեղենի բեկորներ, օբսիդյան քարի փշրանքներ։ Ամրոցի ներսում, ինչպես նաեւ նրա արեւմտյան լանջին երեւում են քառանկյունի կացարանների պատերի մնացորդներ։ Երբ փոքր էինք, տարեցները պատմում էին, որ կոլխոզի ժամանակ ամրոցի հարթ մակերեսն օգտագործվում էր որպես ցորենի արտ: Եղել են դեպքեր, որ անցքեր են բացվել, երբ արորով հերկել են հողը: Քար են գցել բացված անցքերից, լսված դմփոցից կռահել են՝ բավականին խոր փոսեր կան տարածքում: Պարզ է՝ ամրոցի շինություններն են, որոնց տեղերն այժմ էլ երեւում են: 1950-ական թթ. ամրոցը պահող բարձունքի հյուսիսային ստորոտում գյուղացիները երկու մետր խորությունից գտել են սյան երկու քարե խարիսխ, սրանց հետ նաեւ միջին մեծության մի կարաս։ Պատերից մեկի վրա  կիսափտած մի գերան է  եղել: Գտել են նաեւ մի սրբատաշ բազալտ քար (0,63 X 0,55 X 0,24 խմ), որի մի կողմը կլորացված է եղել: Ամրոցի հյուսիսարեւելյան կողմում մի փոքր աղբյուր կա: Հնարավոր է տեղային է, սակայն ըստ պատմածի՝ գյուղից ավելի վերեւ գտնվող Քոռ աղբյուրից են ջուրը հասցրել այստեղ:

Դարձյալ տարեցների պատմելով՝ այս աղբյուրի շրջակայքում վարելիս գտել են կավե փողրակների կտորներ, եւ ենթադրվում է, որ ջուրը այդ կավե խողովակներով բերվել է ամրոց։ Օրվա ընթացքում հետազոտելով տարածքը՝ պարզվեց Ալբերդից հարավ ձգվող ձորալանջին մոտ 1 կմ, հնարավոր է ավելի երկար պարիսպ է ձգվել: Մոտ 1 մ լայնությամբ պարսպի հիմքերը երեւում են: Որոշ հատվածներում ժամանակին քանդել են պարիսպը, քարերն օգտագործել մոտակա տները, ցանկապատերը կառուցելու համար: Ամրոցի չափերին մոտ 2 տարածք դարձյալ ժամանակին բնակատեղիներ են եղել: Դարձյալ հնագետ-մասնագետների ուսումնասիրությունն է պետք: Նույն 2 հատվածներում նաեւ դամբարանների հետքեր կան: Այս տարածքները նույնպես խորհրդային տարիներին, երեւի ավելի վաղ շրջանում օգտագործվել են որպես արտատեղեր, եւ հնավայրը տուժել է: Սակայն պահպանված պարսպի հիմքերը, բնակելի հատվածի փոսորակները, դամբարանների առկայությունը կտան հնարավորություն առավել ուսումնասիրելու եւ որոշ հարցերի պատասխաններ գտնելու համար:

Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Հաջորդ Հոդվածը
Ով է խոչընդոտում տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն

Ով է խոչընդոտում տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն

Իսկ հիմնական հակառակորդը միշտ նստել է Իսլամաբադում

Իսկ հիմնական հակառակորդը միշտ նստել է Իսլամաբադում

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist