Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Հասանելի կլինի նաեւ Գյումրիում եւ Վանաձորում

Հուլիսի 15, 2021
Սոցիում
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
179
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում շուրջ 1 000 շահառու ստացել է անվճար բուժօգնություն: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:

«Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. փետրվարին, եւ մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1 000 քաղաքացի: Տարիների դինամիկան ցույց է տալիս, որ շահառուների թիվն ավելանում է: 2019 թ. պետական բյուջեից  ծրագրի համար փոխանցվել է 650 մլն դրամ, 2020 թ.՝ 870 մլն դրամ, իսկ 2021-ի համար 1 մլրդ 100 մլն դրամ է նախատեսված: Ասեմ, որ ծրագրից ոչ ոք դուրս չի մնում, բուժառուների թվի ավելացմանը զուգահեռ ավելանում են պետական բյուջեի հատկացումները»,- ասաց Ա. Աղաջանյանը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ շահառուները բոլոր տարիքային խմբերի այն բուժառուներն են, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Սահմանված է, որ հիվանդը պետք է առաջին 4 ժամերին հասցվի հիվանդանոց, դրանից բացի, բուժառուները չպետք է ունենան հակացուցում սահմանված դեղորայքը կամ բժշկական միջամտությունը ստանալու համար:

«Կաթվածները հիմնականում հանդիպում են բարձր տարիքային խմբերում՝ 65 եւ ավելի: Ասեմ, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում: Խնդիրն ընդհանրապես ավելի շատ տղամարդիկ ունեն, սակայն երիտասարդների շրջանում կանայք են գերակշռում՝ պայմանավորված հղիության բարդություններով, համակարգային հիվանդություններով, հակաբեղմնավորիչների ընդունմամբ»,- ասաց Եկատերինա Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքերով՝ մոտ 90 տոկոսով հնարավոր է կանխարգելել գլխուղեղի կաթվածը, անհրաժեշտ է ռիսկի գործոնները (զարկերակային ճնշումը, հիպերխոլեստերինը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը) հաշվի առնելով` կառավարել դրանք:

Արմինե Աղաջանյանը նկատեց, որ ծրագիրը տալիս է իր արդյունքները: Եթե մինչեւ ծրագրի ներդրումը գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասման դեպքում բուժառուների 2/3-ը ձեռք էր բերում կամ ծանր հաշմանդամություն, կամ մահանում էր, ապա ծրագրի շրջանակներում բուժում ստացած բուժառուների շուրջ 70 տոկոսը դառնում է ինքնասպասարկվող: Ինչը բավական լավ ցուցանիշ է: Գլխուղեղի անոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը 2005 թ. 4 հազար է եղել, 2010 թ.՝ շուրջ 3 հազար, 2015 թ.՝ 2 հազար 400 եւ 2019 թ. մոտ 2 հազար է:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է այն ընդլայնել՝ ծառայությունը հասցնելով նաեւ մարզեր: Առաջիկայում այն կկիրառվի Գյումրու եւ Վանաձորի բժշկական կենտրոններում: Շուտով կսկսվեն մասնագետների վերապատրաստման աշխատանքները:

Թեգեր: իշեմիկ կաթվածՀՀ առողջապահության նախարարություն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Որն է նավթի գների վերջին անկման պատճառը

Որն է նավթի գների վերջին անկման պատճառը

Դիզակի ոգեշունչ գույները

Դիզակի ոգեշունչ գույները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist