Ռուս ուժայինները կանխել են Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
«Մոսկվայում իրականացված գործողությունների արդյունքում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել»,- հայտնել են գերատեսչությունից: Ծառայությունից հայտնել են, որ տղամարդը ծրագրում էր հուլիսին ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել բազմամարդ վայրում:
Վերջինիս ստեղծած գաղտնարանում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել, իսկ կապի միջոցներում՝ սարքը պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև նամակագրություն Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ: