Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Լեռնային աղբյուրի ակունքից բխող ձայնի հմայքը

Շարա Տալյանը ոչ միայն տաղանդավոր երգիչ, աշակերտ ու ուսուցիչ էր, այլեւ լավ պատմող…

Հուլիսի 16, 2021
Սոցիում
Լեռնային աղբյուրի ակունքից բխող ձայնի հմայքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
212
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բնության պարգեւներից մեկն էլ ձայնն է… Հաճախ շրջապատված զանազան ձայներով, որ խլանում են` հատկապես քաղաքային աղմուկի մեջ, մեր զգայական ապարատը խեղճանում է, կորցնում մաքուր ձայներն ընկալելու եւ վայելելու հաճույքը, իսկ ձայնը այն կարեւոր բաղադրիչներից է, որ կրթում, դաստիարակում է մարդու էությունն ու հոգին, կերտում մարդկային տեսակը, ու նաեւ ձայներն ընտրելու, նրանցով ապրելու կերպից է կախված մարդու բարոյական կերտվածքը, ինչը շատ լավ հասկանում են աշխարհի ղեկը պտտող «մեծամեծները»…

Մեզ հրամցնում են ֆիլմեր, ուր աղմուկը խլացնում է խոսքը, եւ ստիպված չարչարում ենք մեր լսողական ապարատը` որսալու մեզ հետաքրքրող բառերը, հրամցնում են ֆիլմեր, ուր երաժշտությունը չի տարբերվում աղմուկից, ուր երգն անճաշակ ճղճղոց է. մեր հոգին ճմլվում է այդ ամենից, բայց մեզ համոզում են, թե դա մոդայիկ է, ժամանակակից, ժամանակի պահանջ ու հրամայական, ու մենք աստիճանաբար ընկնում ենք ժամանակի հորձանքի մեջ ու չենք էլ նկատում, որ կորցրել ենք լուսաբացին ճնճղուկների զրույցով տարվելու զմայլանքն ու անդորրը, հիանում ենք բույրը կորցրած վարդի տեսքով ու կարեւորություն չենք տալիս դրան, մտնում ենք ծով, բայց չենք ընկալում ալիքների մեզ կանչող ծփանքը, անտառում խոսում ենք բարձրաձայն` մոռանալով ունկնդիր լինել թփերի մեղմաշունչ խշշոցին ու նրա բնակիչների` միմյանց կանչող հուզիչ ձայներին… Այդպիսով, աստիճանաբար կորցնում ենք մեր նրբանկատությունն ու նրբազգացությունը, բնությանը ներդաշնակ ապրելու եւ կյանքը հաճույքով վայելելու կերպը` տրվելով մեր հոգին ու մարմինը ավերող ամենակուլ հորձանքին, այդ հորձանքի ձեռքը դառնալով փափուկ խաղալիք…

Այդպես է եւ մարդկային ձայնը, որը կարոտում կամ չենք կարոտում, կարեւորում կամ չենք կարեւորում եւ դարձյալ տրվում ենք ձայների իշխանության, որ ոչնչացնում են մեր ես-ը, մեր հոգեւոր մշակույթը, մեր մարդկային էությունը… Այդպես էլ ետխորհրդային շրջանում փոխվեց մարդու տեսակը, չեմ վարանում ասել` ողջ աշխարհում. պատճառը այն չէ, որ փլուզվեց Խորհրդային Միությունը, այլ այն փլուզվեց հենց այդ պատճառով, երբ փոխվեց մարդու տեսակը ողջ աշխարհում, եւ այդ փլուզումը դարձավ մարդկային մի տեսակից մյուսին անցնելու սահմանազատման խորհրդանիշ։ Այսօր տեսակի մշակույթն այլ կերպ է ընկալվում, ավելի ստույգ` մշակույթը բարուրված է մի խանձարուրով, որին դժվար է մշակույթ անվանումը տալ, հատկապես երգարվեստի մշակույթը, որ այսօր կոչվում է` ոչ ավելի, ոչ պակաս, քան աստղային, այո, մենք հիմա ունենք աստղ ու աստղեր, բայց ոչ երբեք մշակույթ… Նրանց աղմուկի տակ գրեթե չեն լսվում այն ձայները, որ կրթում են մեր հոգին ու մտածողությունը, ստեղծում այն հոգեպարար աշխարհը, ուր մարդ իրեն կարող է երջանիկ զգալ, ուր կարող է վայելել  այն աշխարհի ներդաշնակությունը, որ արարում էին մեզ համար այնպիսի մեծություններ, ինչպես Շարա Տալյանը, Արմենակ Շահմուրադյանը, Նար Հովհաննիսյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, շատ-շատերը, ում բախտ ենք ունեցել ունկնդրել հոգեպարար միջավայրում…

Ուզում եմ հիշեցնել, որ հուլիսի 16-ին Շարա Տալյանի ծննդյան օրն է. նրան երբեք «աստղ» անունով չեն հորջորջել, սակայն նա` իր ձայնով ու երգով կրթել է հասարակության ունկը, ներարկել սեր, բարձրացրել ոգին, դաստիարակել զգացմունքը… Լսել Շարա Տալյանին, նշանակում է զգալ բնության ներդաշնակ տրոփյունը ներաշխարհում, հեռուներից եկող զովի հպումը` որպես մայրական համբույրի հպում կարոտակեզ դեմքին, սիրածին կորցրած ջահելի անփարատելի վիշտն ու մորմոքը, հայրենիքի անփոխարինելիության հավատն ու սերը նրա հանդեպ… Երգիչ, որ ոչ թե իր անձն էր կարեւորում, այլ այն, ինչ կատարում էր եւ այնպես էր կատարում, որ երբեւէ չէր զգացվում այն պատրաստելու չարչարանքը, քանզի կատարումը բխում էր էությունից ու համոզմունքներից, կրթությունից ու դաստիարակությունից… Կոմիտասյան կրթության` ազգային երանգի յուրահատուկ ձայնով Շարա Տալյանը կատարում էր ոչ միայն ժողովրդական, աշուղական երգեր, այլեւ օպերետային ու օպերային մեներգեր, որ ոչ միայն լսելիքն էր շոյում, այլեւ ուղեկցում երկար ժամանակ ու մնում հիշողության թրթիռների վրա` ստիպելով կրկնել երգի մեղեդին…

Շարան ծնվել է նշանավոր Տալյանների ընտանիքում. աշուղ Քամալին նրա հոր պապն էր, հայրը հայտնի աշուղ Ջամալն էր, հորական ազգականներից էր նաեւ աշուղ Շերամը, իսկ Սայաթ-Նովան լրացնում էր նրա երգացանկի լավագույն ու սիրված մասը։ Աշուղական երգարվեստի տողն ու մեղեդին այնպես ներդաշնակ ու հստակ էին հնչում նրա շուրթերից, այնպես մաքուր էր հոսում մեղեդին կոկորդից, որ թվում էր լեռնային աղբյուրի ակունքից է բխում, ու այդ ակունքից ծարավն առնելու ունկնդրի ցանկությունը մնում էր անհագ ու տենչալի, քանզի արթնացնում էր նվիրական զգացումներ ու բնության հետ ներդաշնակելու կարոտ, իմաստանում սերը, թախիծը, բաժանումը, հանդիպումը, գնահատվում ժամանակը, կորուստը, ծանրութեթեւ արվում կյանքն ու վախճանը, այսինքն` երգը մատուցվում էր ոչ թե որպես ժամանց, այլ ապրելու կերպ, վիճակ, զգացմունքների դաստիարակություն, ինչը չափազանց պակասում է մեզ այսօր…

Չեմ ուզում ծավալվել այն ամենի մեջ, ինչ ընթերցողը կարող է գտնել վիրտուալ տիրույթում, մանավանդ, որ այն առանձնապես հարուստ չէ այնպիսի երեւույթի համար, ինչպես Շարա Տալյանն է ու նրա կապերը նշանավոր երեւելիների ու կյանքի իրողությունների հետ, միայն հավելեմ, որ նա ոչ միայն տաղանդավոր երգիչ, աշակերտ ու ուսուցիչ էր, այլեւ լավ պատմող… Արժե հիշել Կոմիտասի հետ նրա հանդիպման պատմությունը, երբ Կոմիտասը ընդամենը երկու շաբաթում երգչախմբին այնպես կազմակերպեց Թիֆլիսում հայտարարված մրցույթին, որ ծափահարություններն ու հիացմունքները չէին դադարում աղքատիկ հագնված ու անշուք երգչախմբի հանդեպ, մինչդեռ հանդիսականները հասարակության բարձր ու հարուստ դասի ներկայացուցիչներ էին, ովքեր համերգից հետո հաճույքով ճաշկերույթի հրավիրեցին նրանց ու միասին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ 9-րդ հրաշալիքում ընթերցողը կարող է գտնել Շարա Տալյանի հիշողությունները Հրաչյա Աճառյանի մասին։ Այո, նպատակս ընթերցողին աշխատեցնելն է, եւ հոդվածիս նպատակն էլ ամենեւին հերթապահ տողեր գրելը չէ, այլ այն, որ մեր մեծերին հիշենք ըստ արժանվույն եւ կրթվենք ու դաստիարակվենք նրանցով, մեր բոլոր երեւելիների, գոնե, ծննդյան ու հիշատակի օրերին մեր հանրապետությունում տոն լինի, նրանց երգերն ու բանաստեղծությունները հնչեն ոչ միայն դահլիճներում, ռադիո-հեռուստաալիքներով, այլեւ բոլոր սրճարաններում, ռեստորաններում, այգիներում ու հանգստյան վայրերում, այնպես, որ ոչ միայն նրա՛նք դառնան մեր ժամանակակիցն ու հոգեւոր մասնիկը, այլեւ մե՛նք ապրենք այն մշակույթով, որն արժանի է մեր գեների ժառանգականությանը, եւ  զբոսաշրջիկներն էլ մեզ ճանաչեն ոչ թե «աստղերի», այլ մշակութային մակարդակով եւ բան ունենան հիշելու ու պատմելու մեր մասին, մեր մշակութային օջախը վերադառնալու փափագ…

Թեգեր: երգիչմշակույթՇարա Տալյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Աշխարհի ամենաչքնաղ տեսարանը»՝ բեմում

«Աշխարհի ամենաչքնաղ տեսարանը»՝ բեմում

Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist