Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն

Հունվարի 31, 2023
Այլք
«Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կան մարդիկ, որոնք ծնվում են պատասխանատվության մեծ զգացումով, համարձակ, հաշվետու՝ կյանքի առաջ, եւ կարեւորություն չեն տալիս գնահատականներին, ով՝ ինչպես կհիշի եւ կհիշե՞ն, արդյոք…

Նունե Աբրահամյանը նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն էր, մարզաձեւ, որն ուղղված է կոնկրետ թիրախի, իր ծագումով՝ առավել ռազմական, քան սպորտային, սակայն՝ ռազմական զենքերի կատարելագործմանը զուգընթաց, այն դուրս մնաց ասպարեզից՝ որպես այդպիսին, եւ դարձավ սոսկ մարզական մշակույթ։ Նունեն էլ, հավանաբար, ընտրելով սպորտը որպես կյանքի ճանապարհ, ընտրել է մարդկանց միջեւ խաղաղ մրցակցությունը, անարյուն պաքարը, հաղթողի ու պարտվողի փոխադարձ հարգանքն ու բարեկամական ձեռքսեղմումը։ Ի՜նչ իմանար, սակայն, ԽՍՀՄ խաղաղ պայմաններում, 1966 թ. Երեւանում ծնված Նունեն, որ իր խաղաղ կյանքը վերածվելու է մարտական դաժան պայքարի եւ պատերազմական դաշտում ուս-ուսի ոչ միայն մարտնչելու է այր մարդկանց հետ հավասար, այլեւ պայքարելու է նրանց կյանքի համար, վիրավորներին գրկած՝ դուրս բերելու կրակի տակից, ապաքինելու նրանց վերքերը… Իրոք, այդ ամենը երբեմն թվում է մարդկային ուժերից վեր, հատկապես՝ կանացի, այն էլ՝ այդքան երիտասարդ… Սակայն կամքի ու սիրո ուժը ունակ են սարեր շրջելու…

1988 թ. երկրաշարժի ժամանակ Նունեն 22 տարեկան էր. անձնական կյանքն ու հետաքրքրությունները թողեց մայրաքաղաքում, անդամագրվեց Կարմիր խաչին ու մեկնեց երկրաշարժի գոտի։ Պարզ է, թե անպատմելի դրվագներն ինչ տպավորություն կարող էին թողնել մատղաշ հոգու վրա, սակայն վիրավորներն ու հաշմանդամները, օգնության աղերսները ավելի զգաստացնում, քան ընկճում էին պայքարի ոգին։ Կյանքը փոխվեց լիովին. պատասխանատվությունն ավելի մեծացավ, եւ կարեւոր չէ, թե ով ինչով էր զբաղված այդ ժամանակ. մարդն ինքն է ընտրում իր կոչումը եւ հավատարմորեն ծառայում նրան։ Մարդկանց օգնության հասնելը Նունեի համար դարձավ ոչ միայն պարտքի, այլեւ սրտի գործ։ 1990-ից սկսեց աշխատել վերականգնողական թերապիայի ինստիտուտի Կարմիր խաչի բաժանմունքում. այստեղ արդեն հերթի էին կանգնած վիրավոր ազատամարտիկները: Այլեւս անտանելի էր տեսնել ու հանդուրժել այդ բոլորը. նետ-աղեղի խաղաղության ժամանակն ավարտված էր. հերթը հրազենինն էր. Նունեն անվարան ընդունեց մարտահրավերը։

Նա զինվորագրվեց «Արծիվ-24» գումարտակին,  մասնակցեց Առաջաձորի, Դրմբոնի, Հաթերքի, Սարսանգի ջրամբարի, Ակնայի (Աղդամ), Հորադիզի (Ֆիզուլի), Քաշունիք գյուղի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան), Քարվաճառի (Քելբաջար) պաշտպանական եւ ազատագրման մարտական գործողություններին։ Կյանքի ու մահու կռիվ էր ոչ միայն Արցախն ազատագրելու ու փրկելու ազերիների ոխերիմ ձեռքից, այլեւ փակելու Սեւանն ու Նախիջեւանը տիրելու նրանց ախորժակը։ Տղամարդկանց հետ հավասար մարտի էին նետվել եւ քաջարի կանայք, որոնց մասին, ցավոք, ավելի քիչ է բարձրաձայնվում։ Նրանցից մեկն էլ Նունեն էր, որ զոհվեց 1994 թ. հունվարի 31-ին՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավոր ազատամարտիկներին բուժօգնություն ցույց տալու ժամանակ։ Նրա աճյունը հանգիստն առավ «Եռաբլուր» պանթեոնում։ Վախճանվեց գրեթե նույն տարիքում, ինչ հայրը, երբ ինքը դեռեւս երկու տարեկան էր, ու եթե հայրը պատահականության՝ ավտովթարի զոհ էր, ինքն ընտրեց գիտակցված մահը։ Կարող էր եղբոր ու քրոջ պես հեռանալ Հայաստանից, սակայն ուրիշ ոգի էր իր մեջ ապրում։ Հոր մահից հետո ռուսազգի մայրը՝ Լիդա Աբրահամյանը, նվիրումով էր մեծացրել զավակներին՝ նրանց փոխանցելով սեր ու հոգատարություն, որի ամենամեծ բաժինը, հավանաբար, հասել էր Նունեին…

Նունե Աբրահամյանը հետմահու արժանացավ Արիության մեդալի։ Նա չիմացավ այդ մասին։ Դա նրան չէր հետաքրքրում, սակայն դա ապրողների պարտքն էր, երախտագիտության այն չնչին նշանը, որ կարող էին ցուցաբերել իրենց պարգեւված հայրենի հողի ու կյանքի դիմաց…

Թեգեր: ԽՍՀՄնետաձգությունՆունե Աբրահամյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 25, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 25, 2023

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Մոմավառություն եւ միասնական աղոթք

Մոմավառություն եւ միասնական աղոթք

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist