Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ipse dixit. ԷՊԻԿՈՒՐ

Հուլիսի 17, 2021
Այլք
Ipse dixit
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
227
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թող ոչ ոք երիտասարդ տարիքում չհետաձգի փիլիսոփայության պարապմունք-ները, իսկ ծերության ժամանակ չհոգնի փիլիսոփայությամբ զբաղվելուց. չէ՞ որ հոգու առողջության համար ոչ ոք չի լինում ո՛չ թերի, ո՛չ էլ գերհասուն: Ով ասում է, թե դեռ չի եկել փիլիսոփայությամբ զբաղվելու ժամանակը կամ էլ անցել է, նա նման է մեկին, որ կասեր, թե դեռ ժամանակը չէ երջանիկ լինելու, կամ էլ արդեն անցել է ժամանակը: Ահա թե ինչու թե՛ երիտասարդին, թե՛ տարեցին անհրաժեշտ է զբաղվել փիլիսոփայությամբ. առաջինին այն բանի համար, որ ծերանալով երիտասարդ մնա՝ անցյալի մասին երախտապարտ հիշողությունների պարգեւած բարիքներով, իսկ երկրորդի համար, որ լինի միաժամանակ ե՛ւ երիտասարդ, ե՛ւ տարեց՝ ապագայի հանդեպ վախի բացակայության շնորհիվ: Ուստի հարկ է խորհրդածել այն մասին, թե ի՛նչն է երջանկություն ստեղծում, քանզի, իսկապես, երբ երջանկություն կա, ուրեմն մենք ամեն ինչ ունենք, իսկ երբ չկա, մենք ամեն ինչ անում ենք երջանիկ դառնալու համար….

Փիլիսոփայությունը կամ իմաստասիրությունը բանականության վարժանքն է. խորհրդածությունների եւ զրույցների միջոցով փիլիսոփայությունը բացահայտում է երջանիկ կյանքի իմաստը եւ, իր հերթին, երջանիկ կյանքը դիտում է որպես սեփական աղբյուր…. Հարկավոր է ծիծաղել ու փիլիսոփայել, միեւնույն ժամանակ զբաղվել տնտեսությամբ, օգտագործել բոլոր ընդունակությունները, բայց եւ երբեք չդադարել շիտակ փիլիսոփայության ասույթները բարբառելուց….

Ամեն ինչի սկիզբը եւ մեծագույն բարիքը խոհեմությունն է: Եվ խոհեմությունը, հետեւաբար, թանկ է նույնիսկ փիլիսոփայությունից: Խոհեմությունից են գոյացել մնացած բոլոր առաքինությունները. հենց նա է մեզ ուսուցանում, որ հնարավոր չէ ապրել հաճելի կյանքով՝ առանց լինելու խելամիտ, բարոյական եւ արդարացի եւ, ընդհակառակը, հնարավոր չէ լինել խելամիտ, բարոյական եւ արդարացի՝ բայց ապ-րել առանց հաճույքի: Չէ՞ որ առաքինություններն իրենց բնույթով կապված են հաճե-լի կյանքի հետ, եւ հաճելի կյանքն անխզելի է առաքինություններից….

Արդ, երբ ասում ենք, թե հաճույքը վերջնական նպատակն է, մենք նկատի չու-նենք անառակների հաճույքները, ոչ էլ սոսկ զգայական բավականությունը, ինչպես կարծում են ոմանք, որ կա՛մ չգիտեն մեր ըմբռնումը, կա՛մ սխալ են հասկանում, կա՛մ էլ չեն համաձայնում. մենք նկատի ունենք մարմնական տանջանքներից եւ հոգեկան տագնապներից ազատությունը:

Մենք կարիք ենք զգում հաճույքի, երբ տառապում ենք հաճույքի բացակայու-թյունից, իսկ երբ չենք տառապում, ապա կարիք էլ չենք զգում հաճույքի: Ահա թե ինչու մենք հաճույքը անվանում ենք երջանիկ կյանքի սկիզբն ու ավարտը…. Եվ ահա թե ինչու մենք ընտրում ենք ոչ բոլոր հաճույքները, իսկ երբեմն շատ հաճույքներ շրջանցում ենք, երբ դրանց հետեւում է մեզ համար մեծ տհաճություն: Մենք նաեւ որոշ տառապանքներ գերադասում ենք հաճույքից, քանի որ երկարատեւ դիմանալով տառապանքին՝ մենք մեծ հաճույք ենք ստանում: Հետեւաբար, ամեն մի հաճույք ի բնե բարիք է, բայց հարկ չկա ամեն մի հաճույք ընտրել, ինչպես որ ամեն մի տառա-պանք չարիք է, բայց ոչ ամեն տառապանքից է հարկավոր խուսափել….

Փուչ են փիլիսոփայի խոսքերը, եթե մարդուն չեն բուժում ոչ մի տառապանքից: Ինչպես որ բժշկությունից ոչ մի օգուտ չկա, եթե մարմնից հիվանդությունները դուրս չի մղում, այդպես էլ փիլիսոփայությունից, եթե չի արտամղում հոգու հիվանդություն-ները:                               

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXITԷՊԻԿՈՒՐ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները Վրաստան այցելելիս

Ինչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները Վրաստան այցելելիս

Կոչ ենք անում հայ ինտելեկտուալներին չխնայել եռանդն ու գիտելիքը՝ օգնելու մեր երկրին ոտքի կանգնել. Արամ Սաֆարյան

Կոչ ենք անում հայ ինտելեկտուալներին չխնայել եռանդն ու գիտելիքը՝ օգնելու մեր երկրին ոտքի կանգնել. Արամ Սաֆարյան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist