Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Լավ սկիզբը գործի կեսն է»

Հուլիսի 20, 2021
Այլք
Ipse dixit
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
793
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց առածանու այս խորհուրդը իրական կյանքի փորձի ամփոփումն է, արտացոլված է շատ ժողովուրդների առածանիում, իհարկե, ազգամշակութային յուրահատկություններով հանդերձ: Որպես գործելակերպի հրամայական՝ այս միտքը տեղին է «գործի» բոլոր տեսակների համար՝ կրթություն ստանալիս, լեզուներ սովորելիս, մասնագիտություն ձեռք բերելիս, ընտանիք կազմելիս, բանակցություններ վարելիս, նոր միջավայրին հարմարվելիս, հրապարակային ելույթ ունենալիս  եւ այլն:

Հայերենի ստույգ համարժեքն են գերմաներենը («Guter Anfang ist halbe Arbeit»), ռուսերենը («Хорошее начало полдела откачало») եւ իսպաներենը («Obra empezada, media acabada»):

Անգլերենն ասում է, թե լավ սկիզբը լավ ավարտ է ապահովում («A good beginning makes a good ending»):

Ռուսերեն մի ասացվածքում շեշտը դրված է նախնական դժվարությունը հաղթահարելու կարեւորության վրա, այդպես էլ ասելով, թե դժվարը սկիզբն է («Лиха беда начало»):

Ավելորդ չի լինի, թերեւս, փոքրինչ հստակեցնել «լավ սկիզբ» բնութագրումը: Առավել հակիրճ մեկնաբանությունը, ըստ իս, ամերիկացի կառավարաբան Սթիվեն Քովիին է՝ «Արդյունավետ մարդկանց յոթ հատկություն» նշանավոր գրքից. ահավասիկ երկրորդ հատկության հեղինակային ձեւակերպումը. «Սկսեցեք՝ մտքում պահելով ավարտը» («Begin with the End in Mind»): Այլ կերպ ասած՝ «լավ սկիզբ»ը կարող է, իհարկե, տարբեր բաղադրիչներ ունենալ, բայց ամենակարեւորը սկսած գործի բուն ընթացքի նպատակասլացության ապահովումն է:  

Դե, քանի որ այդպես է, այսինքն՝ «գործ» ասվածը, որպես կանոն, նպատակամետ աշխատանքի տեսակ է, ուստի եւ դարձյալ պատահական չէ, որ բոլոր ժողովուրդներն էլ կարեւորել են գործի բարեհաջող ավարտի դերը: «Ամեն բանի վերջն է գովելի»՝ ըստ հայոց առածանու:

Այդ միտքը, այսինքն՝ որ ամեն ինչ լավ է, եթե լավ է ավարտվում, կրկնվում է  լատիներեն («Finis coronat opus»), գերմաներեն («Ende gut, alles gut»), իտալերեն («Tutto Ռ bene quel che finisce bene»), անգլերեն («All is well that ends well»), իսպաներեն («El fin corona la obra») եւ  ռուսերեն («Все хорошо, что хорошо кончается»):

Իսկ գործը մինչեւ վերջ հասցնելու կարեւորագույն ենթակայական պայմանը գործն անողի լիարժեք պատրաստակամությունն է, հնարավոր դժվարությունները եւ տարատեսակ խոչընդոտները հաղթահարելու ցանկությունը: Ասվածը հրաշալի ամրագրված է հայերեն «Կամենալ՝ կես ընելն է» ասացվածքի մեջ:

Նույնն ասում են ֆրանսերենը («Vouloir, c’est pouvoir») եւ իսպաներենը («Querer es poder»):

Գերմաներեն ասացվածքը նույնպես կարեւորում է գործ անողի ցանկության վճռորոշ դերը՝ կամքը գործի հոգին է («Der Wille ist des Werkes Seele»):

Անգլերենն է շեշտում, թե երբ կամք լինի, միջոցը կգտնվի («Where there՚s a will there՚s a way»): 

Այս վերջին ասացվածքի տարբերակը հանդիպում է հայ գրականության մեջ. ««Կամենալը՝ կարենալ է»՝ հակիրճ ձեւակերպմամբ է կասեցնում Գեւորգ Մարզպետունին կաթողիկոսի վարանումները, հորդորում վճռականորեն գործել» (Մուրացան, «Գեւորգ Մարզպետունի»):

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա

Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա

Շախմատ՝ հայրենիքի պաշտպանների հետ. մրցեցին ԱԺ պատգամավորներն ու Զինվորի տան հերոսները

Շախմատ՝ հայրենիքի պաշտպանների հետ. մրցեցին ԱԺ պատգամավորներն ու Զինվորի տան հերոսները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist