Եվրոպայի հանձնաժողովը (ԵՀ) ի գիտություն Է ընդունել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ համաձայնությունների ձեռքբերումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
«Եվրահանձնաժողովն ի գիտություն Է ընդունում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածությունների համաձայնեցումը,- ասել Է նա:- Մենք դա կքննարկենք անդամ երկրների եւ հարեւան երկրների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: