Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Այդ մասին հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ:
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։