Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Քննադատությունները լսելի են. Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի

Հուլիսի 26, 2021
Հանրապետություն
Քննադատությունները լսելի են. Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
119
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երևանում  հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:

«Ծառայության մեկնարկից ի վեր, երկրորդ ամենամեծ քննադատությունը, թերևս, եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը: Ասեմ, որ թե դիզայնի, թե լոգոյի հետ կապված հայտարարվել էր բաց մրցույթ Ոստիկանության կողմից: Արդյունքում ընտրվել է այն տարբերակը, որն այսօր կա: Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ թե քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել, թե իր գործառույթներով, թե իր ամենօրյա քայլերով, թե ձևավորմամբ: Այո, հաշվի առնելով թե քաղաքացիներից, թե Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր տեսքով պարեկային ծառայության մեքենաներ»,-ասաց Ամալյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ փոփոխությունները նաև վերաբերում են մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ  Պարեկային ծառայությունը ունի որոշակի ստանդարտներ, որոնց բոլոր պետությունները հետևում են: Այն առաջին հերթին երկրի  քաղաքացիներին ծառայելու համար է: Դրանից բացի, Պարեկային ծառայությունն այն կառույցն է, որը՝որպես պետության դեմք, առաջինն է շփվում օտարերկրյա քաղաքացիների հետ: Հետևաբար, պատասխանատուները կարծում են, որ  այն պետք է հասկանալի ու ընկալելի լինի նաև օտարերկրացիների համար:

Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ավտոմեքենաների արտաքին տեսքի ձևավորման հետ կապված դժգոհություններ կային նաև քաղաքացիների շրջանում:

Թեգեր: ՀՀ արդարադատության նախարարությունպարեկային ծառայության
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրին տրամադրվող գումարը շարունակաբար աճելու է

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրին տրամադրվող գումարը շարունակաբար աճելու է

Աֆղանստանի կառավարության եւ թալիբների բանակցությունների նոր փուլը կարող Է տեղի ունենալ օգոստոսին

Աֆղանստանի կառավարության եւ թալիբների բանակցությունների նոր փուլը կարող Է տեղի ունենալ օգոստոսին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist