Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մարտնչել են մինչեւ վերջին փամփուշտը…

Բոլորի ցավը գումարվել է,դարձել ազգային վիշտ, բայց նաեւ՝ հպարտություն

Հուլիսի 29, 2021
Սոցիում
Մարտնչել են մինչեւ վերջին փամփուշտը…
22
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արաքսամերձ Նոր Կեսարիա գյուղն Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Այս գյուղից է Հարություն Սեյրանի Մկրտչյանը, ով հերոսացավ 2020 թ. դեկտեմբերի 12-13-ը Խծաբերդ-Հին Թաղեր մարտական դիրքերը պաշտպանելու համար մղված մարտերում: Նույն մարտում կռվում էին եւ մարտիրոսվեցին նաեւ Արմավիրի մարզի՝ իր նման քաջակորով 8 տղաներ՝ Հարություն Գեորգիի Անդրիասյանը, Սարգիս Վահրամի Հարությունյանը, Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը, Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը, Սմբատ Միհրանի Ավետիսյանը, Ռոման Սուրիկի Մարգարյանը, Գեւորգ Սեյրանի Արշակյանը եւ Գարիկ Գրիգորի Բարսեղյանը։ Ցուցաբերած արիության ու խիզախության համար անմահ հերոսները հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի: 

Նոր Կեսարիայից են Սեյրան եւ Լուսինե Մկրտչյանները, ունեն 3 որդի, ավագը Հարությունն էր, ով ծնվել է 1993 թ. դեկտեմբերի 30-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել հայրենի գյուղի դպրոցում։ 2011-2013 թթ. լեգենդար «Եղնիկներ» զորամասում է ծառայել։ Այստեղ լավագույն զինվորները շուտ էին արժանանում սերժանտի կոչման, դառնում մարտական հենակետի ավագ։ Հարությունը տուն եկավ ավագ սերժանտի կոչումով, կրծքանշաններով, պատվոգրերով, ծնողներին ուղղված շնորհակալագրերով։ Հայոց գյուղերում տղաները շուտ են հասունանում, մանկուց են աշխատում հողամասում, օգնում ծնողներին։ Այդպես էր Սեյրանի որդիների՝ Հարությունի, Հակոբի ու Արմենի դեպքում եւս։ Բանակից վերադառնալով՝ Հարությունն առավել մեծ սիրով նվիրվեց հողագործությանը, հիմնեց այգի։ Նրա ծրագրերը միշտ իրականանում էին, ասում է հայրը։ Ցավով ու կարոտով է նշում արաքսամերձ իրենց այգու մասին, որի ծառերը հիմնականում Հարությունն էր տնկել։ Այս հատվածում գետի աջ ափին թուրքական դրոշն է։ Ի հակակշիռ արյունոտ ու կիսալուսնով դրոշի՝ Հարությունն իրենց այգում Հայոց Եռագույնն է տեղադրել։

Համեմատած շատ հայ տղաների հետ՝ նաեւ շուտ է ամուսնացել՝ 2014 թ.։ Հերոսի առաջնեկը 4-ամյա որդին է՝ Սեյրանը, կրում է պապի անունը, դուստրը՝ Եվան, ծնվել է 2020 թ. օգոստոսի 25-ին։ Դժվար է ծնողների համար խոսել արդեն անմահության ճամփան բռնած որդու մասին։ Ընդհանրապես՝ այս տղաների նահատակությունը մինչ օրս առեղծված է համարվում։ Ծնողներին տեղեկացրել են, որ նվիրյալ հերոսի պես են մարտիրոսվել իրենց զավակները։ Ասում են՝ թուրք գեներալը, ով մասնակցել է տղերքի դիակների հանձնմանը, զարմացել է, որ մոտ մի ամբողջ օր ընդամենը 9 հոգի դիմակայել են մեծ թվով հատուկջոկատայինների, պատճառել մարդկային մեծ կորուստներ ու նահատակվել են՝ կրակելով վերջին փամփուշտը։ Խոսելով որդու մասին՝ հայրն ասում է՝ միշտ ինքը պետք է առաջինը լիներ, նույնիսկ աշխատանքում, իր խոսքը բոլորն էին լսում։ Չէր սխալվում տնտեսական ծրագրերում։ Երբ սկսվեց պատերազմը, առաջիններից էր, որ գնաց ճակատ։ Կռվել է Ջաբրայիլի տարածքում՝ ամենաարյունալի մարտադաշտում։ Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ տուն է եկել։ Սակայն նոյեմբերի 25-ին կրկին առաջնագիծ է մեկնել։

Պատերազմական այս օրերի մարտական գործողությունների ժամանակահատվածի ծառայողական բնութագրում, որը տրվել է ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մ. Կարապետյանի կողմից՝ զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանի հաստատմամբ, գրված է. «Հարություն Մկրտչյանը 2020 թ. նոյեմբերի 26-ին համահավաք վաշտի կազմով մարտական հերթափոխություն է կատարել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղերի մարտական դիրքում»։ Այնուհետեւ տեղեկացվում է՝ հակառակորդը, օգտվելով եղանակային վատ պայմաններից, ծածուկ մոտեցել է եւ հարձակվել մարտական դիրքի վրա՝ շրջափակման մեջ առնելով փոքրաքանակ դիրքապահներին։ Դեկտեմբերի 12-13-ի ընթացքում տեղի է ունեցել կատաղի կռիվ։ «Ավագ սերժանտ Հարություն Մկրտչյանը դիրքի անձնակազմի հետ թեժ մարտ է վարել՝ պատճառելով հակառակորդին զգալի կորուստ։ Չթողնելով դիրքը՝ արիաբար մարտնչել է մինչեւ վերջ եւ զոհվել հանուն հայրենիքի»,- կարդում ենք բնութագրում։

Հերոսի հուղարկավորությունը կայացավ հայրենի գյուղի գերեզմանոցում։ Նույն արիությամբ են կռվել նաեւ Հարությունի 8 մարտական ընկերները եւ մարտիրոսվել արիաբար։ Ընդամենը 27 տարեկան էր Հարությունը, ով, ինչպես կինը՝ Նելլին է ասում,  շատ բան էր հասցրել անել։ Եղբայրը՝ Արմենը, ուղեկցում է Հարությունի կիսակառույց տան շինհրապարակ։ Չի հասցրել ավարտին հասցնել իր ընտանիքի համար կառուցվող տունը։ Միասին են աշխատել եղբայրները… Հայրը՝ Սեյրանը, չի համակերպվում որդու բացակայությանը, նեղվում է՝ այսպես չպետք է լիներ, ինչ-որ բան այնպես չէ։ Մայրը, որդու դստերը գրկած, նրա անկյունն է ցույց տալիս։ Լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, ՀՀ եւ Արցախի Հանրապետության «Արիություն» մեդալները, պատվոգրեր…

Կինը գրում է. «Հարությունի հետ ծանոթացել եմ 2014-ի ապրիլին, եւ 6 ամիս անց՝  նույն թվականի սեպտեմբերի 14-ին ամուսնացել ենք՝ կարճ ժամանակում հասցրել ենք իրար լավ ճանաչել, վստահել։ Շատ լավ մարդ էր, լավ ընկեր, ուրախ ու կատակասեր, բարի ու բոլորին հասնող։ Նվիրված էր իր նորաստեղծ ընտանիքին։ Ծնողները նրա համար առաջին տեղում էին. նվիրված զավակ էր»։ Կարոտով ու ցավով է խոսում սիրելիի մասին. «Շատ էր ուզում, որ մեր առաջնեկը տղա լիներ, ու այդպես եղավ, շատ ուրախացանք։ Ցանկությունն էր՝ հոր անունով կոչեր զավակին, այդպես էլ արեցինք։ Շատ էր սիրում որդուն. իր աշխարհն էր։ Տղաս էլ հորն էր շատ սիրում, միասին շատ ժամանակ էին անցկացնում, խաղում, զբոսնում, այգի գնում»։

Մեծ վիշտը հարազատացրել է նահատակ տղաների հարազատներին։ Անդրանիկ Շահնազարյանի կինը՝ Նունեն, ով նույնպես կորցրել է սիրելի ամուսնուն, իր հենարանին, ունի 3 անչափահաս երեխա, հույս է տալիս Նելլիին՝ գրելով. «Այս ցավը, մեր հերոս հայրերի կորուստը մեզ շատ է թուլացրել, բայց իրենք մեզ ուժեղ են ուզում տեսնել, Նել ջան…»։ Բարեկամներից Լուսինեն էլ է դիմում Նելլիին. «Նելլի ջան, մնում է միայն լավ հույսերով եւ քո անմեղ երեխաների համար ապրես»։

Այսօր հազարավոր հայ ընտանիքներ են թանկագին զավակ ու հայր կորցրել, եւ բոլորի ցավը գումարվել, դարձել է ազգային վիշտ, նաեւ՝ հպարտություն։ Այժմ բոլորիս պարտքն է՝ պաշտպան կանգնենք մեր երկրին, հետ բերենք կորուսյալ հայրենիքը։

Թեգեր: Հարություն Անդրիասյանհերոսպատերազմ
Կիսվել9Tweet6Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ըմբոշխնելով «Մայրիներուն ծիածանի» հմայքը

Ըմբոշխնելով «Մայրիներուն ծիածանի» հմայքը

Ապրել Ղրիմում՝ Արարատի կարոտով…

Ապրել Ղրիմում՝ Արարատի կարոտով...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist