-1896 թ. հուլիսի 30-ին ծնվել է Սեդրակ Շարիմանյանը՝ հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիրը:
-1923 թ. հուլիսի 30-ին ծնվել է Հրանտ Շահինյանը՝ հայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ (1966)։ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի (Հելսինկի, 1952) կրկնակի մեդալակիր եւ կրկնակի արծաթե մեդալակիր:
-1859 թ. հուլիսի 30-ին ծնվել է Եսայի Ջանփոլադյանը՝ բարերար, հասարակական գործիչ: Իբրեւ քաղաքական եւ մշակութային գործիչ՝ Ջանփոլադյանը մեծապես նպաստել է Երեւանի զարգացմանը։ Նա գումար է հատկացրել հին եկեղեցիների վերանորոգմանը (Սուրբ Խաչ եկեղեցի), հովանավորել է դպրոցներ եւ հիմնադրամներ, թոշակ հատկացրել կարիքավոր աշակերտներին, աջակցել է «Նոր մամուլ» պարբերականի եւ «Կռան» գրական-հասարակական ամսագրի հրատարակությանը։
-762 թ. հուլիսի 30-ին հիմնադրվեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադը: Բաղդադի բնակչությունը 2016 թ. տվյալներով կազմում է մոտավորապես 8,765,000 մարդ, որով այն համարվում է Իրաքի խոշորագույն քաղաքը, արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո եւ Թեհրանից հետո երկրորդը Արեւմտյան Ասիայում։
-1818 թ. հուլիսի 30-ին ծնվել է Էմիլի Բրոնտեն՝ անգլիացի գրող, բանաստեղծուհի եւ վիպասան (մահ.՝ 1848 թ.):
-1863 թ. հուլիսի 30-ին ծնվել է Հենրի Ֆորդը՝ ամերիկացի արդյունաբերական եւ բիզնես մագնատ, Ֆորդ մոթոր քոմփանիի հիմնադիրն ու զանգվածային արտադրությունում հավաքման հոսքագծերի կիրառման տեխնիկայի զարգացման հովանավորը։ Նա նախագծել եւ արտադրել է առաջին ավտոմեքենան, որը կարող էին իրենց թույլ տալ միջին խավի շատ ամերիկացիներ։ Այդ քայլով Ֆորդը ավտոմեքենան թանկարժեք հազվագյուտ առարկայից վերածեց պրակտիկ փոխադրամիջոցի, ինչը մեծապես ազդեց 20-րդ դարի պատկերի վրա։
-1938 թ. հուլիսի 30-ին հայտնաբերվեց Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմեն:
-1947 թ. հուլիսի 30-ին ծնվել է Առնոլդ Շվարցենեգերը՝ ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, իր նահանգապետ եղած ժամանակ Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
-1948 թ. հուլիսի 30-ին ծնվել է Ժան Ռենոն՝ ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան:
-1980 թ. հուլիսի 30-ին Վանուատուն անկախացավ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից: