-1947 թ. հուլիսի 31-ին մահացել է Համո Օհանջանյանը՝ հայ քաղաքական, պետական գործիչ։ Վաղ տարիքում անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը։ 1920 թ. եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրա գլխավորած կառավարությունն է ստորագրել Սեւրի դաշնագիրը։
-1498 թ. հուլիսի 31-ին Քրիստափոր Կոլումբոսն իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին։
-1815 թ. հուլիսի 31-ին Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացավ 16 մարդ, այն պատմության մեջ առաջին գնացքների հետ կապված վթարն էր։
-1886 թ. հուլիսի 31-ին մահացել է Ֆերենց Լիստը՝ հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծնվ.՝ 1811 թ.)։
-2005 թ. հուլիսի 31-ին վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երեւան Դրայվը։
-2008 թ. հուլիսի 31-ին ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր։
-904 թ. հուլիսի 31-ին արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում՝ Թեսաղոնիկե)։
-1940 թ. հուլիսի 31-ին մահացել է Արշակ Ներսիսյանը (Սեպուհ)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է ՍԴ Հնչակյան, հետագայում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների անդամ։
-1784 թ. հուլիսի 31-ին մահացել է Դենի Դիդրոն՝ ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար։ Ծնվել է Լանգրե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում։ Մի քանի տարի տեղական քոլեջում սովորելուց հետո տեղափոխվում է Փարիզ եւ սովորում այնտեղ։ Տոգորվելով հակաֆեոդալական տրամադրություններով՝ անցնում է ազգային շարժման կողմը, որը ղեկավարում է բուրժուազիան, որն էլ ուղղված էր իշխանության եւ պալատական հոգեւորականների դեմ։ Այդ ժամանակ Դիդրոն գրում է իր վաղ «Փիլիսոփայական մտքեր» աշխատությունը, որն արգելվեց եւ այրվեց փարիզյան պառլամենտի հրամանով։