Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար: Այս մասին հայտնում են «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ընկերությունից:
«Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին»,- նշված է հաղորդագրությունում: