Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քայլ ձիով

ՌԴ-ն շահեց մեծ «ջեք փոթ»

Մարտի 12, 2022
Միջազգային
Քայլ ձիով
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
933
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները շարունակվում են, դրանց թիվն օր օրի ավելանում է: Ֆինանսատնտեսագիտական ու քաղաքագիտական ոլորտների փորձագետների մի մասը կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության աստիճանական ոչնչացում, իսկ մյուս մասը կարծում է, որ ՌԴ իշխանությունները սա հաշվարկած կլինեին եւ կունենային պլան Բ: Այսպիսով, տնտեսական առումով Ռուսաստանը հետաքրքիր մարտավարություն օգտագործեց` մի քանի օրում 20 մլրդ դոլարից ավելի գումար բերելով պետբյուջե։ Դրան գումարած, փորձեց վերադարձնել ՌԴ առաջատար խոշոր ընկերությունների բաժնետոմսերի մոտ 30 տոկոսը։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ. նախկինում էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի մի մասը պատկանում էր օտարերկրյա ներդրողներին, գլխավորապես` ամերիկացիներին ու եվրոպացիներին, ինչը նշանակում է, որ նավթի եւ գազի արդյունաբերությունից եկամտի գրեթե կեսը հոսում էր ոչ թե Ռուսաստանի, այլ արեւմտյան երկրների գանձարան:

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական ռուբլին սկսեց կտրուկ անկում ապրել, սակայն կենտրոնական բանկը ոչինչ «չձեռնարկեց»։ Տեսակետներ էին հնչում, թե Ռուսաստանն անգամ արտարժութային բավարար պահուստ չունի ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար։ Այս խոսակցությունները եւ Պուտինի հայտարարությունները, թե ինքը պատրաստ է պաշտպանելու Ուկրաինայի ռուսալեզու բնակչությանը, հանգեցրին ռուսական էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի գների անկման, եւ ֆինանսական փորձառու «ամենակուլները» վաճառքի հանեցին բաժնետոմսերը, չնայած այն հանգամանքին, որ դրանք գրեթե ամբողջությամբ արժեզրկված էին: Ռուսաստանն անմիջապես գնեց այդ բաժնետոմսերը եվրոպացիներից ու ամերիկացիներից: Ստացվում է, որ գազի ու նավթի գները շարունակում են բարձր մնալ` դրան գումարած էներգետիկ կազմակերպությունների ակցիաները հայտնվում են Ռուսաստանի ձեռքերում:

Ռուսաստանի իշխանություններն ի սկզբանե երկու հիմնական նպատակ են հետապնդում` Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հաստատում եւ ռուսական էլիտայի օֆշորային ռեսուրսների ազգայնացում։ Ժամանակը ցույց կտա` որքանով է հաջողվում իրագործել նպատակները: Սակայն վերը նշված հանգամանքները շատ ավելի շահեկան վիճակ ստեղծեցին Ռուսաստանի համար. ՌԴ-ն շահեց մեծ «ջեք փոթ»:

Վստահաբար, ԵՄ-ն կորցնում է շատ բան: Եվրոպական գրեթե բոլոր երկրներն արգելեցին Ռուսաստանից թռիչքները դեպի ԵՄ տարածք եւ իրենց ինքնաթիռների շահագործումը: Ռուսաստանը, իր հերթին, արգելեց Եվրոպայից թռիչքներն իր օդային տարածքով։ Այժմ եվրոպացիներն ու բրիտանացիները հեռավորասիական երկրներ թռչելու համար պետք է հսկայական շրջանցում կատարեն, ինչը, բնականաբար, ավելի թանկ կարժենա։ Հետաքրքիր է, որ ամերիկյան «Boeing»-ը նման պատժամիջոցներ չկիրառեց եւ կշարունակի աշխատել՝ եվրոպացիներից վերցնելով շուկայի մասնաբաժինը եւ շահույթը։ SWIFT-ից անջատվեցին ռուսական մի շարք բանկեր. իսկ ինչպե՞ս են եվրոպացիները ռուսական շուկային վճարելու նավթի, գազի կամ պարարտանյութի համար։ Այստեղ նաեւ պետք է հիշել, որ Ուկրաինան, որը հիմա ավերված տնտեսություն ունի, հացահատիկ արտահանող երկրորդ երկիրն էր աշխարհում, այդ թվում՝ ԵՄ։ Իսկ եվրոպական տնտեսական վիճակն առնվազն առաջվանը կլինի՞։ Ո՛չ:

Արգելվեց նաեւ եվրոպական մեքենաների արտահանումը դեպի Ռուսաստան: Սակայն աշխարհում կան բազմաթիվ ավտոարտադրողներ, որոնք չեն հրաժարվել համագործակցել Ռուսաստանի հետ: Եվրոպացիներն այս քայլով պարզապես մեծ վնաս են հասցնում իրենց ավտոարդյունաբերությանը։ Ավելին՝ Ռուսաստանն ինքնաթիռներ եւ մեքենաներ արտադրելու հումքի առաջին մատակարարն է, որից օգտվում են նաեւ ԵՄ երկրները։ Անխոս, Ռուսաստանն ընթանում է ինքնուրույնության, ինքնաբավության ճանապարհով:

Հարկ է նշել նաեւ, որ պատերազմի ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացել է 900 դոլարից մինչեւ 4000 դոլար։ Ինչպես նաեւ նավթի գներն են աճել՝ բարելի դիմաց գերազանցելով 130 դոլարը։ Հետեւաբար, գազի նման բարձր գինը եվրոպական սպառողական, առաջին անհրաժեշտության ապրանքները կդարձնի թանկ ու ոչ եկամտաբեր: Այս թանկացումների ֆոնին ավելի են կարեւորվում օր օրի ընդունվող եւ փոփոխվող այն օրենքները, որոնց համաձայն՝ ամբողջ շահույթն այլեւս չի կարող ձեւավորվել ու տնօրինվել օֆշորներում, այլ միայն՝ Ռուսաստանի ներսում։ Փորձագետների մի ստվար զանգված վստահեցնում է, որ եվրոպական պատժամիջոցներն ավելի շատ հոգեպես ճնշելու եւ սոցիալական բողոքի ներքին ցնցումներ առաջացնելու միտում ունեն:

Կարելի է եզրակացնել, որ կորուստներն անխուսափելի կլինեն եւ՛ Եվրոպայի համար՝ երկարաժամկետ, եւ՛ Ռուսաստանի համար՝ կարճաժամկետ պարագայում, ուստի պատժամիջոցները, ավելի հավանական է, ունեն զգայական վախի ազդեցություն, որպեսզի փորձեն Ուկրաինային պահել իրենց ազդեցության գոտում՝ շարունակելով հացահատիկ, գունավոր մետաղներ եւ, իհարկե, էժան աշխատուժ ստանալ` ի դեմս ուկրաինացիների: Ամերիկացիներն իրավիճակն օգտագործում են իրենց օգտին եւ ավելի խորամանկ գործում, չնայած ամենատարբեր ձեւերով հակառուսական քայլեր են ձեռնարկում: Խորամանկում են` եվրոպացիների պես բոլոր կամուրջները չայրելով: Ստացվում է, որ ամերիկյան կազմակերպությունները փորձում են ապահովել իրենց գերշահույթը եվրոպական ընկերությունների թուլացման հաշվին:

Համեմատության համար մի օրինակ դիտարկենք. աշխարհում ամենախոշոր նավթ արտադրող առաջին երկիրն Ամերիկան է (երկրորդ տեղում` Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան), իսկ նավթ սպառող ամենաառաջին երկիրը Չինաստանն է: Այսօր նավթի գինը հասել է 130 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ըստ վիճակագրական տվյալների` Չինաստանն օրական սպառում է 8.5 միլիոնից ավելի բարել նավթ: Ուստի նավթի գնի անգամ չնչին բարձրացումը կարող է միլիարդավոր դոլարների վնաս հասցնել Չինաստանի տնտեսությանը: Հռետորական մի հարց` ինչքա՞ն է կորցրել Չինաստանը վերջին մեկ տարվա ընթացքում: Այ, սա իրապես աշխատող պատժամիջոց է…

Թեգեր: ԵՄԵվրոպանավթպատերազմպատժամիջոցներՌուսաստանՎլադիմիր ՊուտինՏնտեսություն
Կիսվել4Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Որպեսզի պատրաստ լինեք ցանկացած բարի գործերի

Իտալական տիեզերագնացության հայ առաջամարտիկը

Իտալական տիեզերագնացության հայ առաջամարտիկը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist