Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Ադրբեջանից Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1 հաշվով:
Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով 97 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում է ռուս Մուսա Եվլոևի հետ: