Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը անհաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ազատ ոճի 57 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց Մոնղոլիայից Բեխբայար Էրդենբատի հետ և պարտվեց 1:6 հաշվով:
Հարությունյանը կշարունակի պայքարը, եթե Մոնղոլիան ներկայաղնող մարզիկը հասնի եզրափակիչ:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:
Նույն օրը բռնցքամարտի կիսաեզրափակիչում ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը: