Ուկրաինայում երկրորդ անգամ փորձարկվել են թուրքական Bayraktar օպերատիվ-մարտավարական անօդաչուները: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մասնագետներն այս անգամ ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ են օգտագործել:
Նշվում է, որ մասնագետները հայտնել են անօդաչուների փորձարկումների հաջող ընթացքի մասին: Ստացված արդյունքների համաձայն` անօդաչու թռչող սարքը կարելի է կիրառել ժամանակակից պատերազմի պայմաններում:
Ուկրաինայի Պետական գիտահետազոտական ինստիտուտից հայտնել են, որ համապատախան փորձարկումներ պետք է իրականացվեն կանոնավոր սկզբունքով` կիրառելով նաև հայրենական արտադրության կատարելագործված կամ արտասահմանյան ՌԷՊ համակարգերը:
Ուկրաինան 2018 թվականին Թուրքիայից գնել է 69 մլն դոլարի «Բայրաքթար» անօդաչուները: Պայմանագրով նախատեսված են եղել 6 մարտական անօդաչու, երկու կառավարման կայան և 200 կառավարվող հրթիռ:
Իսկ 2021 թվականի մարտին Կիևը ևս 12 Bayraktar TB2 համալիր ձեռք բերելու մտադրություն է հայտնել, որոնցից յուրաքանչյուրն ունի հարվածային-հետախուզական 4 անօդաչու: