Աֆղանստանում իշխանություն հաստատած ուժերը տեղի բնակիչներին կոչ են արել իրենց հանձնել զենքը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աֆղանստանի խաղաղ քաղաքացիները պետք է «Թալիբանի» լիազոր անդամներին հանձնեն զենքը և զինամթերքը»,- ասել է ծայրահեղական շարժման պաշտոնական ներկայացուցիչը:
Երկրից ամերիկյան զորակազմի դուրս բերման ֆոնին ակտիվություն դրսևորած թալիբները կարճ ժամանակահատվածում գրավել են Աֆղանստանի խոշոր քաղաքներն ու օգոստոսի 15-ին մտել մայրաքաղաք: Երկրի նախագահ Աշրաֆ Ղանին նույն օրը հայտարարեց հրաժարականի մասին և հեռացավ երկրից:
Ժամեր անց թալիբները հայտարարեցին, որ 20 տարի տևած պատերազմն ավարտվել է, և առաջիկայում կձևավորվի կառավարման նոր համակարգը: