Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիելյանը վերջին տուրում հաղթել է Էստոնիան ներկայացնող Նարվա Մային:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում:
Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: