-1908 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Վիլյամ Սարոյանը՝ ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձեւավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգեւոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
-1941 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Բոյիկ Ասկյարեն՝ հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագիտության թեկնածու։
-1940 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Հենրիկ Էդոյանը՝ հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։ 2005 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010):
-1940 թ. օգոստոսի 31-ին տպագրվեց թուրքահայ «Մարմարա» օրաթերթի առաջին համարը։
-1952 թ. օգոստոսի 31-ին ծնվել է Քիմ Քաշքաշյանը՝ ամերիկահայ երաժիշտ, ալտահար։
-1991 թ. օգոստոսի 31-ին Ղրղզստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
-1993 թ. օգոստոսի 31-ին Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Կուբաթլու քաղաքը։
-1927 թ. օգոստոսի 31-ին մահացել է Անդրանիկ Օզանյանը, նաեւ հայտնի է որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա՝ հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ)։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արեւմտյան Հայաստան, ուր մնում է մինչեւ 1904 թ.։ 1912-1913 թթ. Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում եւ մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։