Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի Հանրապետությունը երեսուն տարեկան է

Արցախահայությունն այսօր էլ լի է վճռականությամբ տեր կանգնելու հայրենի հողին

Սեպտեմբերի 2, 2021
Տարածաշրջան
Արցախի Հանրապետությունը երեսուն տարեկան է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուղիղ 30 տարի առաջ, սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ խորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի ժողպատգամավորների համատեղ նիստում, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից երկրամասին սպառնացող լայնածավալ պատերազմի վտանգը եւ «Օղակ» ռազմագործողության հետեւանքով ստեղծված ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, մարտահրավերներին դիմակայելու եւ թշնամու դեմ պայքարն արդյունավետ համակարգելու նպատակով որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Հռչակագրի ընդունումը տարիների ընթացքում հաստատեց անկախության ուղին ընտրած Արցախի ժողովրդի կամքն արտահայտող այդ համարձակ քաղաքական որոշման պատմական ու իրավական անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ սկսված պատերազմի, պաշարման եւ շրջափակման, Ադրբեջանի կողմից աննախադեպ ճնշումների պայմաններում անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվեցին նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համահունչ վճիռներ կայացնելու համար: Նպատակ հետապնդելով վերականգնել պատմական արդարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության, ուշագրավ է նաեւ այն, որ հռչակագրում միաժամանակ ընդգծվում է «հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաթարված բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու, միմյանց իրավունքները փոխադարձաբար հարգելու մասին»:

Ցավոք, ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրականացումը ոչ միայն ըմբռնում չգտավ Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ մերժվեց, ու տասնամյակներ շարունակվող ազգային խտրական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին՝ արցախահայության դեմ սանձազերծած առաջին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմներով եւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայով: Մեզ պարտադրված պատերազմներում ունեցանք հազարավոր մարդկային զոհեր ու վիրավորներ, տասնյակ հազարավոր փախստականներ, բռնազավթված հարյուրավոր բնակավայրեր եւ ավերված տնտեսություն: Թշնամու կողմից գերեվարված են մնում պատմական Դիզակն ու Շուշին, որտեղ բարբարոսաբար պղծվում եւ ոչնչացվում են պատմամշակութային հուշարձաններն ու սրբավայրերը, ոչինչ չի խնայվում՝ հայկական հետքը լիովին վերացնելու համար:

Չնայած Արցախի իշխանությունների կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել ժողովրդական շարժումը ճնշելու, մարդու իրավունքներին բռնանալու, Արցախը հայաթափելու դիրքերից, եւ այսօր էլ հարեւան երկրի ղեկավարության քայլերը միանշանակ միտված են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի խաթարմանն ու արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը: Մինչդեռ միջնորդները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, բազմիցս են ընդգծել խնդրի խաղաղ լուծման եւ Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը:

Պատերազմից դուրս եկած վիրավոր երկիրը շարունակում է բուժել իր վերքերը: Դանդաղ, բայց հաստատակամորեն վերացվում են ավերածությունները, վերականգնվում ենթակառուցվածքները, վճռական քայլեր են ձեռնարկվում մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ: Մայրաքաղաք Ստեփանակերտը վերածվել է հսկա շինհարթակի, որտեղ սեփական օջախներից զրկված անձանց համար պետական միջոցներով եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ կառուցվում են բազմահարկ նոր շենքեր: Գյուղերում ազատ մնացած տներն արագ վերանորոգվում, տրամադրվում են փախստականներին, իսկ մի շարք շրջաններում՝ տեղահանված ընտանիքների, նախկին համայնքի ներկայացուցիչների համաձայնությամբ հիմնադրվում են նոր բնակավայրեր:

Մարդիկ փորձում են հաղթահարել դժվարություններն ու հոգեբանական արգելքները, ձերբազատվել նախապաշարումներից, կառուցել ու շենացնել երկիրը, նախնիների հողը, եւ, չնայած ստեղծված բարդ իրադրությանը, ոչ ոք չի մտածում Արցախը լքելու մասին: Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ նրանց առաջնահերթ խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է, ինչի երաշխավորներն են ռուս խաղաղապահներն ու Արցախի պաշտպանական ուժերը: Խոստովանենք, որ սահմանամերձ բնակավայրերում հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով քիչ միջադեպեր չեն գրանցվում, որոնք խաղաղապահների միջնորդությամբ հիմնականում հարթվում են: Սակայն չպետք է մոռանալ այն ճշմարտությունը, որ Արցախում տեւական խաղաղություն եւ կայունություն կարող է հաստատվել միայն հակամարտության վերջնական կարգավորման, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման պարագայում, ինչին ուղղված պետք է լինեն միջազգային  կառույցների, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Այդ ակնկալիքներով է փորձում իր ապագան կերտել բազմաչարչար արցախցին՝ ապավինելով երկրում առկա խաղաղապահ ուժերի առաքելությանը:        

Թեգեր: անկախությունԱրցախ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախցու՝ հայրենիքում ապրելու եւ հարատեւելու կամքն անբեկանելի է

Արցախցու՝ հայրենիքում ապրելու եւ հարատեւելու կամքն անբեկանելի է

ՀԱՊԿ-ն նախապատրաստվում է

ՀԱՊԿ-ն նախապատրաստվում է

Ամենաընթերցվածը

  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist