Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում

Ռազմաքաղաքական իրավիճակն ու դրանից բխող մարտահրավերները

Սեպտեմբերի 3, 2021
Միջազգային
Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանում ստեղծված ռազմական եւ քաղաքական իրավիճակը երկիրը կանգնեցրել է նաեւ հումանիտար ճգնաժամի առաջ։ Փախստականների մեծ հոսքը ժողովրդագրական ու հումանիտար առումներով մարտահրավերներ եւ խնդիրներ է առաջացնում աշխարհի մի շարք երկրների համար։

Եվրամիությունը նախատեսում է սեպտեմբերին հրավիրել միջազգային համաժողով, որի շրջանակներում պետք է քննարկվեն ԵՄ երկրների հետ հատուկ առաջնահերթությունները, եւ լուծումներ գտնվեն Աֆղանստանից փախստականներին այլ երկրներում վերաբնակեցնելու համար: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Վերջինս կարեւորել է հատկապես Աֆղանստանի ամենախոցելի մարդկանց, մասնավորապես՝ կանանց, երեխաների, իրավապաշտպանների, լրագրողների համար վերաբնակեցման կայուն եւ օրինական լուծումներ գտնելը:

Օգոստոսի վերջին տեղի էր ունեցել ներքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի չպլանավորված հանդիպումը։ Եվրահանձնաժողովի կողմից նախապես առաջարկվել էր, որ ԵՄ բոլոր երկրներն իրենց վրա վերցնեն աֆղան փախստականների ընդունման եւ վերաբնակեցման լայնածավալ քվոտաներ, սակայն նման դիրքորոշումը բուռն քննադատության էր արժանացել անդամ պետությունների կողմից։ Դրանից հետո ԵՄ խորհրդում քննարկվել են փախստականների ընդունման եւ տեղավորման հնարավորությունները հենց տարածաշրջանում։ Այս տարբերակն առավել ընդունելի է ԵՄ անդամ պետություններից շատերի համար, քանի որ պատրաստ չեն միգրացիոն եւս մեկ մեծ հոսքի, որը տեղի էր ունեցել 2015 թ. Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Լիբիայում եւ Սիրիայում սկսված հակամարտությունների հետեւանքով։ Ըստ տվյալների՝ այդ շրջանում ԵՄ է ժամանել ավելի քան մեկ միլիոն անօրինական փախստական: Ի դեպ, փախստականների հետ կապված խնդիրները ժամանակ առ ժամանակ սրվում են ԵՄ այս կամ այն երկրում։ Իրավիճակն առավել սրվել էր անցած տարվա համավարակի եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կարծիքով՝ Աֆղանստանից փախստականների նոր ալիքի սպառնալիքի հետ կապված՝ ԵՄ-ն պետք է բանակցի Թուրքիայի հետ, որպեսզի փախստականներին պահի իրենց տարածքում: «Դրա համար ԵՄ-ն նրան գումար կտա»,- ասել է Բաբիշը՝ հիշեցնելով, որ Եվրոպական միությունն այդ կերպ գործել էր առաջին միգրացիոն ալիքի ժամանակ: Եվրամիության կողմից փախստականներին տեղավորելու համար Աֆղանստանի հարեւան երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին խոսել էր նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խոսեպ Բորելը «Corriere della Sera» թերթին երկուշաբթի տված հարցազրույցում։

Փախստականներին ապաստան տրամադրելու հարցին դեռեւս կիրակի օրն անդրադարձել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտարարելով, որ «Թուրքիան լիովին կատարել է միգրացիայի վերաբերյալ իր բարոյական եւ մարդասիրական պարտավորությունները»։ «Փախստականների լրացուցիչ ալիքի մասին խոսք լինել չի կարող»,- ասել էր Չավուշօղլուն: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ «երկիրը ռեսուրսներ չունի գոնե մեկ լրացուցիչ միգրանտ ընդունելու համար», իսկ Թուրքիան «փախստականների ճամբար չէ»:

Ի տարբերություն ԵՄ երկրների, նախօրեին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն աֆղանցիները, որոնք տարհանվել են Մեծ Բրիտանիա «Թալիբան» արմատական շարժման զինյալների իշխանության գալուց հետո, կկարողանան անորոշ ժամանակով մնալ երկրում: Ընդհանուր առմամբ, Լոնդոնը օգոստոսի 13-ից տարհանել է մոտ 15 հազար մարդու, որոնցից մոտ 8 հազարն աֆղանցիներ են։ Նրանք աշխատել են որպես թարգմանիչներ կամ համագործակցել բրիտանական իշխանությունների հետ:

Մինչ ԵՄ-ն նախատեսում է մեծացնել աջակցությունն Աֆղանստանին անմիջականորեն սահմանակից երկրներին, որպեսզի վերջիններս օգնեն բոլոր կարիքավորներին, Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Աֆղանստանի հետ սահմանն ամբողջությամբ փակ լինելու մասին։ «Անվտանգության ապահովման նպատակով ներկայումս ամբողջովին փակ է ուզբեկա-աֆղանական սահմանը, իսկ Թերմեզ անցակետով ցամաքային անցումը չի կատարվում: Մոտ ապագայում ուզբեկա-աֆղանական սահմանին Թերմեզ անցակետի բացում չի նախատեսվում»,- նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության օգոստոսի 30-ի հաղորդագրության մեջ։ Ուզբեկստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրը չի ընդունում իր տարածքում աֆղան փախստականներին, այլ օգնում է տարանցիկ փոխադրմանը, ինչը նրանց խիստ սահմանափակ ժամանակ է տրամադրում երկրում մնալու համար: Սա նշանակում է, որ Աֆղանստանին սահմանակից պետությունները նույնպես չեն շտապում «դռները բացել» աֆղան փախստականների առջեւ։  

Փախստականների հարցը եւ ստեղծված հումանիտար ճգնաժամը դանդաղեցված ռումբ են, որ պայթելու են ամենաանսպասելի պահին եւ չնախատեսված վայրում։ Փախստական լինելը միայն կարգավիճակ չէ, հնչեցված թվերի հետեւում կոնկրետ մարդիկ են ու ճակատագրեր, որոնց մեծաթիվ քանակն ինչ-որ պահի ստիպելու է հստակ եւ քիչ թե շատ վերջնական լուծումներ գտնել։ Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո զարգացումներ են տեղի ունեցել նաեւ Արցախում, բայց ոչ թե փախստականների, այլ ահաբեկչական խմբավորման զինյալների մուտքով։ Մասնավորապես, «Ալ Քաիդա»-ի որոշ գրոհայիններ տեղակայվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում, ինչը լրջագույն անվտանգային, իսկ հետագայում նաեւ ժողովրդագրական խնդիրների առջեւ է կանգնեցնելու տարածաշրջանի բոլոր պետություններին: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն առաջիկայում կանդրադառնա այս թեմային։

Թեգեր: Աֆղանստանճգնաժամ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նախկին նախագահին կփորձեն քավության նոխազ դարձնել

Նախկին նախագահին կփորձեն քավության նոխազ դարձնել

Բերձորում օրը տոնական էր

Բերձորում օրը տոնական էր

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist