Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Աշխարհում էլեկտրոնային վճարամիջոցների թիվն ավելանում է

«Ֆեյսբուքը» պատրաստվում է թողարկել էլեկտրոնային դրամապանակ՝ «Diem» կրիպտոարժույթի հետ մեկտեղ

Սեպտեմբերի 9, 2021
Այլք
Աշխարհում էլեկտրոնային վճարամիջոցների թիվն ավելանում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
163
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Facebook»-ը մինչեւ այս տարվա վերջը պատրաստվում է թողարկել «Novi» անունը կրող էլեկտրոնային դրամապանակը եւ, իհարկե, երկար սպասված «Diem» կրիպտոարժույթը, որը ժամանակին պետք է կրեր «Libra» անունը, սակայն հետագայում անվանափոխվեց։

Դատելով աշխարհում ընթացող զարգացումներից՝  էլեկտրոնային վճարման միջոցների լայնամասշտաբ կիրառումը սարերի հետեւում չէ: Այսպես՝ աշխարհահռչակ ներդրող Ուորեն Բաֆեթի «Berkshire and Hathaway» ընկերությունը 300 միլիոն ԱՄՆ դոլար ներդրեց հնդկական «Paytm» ընկերության գործունեության մեջ, որը Հնդկաստանի էլեկտրոնային վճարումների հարթակ է։ Հայտնի գործարարի քայլը հզոր ազդակ էր ամբողջ աշխարհին։

«Մենք միանշանակ փնտրում ենք ուղիներ, որպեսզի ներգրավվենք ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, կարծում ենք, որ լավ դիրքում ենք, որպեսզի այդպես գործենք»,- «Բլումբերգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Դեյվիդ Մարկուսը։

Հաղորդվում է, որ ընկերությունը «Novi» էլեկտրոնային դրամապանակի մեջ կներառի  NFT (non-fungible token) գործառույթներ, որոնք չկրկնվող ինֆորմացիայի միավոր են, որը պահվում է «բլոկչեյն» համակարգի վրա, եւ կարող է ներկայացվել թվային ցանկացած տեսքով, ինչպիսին կարող են լինել արվեստի գործը, երգերը, տեսահոլովակները, տեսախաղերի մեջ կիրառվող տարրերը (տարատեսակ հրազեններ, հագուստներ, խաղային հերոսներ, որոնք չեն կարող կրկնվել), անգամ թվիթերյան գրառումը:

Օրինակ՝ այս նկարը վաճառվել է 6,6 միլիոն ԱՄՆ դոլարով, որտեղ պատկերված է Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո։ Հարց  է առաջանում, թե նկարը ինչպե՞ս է հայտնվել համացանցում այն դեպքում, երբ այն ունի օրինական սեփականատեր եւ չի կարող կրկնվել։ Բանն այն է, որ սա օրիգինալը չէ եւ չի կարող լինել, քանզի սեփականության վկայականը կամ առանձնահատուկ կոդը պահվում է կոնկրետ «բլոկչեյնում» եւ այնտեղ մուտք կարող է ունենալ միայն իրական սեփականատերը։

Ըստ Դեյվիդ Մարկուսի՝ թվային դրամապանակը պատրաստ է, ուղղակի սպասում են որպեսզի կրիպտոարժույթի հետ միասին թողարկեն։ «Libra»-ն մինչ այս բացասական արձագանքներ էր ստացել օրենսդիրի եւ կարգավորող մարմինների կողմից, ինչպես նաեւ միանշանակ չի ընդունվել սպառողների շրջանում։ Բացի այդ, տվյալների արտահոսքի եւ փողերի լվացման հետ հնարավոր կապերի կասկածը հետաձգեցին արդեն վերաբրենդավորված կրիպտոարժույթի թողարկումը։

«Ֆեյսբուքը» անդրադարձել է բոլոր օրինական մտահոգություններին եւ կարգավորել ամենը ԱՄՆ պետական մարմինների հետ»,- հայտարարել է Մարկուսը՝ փարատելով կասկածները։

Թեգեր: Facebookէլեկտրոնային դրամապանակֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս

Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս

Հետընթացն անընդունելի է

Հետընթացն անընդունելի է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist