Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Սիրտն» առողջ է

Հանգիստ կարող ենք քայլել

Սեպտեմբերի 10, 2021
Հանրապետություն
«Սիրտն» առողջ է
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
734
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ հայկական ատոմակայանում, «ՊՆՎ-2021»-ի շրջանակներում, բոլորովին վերջերս ավարտվեցին թրծաթողման աշխատանքները եւ արձանագրվեց, որ էներգաբլոկի «սիրտը»՝ ռեակտորի իրանը ստուգված է ու նախնական հաշվետվությամբ որեւէ խնդիր չկա, ճիշտ նույն օրերին ՀԱԷԿ-ում աշխատանքային կարեւոր մի հանդիպում կայացավ։

Խոսքը վերաբերում է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի՝ արդեն կրկնակի երկարացմանը։ Սրա մասին «ՀՀ»-ն առիթով շեշտել է՝ նշելով, որ ատոմային ոլորտի մեր միջազգային գործընկերները որեւէ խնդիր չեն տեսել այն հարցում, որ ստուգումների գոհացուցիչ արդյունքների պարագայում կարող ենք արդեն մտածել կրկնակի երկարացման մասին՝ մինչեւ 2036 թ.։

Եվ, ահա, այդ նպատակով կազմավորված աշխատանքային խմբում հայկական կողմից ներառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ»-ի եւ «ՄՌԱ ԳՏԿ»-ի, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ սերվիսի», «Ռոսէներգատոմ կոնցեռնի», «Հիդրոպրեսի», «Ատոմէներգոպրոյեկտի» եւ «Կուրչատովյան ինստիտուտի» ներկայացուցիչները։

Նրանք քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվել են կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հայեցակարգի նախագծում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի առաջարկած միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացքում  կիրառված մոտեցումները, արդիականացման իրականացված միջոցառումները, ինչպեսեւ՝ կրկնակի երկարացման դեպքում առաջացող խնդիրները:

Հայեցակարգը դեռ կքննարկվի, աշխատանքային հանդիպումները կշարունակվեն, կորոշվեն հետագա քայլերը։ Բայց, ինչպես տեսնում ենք, ատոմային ոլորտում մեր հիմնական գործընկերներից Ռուսաստանն արդեն այդ կրկնակի երկարացման փորձն ունի, եւ մեր ԱԷԿ-ն էլ ունի դա կիրառելու բոլոր նախադրյալները։

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները կլինեն շարունակական եւ կուղղվեն կոնկրետ թեմատիկ հարցերի քննարկմանը. «Մեր մշակած այս նախնական փաստաթուղթը փոխանցել ենք բոլոր շահագրգիռ ընկերություններին, Ռուսաստանից մի քանի ընկերությունների։ Հիմա բոլորն ուսումնասիրում են մեր առաջարկը։ Նախնական արձագանքը դրական էր։ Եվ ռուսական կողմը շահագրգռված է, որ ՀԱԷԿ-ը շարունակի աշխատանքը։ Նա ոչ մի տեխնիկական խոչընդոտ չի տեսնում»։

Թեգեր: ՀԱԷԿՄիջուկային անվտանգություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախից բռնագաղթածներին բնակարանով ապահովելու նոր ծրագիր

Արցախից բռնագաղթածներին բնակարանով ապահովելու նոր ծրագիր

Ոչ թե ուրիշի, այլ սեփական կյանքը…

Ոչ թե ուրիշի, այլ սեփական կյանքը...

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist