Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Քարվաճառի ամրոցը

Մայիսի 5, 2022
Այլք
Քարվաճառի ամրոցը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
756
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սա Հայաստան է, եւ վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

Կրկին գերված Քարվաճառի շրջանը Մեծ Հայքի կարեւոր երկրամասերից է, առանց որի շատ են թուլանում մեր երկրի՝ Արցախի, Գեղարքունիքի, Վայոց ձորի սահմանները։ Մի քանի հազարամյակ շարունակ այստեղ հայն է բնակվել ու արարել։ 

Տարածքի անվան հետ կապված կան տարբեր՝ գիտական ու ժողովրդական ստուգաբանումներ։ Այն, որ տարածքը հարուստ է բարձրորակ բազալտի հանքերով, գաղտնիք չէ, եւ հնարավոր է, ինչպես սերնդեսերունդ ժողովուրդը փոխանցել է, Քարվաճառ-Քարավաճառ անունը կապված է քար վաճառելու հետ։ Սակայն շատ գիտնականներ գտնում են, որ «քար» եզրույթը նշանակում է ամրոց։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են բազմաթիվ բերդեր, որոնց անվան մասն է «քար» բառը, ինչը բոլոր այդ դեպքերում փոխարինում է եւ համարժեք է «բերդ» բառին, այսինքն` տեղանունների կիրառման մեջ «քար» կամ «բերդ» (ամրոց) բառերը նույնիմաստ են։ Օրինակ՝ Վասպուրականի Քարհերձը (բերդ Զակամում), Քար Ամյուկը («Քար Ամկոյ») եւ Քար Մանակերտը, Կիլիկիայի բերդեր Քարն Սարվանդին եւ Դեղնքարը։ Ուստի «Քարվաճառ» տեղանվան ծագումը պայմանավորված է նրա բերդ լինելու հանգամանքով։ Մինչ 2019 թ. հուլիսի կեսերը, երբ հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ եղանք Արցախի հյուսիսարեւմտյան տարածքում՝ Քարվաճառ-Նոր Շահումյանի շրջանում, Քարվաճառ քաղաքի մոտակա հնավայրի մասին տեղեկություն չկար։ Այդ ժամանակ եղանք տարածքի մի քանի պատմական հուշարձաններում, որոնք արդեն հայտնի են, որոնցից են Հանդաբերդը, Դադիվանքը, Ծարը, Կուսանաց անապատը եւ այլն։ Այդ ընթացքում պատահաբար գտանք անտիկ եւ վաղ միջնադարին պատկանող ամրոցի հետքեր՝ Քարվաճառ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս (Գ. Սարգսյանի առաջարկով եղանք ամրոցի տարածքում):

Թարթառ-Տրտու գետի արեւմտյան կողմում, ձախ ափին է Քարվաճառ քաղաքը՝ թառած բնական կտրվածքով, ժայռեղեն լանջեր ու հարթ մակերեւույթ ունեցող բլրի վրա: Նույնատիպ 2 բլուր կա Քարվաճառի հյուսիսային կողմում, որոնցից մեկը  քաղաքի հարեւանությամբ է: Խորհրդային տարիներին բազում շինություններ են եղել սրա վրա, եւ տարածքն ամբողջությամբ աղճատված է: Երրորդը 3 կողմից դարձյալ ժայռապատ լանջերով է: Հարավային կողմում արհեստական խանդակով բաժանված է երկրորդ բլրից, իսկ հյուսիսում վերջանում է ոչ մեծ աստիճանի թեքությամբ հրվանդանով եւ հասնում Տրտուի ու նրա փոքր Քարվաճառ վտակի միացման տեղ: Այս հատվածում պահպանվել են 2 աշտարակի հետքեր, որոնք միմյանց են կապվել պարսպապատով: Բնական նման պայմաններ ունեցող բլուրները հնում օգտագործվել են որպես ամրացված բնակավայրեր ու ամրոցներ: Ամրոցը զբաղեցնում է հարավ-արեւմուտքից հյուսիս-արեւելք ձգվող հրվանդանի ծայրամասի եռանկյունաձեւ, նեղ ու երկար հարթ մակերեսը: Հրվանդանի ամրոցանիստ հատվածը անջատված է Քարվաճառի քաղաքանիստ մասից  ձեռակերտ փորված լայն խանդակով: Ամրոցանիստ հատվածի երկարությունը 270 մ է, ամենամեծ լայնությունը՝ 60 մ, բարձրությունը` Թարթառի մակարդակից մոտ 80 մ: Ամրոցի հարավով անցնում է Դրմբոն-Ջերմաջուր ավտոմայրուղին, հյուսիսից՝ նույն մայրուղուց Քարվաճառ քաղաք մտնող ավտոճանապարհը:

Առավել նշմարելի են երբեմնի հզոր բուրգերի ու աշտարակների հիմքերը՝ կորաձեւ ու քառանկյուն: Զգացվում է, որ մեծ վարպետությամբ ու ամրությամբ են կառուցված եղել պարիսպներն ու նրանց միջեւ եղած բուրգ-աշտարակները: Անօդաչու թռչող սարքով՝ դրոնով կատարած նկարահանումներն ավելի շատ տեղեկություն տվեցին ամրոցի մասին: Այն գտնվում է  N. 40 07 34,3  եւ E. 46 03 34,9 կոորդինատներում, 1460 մ ծ.մ.բ.: Բաժանված է եղել 2 հիմնական մասերի: Միջին մասում ակնհայտ է հզոր պարսպի հետքը: Ցավոք, նույն պարսպի վրա թուրքերը խորհրդային շրջանում իրենց ճաշակով այլ պատեր են շարել՝ օգտագործելով պարիսպների ու շինությունների քարերը: Հնագետ Գագիկ Սարգսյանն ասաց, որ ամրոցի մասին որեւէ տեղեկություն չկա հայոց պատմագրության մեջ, տեղը գտել է համակարգչային «Google» ծրագրով: Արեւմտյան կողմում լանջը թեեւ ժայռապատ է, սակայն ունի թույլ տեղեր, որոնց վերին մասերում պարիսպներ են եղել: Նույն լանջում եղել է նաեւ գաղտնուղի, որն իջել է Տրտուի վտակի վրա: Ամրոցի հիմնական պարիսպը դրված է միջին չափի ճեղքած, անմշակ քարերից չոր շարվածքով, լայնությամբ երկշերտ եւ պահպանվել է մեկ-երկու քարի բարձրությամբ: Ամենամատչելի հարավարեւմտյան կողմից ամրոցը, բացի խանդակից, պաշտպանված է նաեւ երկու, միմյանց զուգահեռ գնացող հզոր պարիսպներով: Այս երկու, հիմնական պարիսպները շարված են զգալիորեն ավելի մեծ քարերից, նույն՝ կիկլոպյան շարվածքով: Նրանք, ամենայն հավանականությամբ, եղել են ավելի բարձր, քանի որ փլատակները ուրվագծվում են որպես երկու երկարաձիգ, ձորից ձոր գնացող, զուգահեռ քարահողային թմբեր:

Ըստ պատմական աղբյուրների՝ Քարվաճառի շրջանը՝ ներկայիս Նոր Շահումյանը, Ք. ա. առաջին հազարամյակում եղել է Վանի թագավորության կազմում՝ լինելով խիտ բնակեցված եւ միատարր: 5-7-րդ դարերում Քարվաճառի տարածքը Աղվանից մարզպանության կազմում էր: Ըստ «Աշխարհացոյցի»՝ 7-րդ դարում Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկն էր՝ Վայկունիք, հետագայում նաեւ Ծար անունով, որի բնակավայրերից էր Քարվաճառը: Անունն առաջացել է օտարների կողմից  Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։ Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Լ. Խաչիկյանի կազմած «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքի Ա հատորում (Երեւան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 24) 15-րդ դարի գրիչ Թումա Սյունեցու հիշատակարանում կա հետեւյալ գրությունը. «…եւ յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գեւղս Քարավաճառ…»: Ամեն դեպքում նորահայտ ամրոցատեղին խոսում է այն մասին, որ 2000 եւ ավելի տարի առաջ հայ իշխանները ներկայիս Քարվաճառ բնակավայրի եւ դրա մոտակա բլուրների վրա, որոնք բնական ամրություններ են` 3 կողմից պատված խոր ձորերով ու գետերով, ամրոց-բնակավայրեր են հիմնել: Հազարամյակների ընթացքում բազում ասպատակողներ են եկել-անցել Հայոց աշխարհով, ամայացել են բազում բնակավայրեր ու ամրոցներ: Նույն  ճակատագրին է արժանացել նաեւ Քարվաճառի ամրոցը, որից պահպանված հիմքերն էլ բավարար են՝ կարծիք կազմելու երբեմնի հզոր ու շեն ամրոց-քաղաքի մասին:

Նմանատիպ ամրոցների հետքեր կան նաեւ Քարվաճառից մոտ 10 կմ հարավ ընկած Ծար գյուղում եւ հարեւանությամբ: Ամրոցի վերին հատվածում կատարելով ուսումնասիրություններ` իջանք բլրի հարավարեւմտյան կողմով, որն ունի բավականին թեքություն, բայց ժայռապատ չէ: Այս մասում բնական ոչ շատ մեծ քարերի վրա միջին մեծությամբ ու անմշակ քարերով տասնյակից ավելի կույտեր կան: Թե ով եւ ինչի համար է դրանք կառուցել, պարզ չէ: Մեկ-երկուսը շարված են կլոր հիմքով եւ վարպետորեն: Հնարավոր է՝ դամբարաններ են. ամրոցի մոտակայքում կան ավերված հնադարյան դամբարաններ: Լանջի ներքեւում՝ ճանապարհի եզրին մոտ, մինչեւ ժայռապատ մասը պատի հիմքեր կան՝ ձգվելով մի քանի տասնյակ մետր երկարությամբ: Ամրոցի առաջին շերտի պարսպապատի հիմքերն են: Ամեն դեպքում՝ նորահայտ պատմական հուշարձանի մասին գիտական պատկերացում կազմելու համար պետք է տարածքում պեղումներ կատարվեին, եւ կգտնվեին ժամանակի մասին պատմող նյութեր: Սակայն եղավ պատերազմ…։ Նույն պատերազմի ընթացքում հայ զինվորը հերոսաբար պաշտպանեց Քարվաճառի ամբողջ շրջանը, եւ թշնամին անկարող եղավ մտնելու հայոց արծվաբույնը։ Թշնամին ի զորու չէր նաեւ գրավելու Քաշաթաղի շրջանը՝ բուն Աղահեճք գավառը։ Այնուամենայնիվ, թշնամուն հանձնեցինք պատմական Սյունիքի ու Արցախի այս հատվածները՝ Քաշաթաղն ու Քարվաճառը… 

Թեգեր: Լեոնիդ ԱզգալդյանՔարվաճառ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մաշտոցի» 25-ամյա անշեղ ընթացքը

«Մաշտոցի» 25-ամյա անշեղ ընթացքը

«Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր…»

«Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր…»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist