Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը պատրաստվում է 2023 թվականին տիեզերք արձակել Թուրքիայի սեփական արտադրության առաջին հաղորդակցային արբանյակը՝ Türksat 6A-ն:
Tert.am-ի փոխանցմամբ, գրում dailysabah.com-ը, այն կարձակվի Falcon 9 հրթիռակրով:
Türksat-ի և SpaceX-ի միջև համաձայնագիր է կնքվել: Ծրագիրը Թուրքիան կդարձնի այն 10 երկրներից մեկը, որոնք կարող են արտադրել սեփական կապի արբանյակ: