Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կարոտի եւ արարումի փիլիսոփայություն

Սեպտեմբերի 24, 2021
Այլք
Կարոտի եւ արարումի փիլիսոփայություն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
392
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանի այս չորրորդ՝ «Կարոտի երկիր» գիրքը յուրատեսակ մի ձոն է՝ նվիրված մարդ արարածի, թերեւս, ամենամարդկային զգացումին՝ կարոտին:

Մենք բոլորս էլ, իհարկե, կարոտում ենք մեր մանկության տարիները, անցածգնացած երջանիկ (կամ՝ հետահայաց այդպիսին թվացող) օրերը, հարազատներին եւ ընկերներին. կարոտն է, որ օտար ափերից մեզ հանում, բերում է մեր հարազատ օրրանը: Ո՞ւմ ծանոթ չէ ժամանակի խելահեղ վազքի գիտակցման պատճառած տագնապը: Հասուն, առավել եւս տարեց ո՞ր ընթերցողի հոգուն հարազատ չէ հեղինակի թախծոտ արձանագրումը. «Ախ, ոնց շուտ անցան // Օրերը գարնան, // Իսկ ծով հուշերս // Օվկիանոս դարձան» («Սիրո զանգակատուն»):

Բուն թեման նոր չէ, անշուշտ: Չէր էլ կարող նոր լինել, քանի որ հավիտենական են մարդու կյանքի իմաստի մասին հարցադրումը, մարդավայել կենսական ուղուն վերաբերող պատկերացումները, երջանիկ կյանքի տարատեսակ ըմբռնումները, անցածգնացածի, արածչարածի մասին մշտանորոգ հիշողությունապրումները… Բանաստեղծներն ու փիլիսոփաները մշտապես անդրադառնալու են դրանց՝ արտահայտելով իրենց հույզերը եւ փորձելով՝ եթե ոչ վերծանել, ապա գոնե իմաստավորել մարդկային կյանքի առեղծվածները: Ահավասիկ, Գրիգոր Ծատուրյանի ստեղծագործության տարածքում կենսական հույզերն ու կենսիմաստային մտորումներն ամփոփված են կարոտի մի համատարած զգացողության մեջ: 

Եվ, իսկապես, չէ՞ որ մեր վաղանցիկ կյանքի ամեն մի ակնթարթը կարոտով է լեցուն, քանզի հոսուն է. Ավետիք Իսահակյանի խոսքով՝ «Եվ ինչպես երազ՝ ե՛ւ կա, ե՛ւ չկա»: Ներկան ամեն մի պահի անցյալ է դառնում, ներկայի մեր ապրումները նույնպես հուշ են դառնում, եւ այս ամենի գիտակցումը խորհող մարդուն անվերջ պարուրում է սրտաճմլիկ մի կարոտով, անանց տխրությամբ: Իրոք, տեղին է ասված. «Կա անամոք // Մի տխրություն// Ամեն ինչում» (Վահան Տերյան)

Կարոտ էլ կա, կարոտ էլ. հոգեմաշ, անհեռանկար կարոտ, կարոտողին սոսկ ունայն տվայտանքներ պատճառող, եւ կարոտ, որպես պրկված եռանդ, արարելու կամք: Այդպիսի կարոտը ստիպում է մեզ գնահատել Աստծո պարգեւ մեր ժամանակը, ապրել լիարժեք կյանքով, հույսերով ու հույզերով, արարումներով ու նվիրումներով: Ահավասիկ, սա՛ է «Կարոտի երկրի» պաթոսը. արարչական կարոտով է լեցուն գրքի ամեն մի էջը՝ բնությանը, հայրենիքին, սիրուն նվիրված բանաստեղծություններն ու արձակ մանրաքանդակները. «Ահա այսպես // Կարոտելով անվերջ, անհագ՝ // Ես ապրում եմ…» («Այսպիսի կարոտ»):

Ա՛յս կենսափիլիսոփայությունն է մեզ մատուցում բանաստեղծը, դրանով իսկ կարոտն ագուցում մարդավայել ապրելակերպի իր նկարագրությունը: Եվ միանգամայն բնական ու համոզիչ է բանաստեղծի եզրակացությունհորդորը. «Ապրելու մեր ժամանակը // Տոն դարձնենք արարումի» («Ապրելու ժամանակ»):

Մեր բանաստեղծը իրատես է, նրան հայտնի են կյանքի դառնությունները, այդուհանդերձ, իր սեփական կենսակերպից հյուսել եւ ընթերցողին է մատուցում մարդավայել կյանքի իր բանաձեւը: Եթե ի մի բերենք «ինչպե՞ս ապրել» հավիտենական հարցադրմանը տրված պատասխանների շարքը, ապա նշված բանաձեւի առանցքային բաղադրիչը «հույսի թեւով ու հույսի հետ» կարգախոսհավատամքն է («Իմաստություն»):

Որքա՜ն հաճախ են արտաքին աշխարհի ավերածությունները ցավալիորեն արձագանքում մեր հոգում, անձնական եւ հանրային կյանքում բազում անարդարությունները հանգեցնում են ներքին տառապանքների, ամլացնում մեր միտքն ու կամքը: Երբեմն հուսահատ պատեպատ ենք ընկնում, որոնում սրտակից մի ընկերոջ, համբերատար մի զրուցակցի, կարեկից մի հովանավորի: Եվ ահա, մի կողմից՝ գիտակցում ես, որ մեծագույն պատիժը, իսկապես, հոգու դատարկությունն է, սեփական գոյության իմաստավորման չբավարարված հզոր պահանջը, մյուս կողմից՝ բացատրություն ես որոնում՝ դիմելով Բարձրյալին եւ ապավինելով Նրա օգնությանը. «Ինչո՞ւ, Տեր Աստված, դատարկ է ներսս» («Պատիժ»):

Տխրության պահերին, մենության մեջ, մենություն, որ երբեմն հարկադրյալ է լինում, բայց երբեմն էլ ցանկալի մեկուսացման տեսակ է, սեփական «ես»ի հետ անկեղծ զրույցի հնարավորություն, բանաստեղծը ցածրաձայն աղոթք է շշնջում (եւ ընթերցողին էլ, փաստորեն, նույնն է հորդորում). «Հոգիս լցվում է, հագենում է, // Հազար զանգով ղողանջում, // Ամոքում է ինձ աղոթքը, // Իմ հորինած պարզ աղոթքը» («Աղոթք»): Հիրավի, հրաշալի պատկեր է, մարդու ինքնաճանաչման եւ ներանձնային երկխոսության, ինքնապաքինման երանելի պահ:

Առհասարակ, զարմանալիորեն անկեղծ է Գրիգոր Ծատուրյանը, լիուլի վստահում է իր ընթերցողին եւ անվարան ուղեկցում է նրան դեպի իր հոգու խորքերը, դրանով, կարծում եմ, միայն ավելացնելով նույն ընթերցողի վստահությունը: Ահա թե ինչ է ասում բանաստեղծն իր մասին, եթե ի մի բերենք ինքնաբնութագրումները. «Ես այդպես եմ ապրում, // Ես սիրով եմ ապրում» («Սեր ու գույն»), «Չսիրելը ինձ խորթ է, անհարիր, // Ապրելն անիմաստ, աննկարագիր» («Հեքիաթը՝ սարին»), «Շատ զգացել՝ շատ ապրել եմ» («Ժամանակն է…»), «Այնտեղ եմ, որտեղ // Սերն է ու բարին, // Խիղճը եւ հոգին» («Ես»), «Մխիթարության կարիք էլ չունեմ՝ // Հավատի ուժը ինձ միշտ զորակից» («Քրիստոնեաբար»):

Բանաստեղծի պայծառ կարոտը, կենսահաստատ աշխարհայացքը ակամա լավատեսությամբ են համակում ընթերցողին, նրան էլ հուշում եւ հորդորում ժպիտով ապրելու անհրաժեշտության մասին. «Ժպիտն ինձնից անբաժան է, // Մեկ ցավից է ծնունդ առնում, // Մեկ՝ հրճվանքից, // Մեկ դավից է հոգիս առնում, // Մեկ էլ՝ լացով սրբագործվում» («Ժպիտ»):

Գրիգոր Ծատուրյանը կարողանում է ժլատ բառերով գողտրիկ պատկեր արարել. «Բողբոջն արեւի շշունջը լսեց, // Բողբոջը պայթեց, // Ծաղկունքը ժայթքեց, // Ու գարուն բացվեց»: Առհասարակ, մի շարք բանաստեղծությունների մեջ («Ամպ ու անձրեւ», «Արեւ գարուն», «Գարնան ավետիս», «Ճերմակ մաքրություն», «Հրաշք հայելի», «Ուշ աշնան օր») շատ կան նման հաջողված բնապատկերներ, հատկապես աշնանը նվիրված սիրո խոստովանություններում: Եվ սա պարզապես բնապաշտություն չէ, այլ մարդու եւ բնաշխարհի յուրատեսակ ապրումակցում, հոգեւոր հարազատություն. զուր չէ գարնանային զարթոնքն այդպես անդրադառնում բանաստեղծի հոգու մեջ. «Կուզենայի մնալ, լուծվել, անէանալ, // Շատ կուզենայի // Ծաղկած լռությամբ, խոնավ աչքերով // Մեծ զարթոնք դառնալ» («Զարթոնք»):

Ուշագրավ են փոքրաթիվ արձակ նյութերը՝ զետեղված «ՄանրաՔանդակներ» վերնագրված շարքում: Կուզենայի առանձնացնել «Կարոտել էի… հորս» գործը: Սա մասնագետ հոգեվերլուծաբանին պատշաճ հմուտ շարադրանք է հոր հետ բանաստեղծի հրաժեշտի պահի մասին, երբ բանակ մեկնելիս հորը գրկախառնվելը մի ամբողջ հոգեցունց իրողություն է դառնում երիտասարդ մարդու համար:

Գրիգոր Ծատուրյանի ստեղծագործության արժանիքներից մեկն էլ նրա առինքնող հայերենն է, ճոխ բառապաշարը, ճկուն ոճը, հմուտ մատուցումը: Կարդալով թե՛ չափածո, թե՛ արձակ նյութերը՝ սիրով հավատում ես, երբ բանաստեղծն ասում է՝ «Հոգուս երկնքում // Բառերը ճախրել գիտեն, // Աղավնի դարձած թեւածել, // Սիրել, երազել գիտեն» («Հոգուս երկինքը»):

Իր առաքելությունը խորապես գիտակցող եւ իր կոչումին հարազատ ապրող մարդը միայն, իր դավանանքի ոգով անմնացորդ ստեղծագործողը միայն կարող է այդքան հանդարտորեն նայել անխուսափելի ապագային եւ պարզիպարզո խոստովանել. «Չեմ նեղսրտում, չունեմ վախ // Հրաժեշտի երգ չկա»:   

Ինձ մնում է շնորհավորել հեղինակին այսքան հաջող ժողովածուի համար, մաղթել կորով եւ ստեղծագործ արարումներ կարոտից երկնած իր բովանդակ տիեզերքում եւ… ընթերցողի կարոտով սպասել հաջորդ գրքի հետ հանդիպմանը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Թեգեր: գիրք
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գունային մաքուր թրթռումների վարպետը

Գունային մաքուր թրթռումների վարպետը

Սեպտեմբերի 27-ի գոյամարտի հերոսների սրբազան պատգամը

Սեպտեմբերի 27-ի գոյամարտի հերոսների սրբազան պատգամը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist