Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պուտին-Էրդողան հանդիպումը եւ Արցախի խնդիրը

ՀՀ անվտանգային մյուս բաղադրիչը՝ աշխարհաքաղաքական հարաբերակցության նպաստավոր քարտեզ

Սեպտեմբերի 30, 2021
Տարածաշրջան
Պուտին-Էրդողան հանդիպումը եւ Արցախի խնդիրը
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սոչիում երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիայում կրկին սրվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Կողմերը միմյանց մեղադրում էին ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանելու մեջ: Նախ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան շատ դանդաղ է կատարում սիրիական Իդլիբի շրջանի վերաբերյալ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունները: Նա, մասնավորապես, շեշտել էր, որ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Անկարան չի տարանջատում Իդլիբում գտնվող ահաբեկչական կազմավորումների զինյալներին ոչ ահաբեկչական զինված խմբավորումներից եւ իրեն լոյալ ուժերից: Լավրովի այդ հայտարարությանը նախորդել եւ դրանից հետո էլ շարունակվել էին ՌԴ ԶՈւ օդատիեզերական զորքերի ավիահարվածներն Իդլիբում տեղակայված ահաբեկչական ուժերի դիրքերին: Թուրքիայի նման դանդաղկոտությունը բացատրվում էր նրանով, որ իրականում Իդլիբում գտնվող բոլոր զինված խմբավորումները՝ ներառյալ ահաբեկչականները, ենթարկվում են Թուրքիային: Ահաբեկչական զինված խմբավորումների զինյալներն ու թուրքական բանակի զինծառայողները շատ դեպքերում նույն վայրում են դիրքավորվում, եւ չի բացառվում, որ ՌԴ ավիահարվածներից տուժեն նաեւ վերջիններս:

Բայց հանդիպումից հետո տարածված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում տեղի ունեցող հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան եւ ՌԴ-ն հաջողությամբ համագործակցում են միջազգային ասպարեզում:

«Միջազգային մակարդակում մենք բավական հաջող համագործակցում ենք: Ես նկատի ունեմ եւ Սիրիան, եւ մեր շփումները, եւ Լիբիայի հարցում համագործակցությունը: Ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ երկրների միջեւ համագործակցությունը կայունության երաշխիք է:

«Բանակցությունները երբեմն բարդ են, բայց ավարտվում են դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք շահավետ են երկու երկրների համար»,- նշել է Պուտինը՝ ըստ էության փաստելով, որ ռուս-թուրքական հարաբերություններում կանխատեսվող սառնությունը մնում է ենթադրությունների մակարդակում: Ավելին՝ կողմերը գտել են հենման կետեր՝ համագործակցելու համար, եւ դրանց մենք կանդրադառնանք «ՀՀ»-ի հաջորդ համարներում:

Փոխադարձ մեղադրանքները, իհարկե, բացատրվում էին ՌԴ եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպումից առաջ կողմերի դիրքավորումներով, սակայն այդ երեւույթն ուներ խորքային եւ հիմնարար պատճառներ: Ամբողջ խնդիրն այն է, որ Սիրիայում, ինչպես նաեւ ՌԴ-Թուրքիա շփման մյուս հակամարտության գոտիներում վերջիններս սպասարկում են հակադիր շահեր: Մասնավորապես՝ Սիրիայում ՌԴ-ն Բաշար Ասադի կողքին է եւ հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության դիրքերից, իսկ Թուրքիան ճիշտ հակառակ կողմում է եւ ռազմական  գործողություններ է վարում Ասադի դեմ՝ ձգտելով մասնատել Սիրիան՝ վերջինիս հյուսիսում ժամանակի ընթացքում բնակություն հաստատած թյուրքական ժողովուրդների համար տարածքներ պոկելու համար: Նման իրավիճակներում այդ պետությունների հակասությունները վաղ թե ուշ դրսեւորվելու են՝ կախված աշխարհաքաղաքական իրավիճակի  կամ ուժերի հարաբերակցության փոփոխությունից:

ՌԴ-Թուրքիա փոխգործակցություն կա նաեւ այսօր Արցախի Հանրապետության շուրջ, ինչպես շեշտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Չի կարելի բացառել, որ ապագայում այստեղ եւս երկու պետությունների հակադիր շահերը բախվեն, եւ վերջիններս միմյանց մեղադրեն պայմանավորվածությունների չպահպանման մեջ: Մյուս կողմից էլ, եթե Լիբիայում, Սիրիայում, այսօր արդեն Աֆղանստանում տարածաշրջանի երկու խոշոր պետությունների միջեւ հակասություն առաջանա, ապա այն դոմինոյի էֆեկտով անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ Արցախի շուրջ տիրող իրավիճակի վրա:

Իրադարձությունների նման զարգացման նույնիսկ ենթադրվող հեռանկարը Հայաստանի առաջ դնում է սեփական զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացների արագացման հրամայականը: Այն բխում է նաեւ ՌԴ առաջնային շահերից, քանի որ Երեւանը տարածաշրջանում վերջինիս ռազմավարական միակ գործընկերն է, որը նաեւ պատմական խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Ավելին՝ արցախյան 44-օրյա պատերազմը փաստեց, որ հայերի նկատմամբ այդ պետության քաղաքականությունը վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել: ՌԴ-ն տարածաշրջանում կարող է գործարկել նաեւ ՀԱՊԿ ուժերը, սակայն ռազմաքաղաքական այս միավորի գոյության կարճ ժամանակահատվածը փաստում է, որ այն կարող է իր նպատակին ծառայել միայն անդամ պետությունների ուժեղ զինված ուժերի միավորների առկայության պայմաններում:

Հարավային Կովկասում նման զարգացումներին դիմակայելու համար առաջնային կարեւորություն ունի նաեւ մյուս խոշոր խաղացողի՝ Իրանի ներգրավումը մեր անվտանգային համակարգի դիմադրողականության բարձրացման գործընթացում: Վերջինս լավ է հասկանում, որ իր հանդեպ ամենեւին էլ բարի նպատակների դրդմամբ չէ, որ Թուրքիան ուժեղացնում է ներկայությունն Իրանի հյուսիսում, այն դեպքում, երբ հարյուրավոր կիլոմետրանոց սահման ունի վերջինիս հետ: Հետեւաբար՝ տարածաշրջանում Հայաստանի առաջ հնարավոր անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար միայն ՀՀ զինված ուժերի հզորացումը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ աշխարհաքաղաքական հարաբերակցության նպաստավոր քարտեզ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, արդյունավետ է որակել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որից հետո գրառում է կատարել իր տելեգրամյան էջում:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,-գրել է նա:

Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Բայց այն, որ կողմերը խոսել են նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին, պահանջում է հայկական քաղաքական մտքի ճկունություն՝ հետագա զարգացումներից դուրս չմնալու համար: Դրա անհրաժեշտությունը կա, քանի որ Պուտինը նշել է, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»:

Թեգեր: ԱրցախԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ ունենք թանկարժեք մետաղների ու քարերի պետական պահուստներում

Ինչ ունենք թանկարժեք մետաղների ու քարերի պետական պահուստներում

Ատելությունն այլոց նկատմամբ հրահրվում է հարյուրամյակներով

Ատելությունն այլոց նկատմամբ հրահրվում է հարյուրամյակներով

Ամենաընթերցվածը

  • Հանճարեղ պարզության նկարիչը

    Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist