Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանի համար անհաղթահարելի խոչընդոտներ արդեն չկան

ՇՀԿ-ն համեմատում են ՆԱՏՕ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ

Հոկտեմբերի 1, 2021
Տարածաշրջան
Իրանի համար անհաղթահարելի խոչընդոտներ արդեն չկան
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանը լուրջ ուժեր է կուտակել Ադրբեջանի սահմանին՝ հաշվի առնելով այն ողջ հակաիրանական գործունեությունը, որն այդ երկիրն իրականացնում է՝ լիովին գտնվելով Թուրքիայի վերահսկողության տակ: Մինչ օրս իրանական պետական կառույցները, ինչպես նաեւ լրատվամիջոցները ձգտում էին խուսափել իրավիճակի կոշտ գնահատականներից, սակայն դա չի նշանակում, որ տեղյակ չէին կամ ընդունում էին իրենց դեմ ուղղված ադրբեջանական գործողությունները՝ հարձակում հայկական Սյունիքի որոշ հատվածների վրա, որն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի հատկապես արեւմտյան պատժամիջոցների պայմաններում, հավակնություններ իրանական Ատրպատականի նկատմամբ՝ այնտեղ անջատողական ջիհադական խմբերի ստեղծում ու հակաիրանական ակտիվ քարոզչություն եւ այլն, համագործակցություն Իրանի թշնամու՝ Իսրայելի հետ: Այժմ իրավիճակն այլ է: Իրանի հայտարարություններում, ինչպես նաեւ գործողություններում ավելացել է կոշտությունը: Մեր հարեւանին եւ գործընկերոջը ուժի դիրքերից խոսելու հնարավորություն է տալիս նաեւ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), որի շնորհիվ նրա տարածաշրջանային ու միջազգային դերն ու նշանակությունն աճել են:

Շանհայի համագործակցության կազմակերպությունն այժմ ամենախոշոր եւ կարեւորագույն միջազգային կազմակերպություններից մեկն է: Իրանի հետ միասին մասնակից երկրների քանակը հասնում է 9-ի: ՇՀԿ-ն զբաղեցնում է ցամաքի մոտ 40 տոկոսը, իսկ կազմակերպության անդամ երկրների բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է մոտ 3 մլրդ մարդու: Դա ողջ աշխարհի բնակչության 1/3 մասն է կազմում: Այս մասին գրում է իրանական «Farda»-ն:

Աբուլ Ֆազլ Ամուին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդի պատգամավորը, ով նաեւ ներկայացնում է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով մեջլիսի հանձնաժողովը, կարծիք է հայտնել, որ ՇՀԿ-ում երկրի ներկայությունը միանշանակ համապատասխանում է Իրանի սեփական շահերին: ՇՀԿ-ն այժմ ամենամեծ եւ ամենակարեւոր միջազգային կազմակերպություններից մեկն է, որն ունի զարգացման չափազանց մեծ ներուժ, բացի այդ, Շանհայի կազմակերպության անդամ բոլոր երկրների փոխգործակցության ոլորտներն անընդհատ ընդլայնվում են: Իրանի՝ կազմակերպության մեջ մտնելուց հետո մասնակից երկրների թիվը հասել է 9-ի (Իրան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան):

Ինչպես հայտնի է, ի սկզբանե՝ մոտ 20 տարի առաջ, ՇՀԿ-ն ստեղծվել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության ոլորտում մասնակից բոլոր երկրների համագործակցության ամրապնդման համար՝ հաշվի առնելով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դա մի երկիր է, որի հետ ՇՀԿ-ի անդամ բոլոր երկրները սահմաններ ունեն: Սակայն ժամանակին զուգընթաց, ինչպես նշել է Աբուլ Ֆազլ Ամուին, ՇՀԿ-ն սկսել է ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որոնք այժմ ներառում են ոչ միայն անվտանգության, ահաբեկչությանը դիմակայող հարցեր եւ ոչ միայն քաղաքական օրակարգ են կառուցում: Դրանք ներկայումս ընդգրկում են նաեւ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, ֆինանսաբանկային ոլորտները, եւ հիմա կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի ու էներգետիկայի նախարարների, կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումները գրեթե սովորական են դարձել: Բացի այդ, պարբերաբար սկսել են քննարկվել մշակույթի եւ հումանիտար համագործակցության ուղղությունների մասին հարցեր:

Փորձագետները մշտապես մեծ նշանակություն են տալիս միջազգային ասպարեզում ՇՀԿ-ի գործունեությանը: Աբուլ Ֆազլ Ամուին հիշեցրել է, որ Իրանը ոչ հեշտ ճանապարհ է անցել՝ 2005 թ. դիտորդի կարգավիճակ ստանալուց մինչեւ կազմակերպության լիարժեք անդամ դառնալը՝ 2021 թ.: Դա բավական երկարատեւ գործընթաց էր եւ պարբերաբար հետաձգվում էր կամ տնտեսական պատժամիջոցների, կամ տարածաշրջանում քաղաքական մթնոլորտի առանձնահատկությունների պատճառով: Սակայն գոյություն ունեցած խնդիրները հաղթահարվել են Իրանի պաշտոնատար անձանց եւ ՇՀԿ-ի մշտական անդամների համատեղ աշխատանքի ու փոխգործակցության շնորհիվ:

Ըստ պատգամավորի՝ կազմակերպության կազմում Իրանի ընդունման համար շատ կարեւոր է եղել դիվանագիտական աշխատանքը, որն իրականացրել են այդ երկրի պաշտոնատար անձինք եւ քաղաքագետները, ովքեր նախորդ կառավարությունն են ներկայացնում եւ աշխատել են մինչեւ ընթացիկ տարում կայացած նախագահական ընտրությունները: Ամուին բացատրել է, որ պահանջվել է որոշ հարցեր համաձայնեցնել Տաջիկստանի հետ, որպեսզի վերջինս նույնպես դրական դիրքորոշում ունենա կազմակերպությանն Իրանի անդամակցության հարցում: Կատարված ողջ աշխատանքն արդյունավետ էր եւ արդյունք տվեց, քանզի Իրանը վերջնարդյունքում ընդգրկվեց ՇՀԿ-ի մշտական անդամ երկրների շարքում:

Սակայն նաեւ հիմա, ինչպես նշել է Ամուին, իրավաբանական բնույթի մի շարք խնդիրներ են մնում, որոնք նույնպես անհրաժեշտ է լուծել, սակայն հիմա գործի պետք է անցնեն իրավաբանները: Բայց այդ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ արդեն չպետք է լինեն: Իրավական բոլոր կողմերը վերջնականապես պետք է կարգավորվեն առաջիկա մի քանի տարում:

Աբուլ Ֆազլ Ամուին մատնացույց է արել եւս մեկ կարեւոր հանգամանք, որն էլ ավելի է բարձրացնում ՇՀԿ-ի միջազգային հեղինակությունը ժամանակակից աշխարհում: Նկատի ունի այն, որ կազմակերպության մշտական անդամներ են Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ դրանք աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ են, երկու հզոր քաղաքական դերակատարներ միջազգային ասպարեզում: Բացի այդ, երկուսն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, որոշ փորձագետներ եւ դիտորդներ արդեն հիմա հակված են կազմակերպությունը համեմատել ՆԱՏՕ-ի հետ ռազմական առումով, իսկ տնտեսական առումով՝ Եվրասիական տնտեսական միության հետ: Եվ չնայած ՇՀԿ-ի ներուժը դեռ չի հասել այն մակարդակին, որպեսզի այն անվանեն «Արեւելյան ՆԱՏՕ», կազմակերպության դերը մեծ է քաղաքական փոխգործակցության մեջ եւ, գլխավորը, մշտապես աճում է: Դրա հաստատումն այն հանգամանքն է, որ ինչ-որ պահի նույնիսկ ԱՄՆ-ն է հայտ ներկայացրել՝ ընդգրկվելու ՇՀԿ-ում, սակայն մշտական անդամները դեմ են եղել՝ հենվելով այն բանի վրա, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային տերություն չէ:

Ամուին վստահ է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ԱՄՆ-ի դիմակայության սրման պայմաններում ՇՀԿ-ի դերը, անկասկած, առավել կաճի, իսկ Իրանի անդամակցությունից հետո ավելի արդյունավետ կպայքարի միջազգային խնդիրների լուծման գործում բազմաբեւեռ մոտեցման համար՝ ի հակակշիռ միաբեւեռի, որը շարունակում է ցուցադրել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այսպիսով՝ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանն էլ ավելի կամրապնդի փոխգործակցությունն ու համագործակցությունն Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաեւ Պակիստանի ու Հնդկաստանի միջեւ, քանզի այդ կազմակերպությունն ստեղծված է հենց փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցության նպատակով, այլ ոչ թե թելադրելու մղումով, երբ ստեղծվում է ինչ-որ բլոկ, որում տնօրինում է միայն մեկ ուժ, իսկ մյուսները նրա կամակատարներն են եւ շահերն սպասարկողները:

Ամուին նաեւ հույս է հայտնել, որ ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունից հետո մասնակից մյուս երկրների բոլոր նախաձեռնությունները, մասնավորապես ՝ տրանսպորտի ոլորտում խոշորագույն նախագծերը՝ Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհը» եւ Իրանի ու Ռուսաստանի «Հյուսիս-հարավ» միջանցքը, կսկսեն իրականացվել եւ կյանքի կոչվել արագացված տեմպով, քանի որ համագործակցությունը եվրասիական ողջ մակրոտարածաշրջանում նոր խթան կստանա:

Թեգեր: ԹուրքիաԻսրայելԻրանՉինաստան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանում կստեղծվի ռադիոքիմիական լաբորատորիա

Հայաստանում կստեղծվի ռադիոքիմիական լաբորատորիա

«Մեծ մարդը» որքան է հանդուրժելու «երեխայի» բարբաջանքները

«Մեծ մարդը» որքան է հանդուրժելու «երեխայի» բարբաջանքները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist